Շպիոնների գրած ծրագիր. դավեր ՀՀԿ-ի դեմ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սկսվեց, կուսակցություններն ու դաշինքները ներկայացրին իրենց ծրագրերը:

Բայց բոլոր մասնակիցների նախընտրական ծրագրերը մի կողմ, իշխող եւ վերարտադրվելու հայտ ներկայացրած ՀՀԿ-ի ծրագիրը` մի կողմ: Ինչո՞ւ: Շատ պարզ: Մոտ 10 տարի ՀՀԿ-ն «իրականացնում է» նախընտրական ծրագրեր: Տեսնենք՝ հիմա ինչ է ներկայացրել: Խոսքը ծրագրի տնտեսական բաժնի մասին է: Ծրագրի առնվազն այդ հատվածը կարդալիս պարբերաբար ցանկություն է առաջանում ցիտել դասականին ու բացականչել` «Իյաա, իրո՞ք»: Դատեք ինքներդ:

«Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ: Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, եւ մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք: Հետեւաբար, մենք շարունակական եւ բոլորի համար շոշափելի բարեփոխումներ ենք իրականացնելու տնտեսության մեջ»,- ասված է ՀՀԿ-ի ծրագրում: Ի՞նչ նկատի ունեն ծրագրի հեղինակները՝ ասելով. «Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի»: Այսինքն բացի ՀՀԿ-ից ուրիշ ոչ ոք չի՞ անի: Բա ինչո՞ւ մինչեւ հիմա ՀՀԿ-ն չի արել: 10 տարի լիակատար իշխանություն ունի ու չի արել: Ինչո՞ւ: Այդ ովքե՞ր են հովանավորյալները, որոնք տեղ ունեցել են, բայց հիմա չեն ունենալու: Գոնե մեկի անունը կարո՞ղ են ասել: Եթե իրենց հարցնենք, կասեն՝ այդպիսիք չկան: Եթե ասում են չկան, ուրեմն ինչու են ծրագրում նման դրույթ դրել: Ուրեմն կա՞ն: Մի խոսքով, անհասկանալի իրավիճակ է:

Մի մեջբերում էլ: Որպես նպատակ՝ ՀՀԿ-ն իր ծրագրում արձանագրել է` «տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը»: Էդ երբվանի՞ց է, որ Հայաստանում հավասար մրցակցային պայմաններ չկան: ՀՀԿ «բարձրաստիճանները» կարո՞ղ են հրապարակայնորեն գեթ մեկ օրինակ բերել, թե որ ապրանքի արտադրության կամ ներմուծման ոլորտում են խաթարված «հավասար մրցակցային պայմանները»: ԶԼՄ-ները պարբերաբար ասում են, որ, ասենք, շաքարի, բանանի, հեղուկ վառելիքի եւ բազմաթիվ այլ ոլորտներում մրցակցություն չկա ընդհանրապես, բայց ՀՀԿ բարձրաստիճանները քիչ է մնում լրագրողներին մոտակա պատի տակ գնդակահարեն: Այդ ո՞ւմ մտքով է, ուրեմն, անցել նման դրույթ ներառել ՀՀԿ ծրագրում:

Եվս մի մեջբերում ՀՀԿ ծրագրից. «Պետք է ձեւավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ եւ միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին»,- ասված է ծրագրում: Մինչեւ հիմա ձեւավորվա՞ծ չէր այդ միջավայրը: Բա Սպիտակի շաքարի գործարանը... Սամվել Ալեքսանյանը հիմա այնտեղ շաքարավազ է արտադրում ու փոխարինում է «ներմուծվող շաքարին»: Ճիշտ է, այդ շաքարը 25-30 տոկոսով ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում, ԵՏՄ գործընկեր Ռուսաստանում, բայց հաշվի առնելով, որ ոչ ոք Ռուսաստանից էժան շաքարը չի ներկրում, կարելի է պնդել, որ Ալեքսանյանի արտադրած շաքարը «որակյալ է եւ միաժամանակ հասանելի»: Նույնը Բաղրամյանի ալրաղացի արտադրած ալյուրի դեպքում, որը նույնպես պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Ու հաշվի առնելով, որ Սամվել Ալեքսանյանը հիմա նույն այդ ՀՀԿ ցուցակում է, կարելի է պնդել, որ ՀՀԿ-ն իր ծրագրային այս կետը իր ունեցած ֆանտազիային համապատասխան լիովին կատարել է` ներմուծումը փոխարինվել է «տեղական արտադրությամբ»: Իհարկե, կարող են հայտնվել մարդիկ, որ կասեն, թե այդ ապրանքները չեն ներմուծվում, որովհետեւ Ալեքսանյանը հովանավորվում է, մոնոպոլիա ունի, ով ներկրի՝ ոտքերը կջարդեն...: Բայց դրանք հերյուրանքներ են, իհարկե: Ինչպես տեսանք վերեւում, Հայաստանում չկա հովանավորչություն եւ կա ազատ տնտեսական մրցակցություն: Չեք հավատում՝ լսեք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները այն մասին, թե ով ինչ ուզենա՝ կարող է ներկրել: 

«Ցածր է դատական համակարգի արդյունավետությունը` վարչական կամ տնտեսական վեճերի, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերում»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Էս հարցում էլ ինչ- որ բան էնպես չէ: Կա՞ գոնե մեկ օրինակ, որ մեր դատական համակարգը անարդյունավետ է գործել, որեւէ տնտեսվարողի հարցում անարդար վճիռ է կայացրել: Եթե կա, ապա այս ծրագրի հեղինակները գոնե մի անգամ, գոնե ակնարկներով պետք է այդ մասին խոսած լինեին, դժգոհեին...: Երբեւէ լսած կա՞ք, որ գործադիր իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ հրապարակավ դժգոհություն հայտնած լինի, թե այսինչ տնտեսվարողի նկատմամբ դատարանը արդար չվարվեց, այսինչ օլիգարխին պաշտպանեց, չնայած օլիգարխը սխալ էր: Չկա նման օրինակ: Ուրեմն լրիվ անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ-ի ծրագրում նման կետ հայտնվել ընդհանրապես: Սա ունի մի բացատրություն` մրցակից այլ քաղաքական ուժեր կամ համաշխարհային իմպերիալիզմի որջերից շպիոններ են ներդրել ՀՀԿ-ի սրտում, ու այդ շպիոններն էլ ծրագիր են գրել, ու այդպիսով ներսից դավադրություն են կազմակերպում ՀՀԿ-ի դեմ` չեղած բաներ են գրում:

Էլի մի իրականությունից կտրված արձանագրում ՀՀԿ ծրագրում. ասված է՝ իբր «ցածր է արդար ձեռնարկատիրության միջոցով հաջողության հասնելու հավատը»: Ո՞նց է ցածր: Հլը մի նայեք ՀՀԿ ցուցակում ընդգրկված մեր ազնվագույն, կրթված, դաստիարակված, բանիմաց «գործարարներին»: Քիչ մնա ՀՀԿ շարքեր սողոսկած շպիոնները կգրեն, թե արդար ձեռներեցության միջոցով մինչեւ հիմա ոչ ոք այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպիսի հաջողությունների են հասնում իշխանության հետ սերտաճող, իշխանություն ձեւավորող կրիմինալ անցյալով ու ներկայով կիսագրագետ «գործարարները»: Բայց հո  բոլորս գիտենք, որ ՀՀԿ ցուցակում այդպիսիք չկան եւ դա նույնպես հերյուրանք է:  Մի խոսքով, ՀՀԿ ծրագիրը դավադրություն է հենց ՀՀԿ-ի դեմ: Ծրագրի այլ դրույթներին կանդրադառնանք առաջիկայում եւ այդ համոզմունքը կամրապնդվի:

Տպել
11910 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան