Լեւոն Բարսեղյանի զգուշացումն ուժի մեջ է. լրագրողի դեմ հարձակման դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանությունը քրգործ է հարուցել փետրվարի 28-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ «Ասպարեզ» կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի դեմ հարձակման եւ նրա տեսախցիկը խլելու փաստի առթիվ:

Այդ մասին երեկ ծանուցվել է լրագրողը, որը հարուցված քրգործով տուժող է ճանաչվել: Տեղեկությունները մեզ հետ զրույցում հայտնեց «Ասպարեզ» կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանը:

Վերջինս ավելի վաղ հայտնելով միջադեպի մասին՝ երկու օր ժամանակ էր տվել ոստիկաններին, քննիչներին, դատախազությանը՝ գործին ընթացք տալու համար եւ 5 օր ժամանակ՝ լրագրողի վրա հարձակվող ու տեսախցիկը խլող երիտասարդին հայտնաբերելու ու քրգործ հարուցելու համար՝ խոստանալով, որ հակառակ դեպքում անձամբ գտնել նրան եւ պատժել.

«Խոստանում եմ՝ գտնելու եմ էս գյադին ու անճանաչելի լանդշաֆտային փոփոխությունների ենթարկեմ, համարյա՝ 12 բալանոց: Հետո թող գա, լաց լինի մոտներդ, եկեք ինձ բռնեք, տարեք, փակեք: Զատիկը չի կտրում էս ուխտս: Էս ուխտս կարող է կտրել միայն էս ջահելը, եթե ներկայանա Անահիտ Սիմոնյանին, ներողություն խնդրի նրանից երեք անգամ, մեկ անգամ արտասանի Հայր Մերը, ապա ներողություն խնդրի լուսանկարչական սարքից, որին այդպես կարոտել էր դատարանի դահլիճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բարսեղյանը:

Այսօր մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ իր զգուշացումն ուժի մեջ է. «Շատ լավ է, որ որոշեցին ընթացք տալ գործին: Քրեական գործ են հարուցել, սպասենք, տեսնենք ինչ կանեն: Ինձ համար բարդ չէ պարզել այդ երիտասարդի ով լինելը, ես սպասում եմ՝ տեսնեմ, թե իրենք ինչ կանեն: Տեսնենք գործը անո՞ւմ են, թե՞ չէ: Ես ասել էի՝ ով իմ լրագրողին կպավ, էժան չի պրծնի: Մեկը համարձակվել է նման բան անել. տեսնենք ոստիկանությունը մնալու է իր սովորական վարքի մե՞ջ, թե՞ ինչ-որ բան փոխվելու է: Հենց պարզվեց՝ ոստիկանությունը չի կարող որեւէ բան անել, նոր ես կանեմ»,- հայտարարեց Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ Գյումրիում դա վերջին 15 տարվա մեջ լրագրողի դեմ հարձակման առաջին դեպքն է:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործով նիստի ընթացքում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի, կարգադրիչների եւ բազմաթիվ այլ մարդկանց աչքի առաջ: Երբ Անահիտ Սիմոնյանը փորձել էր լուսանկարել Հ. Միրզոյանին, նիստին ներկա քաղաքացիներից մեկը խլել էր տեսախցիկը՝ ասելով, որ լրագրողը պետք է թողնի ու հեռանա, չպետք է նկարահանի դատական նիստը:

Տպել
5076 դիտում

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները

Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)

Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի

Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ

Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան

Հայտարարություն մրցույթի մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը