Դե չկա էլի մոնոպոլիա, հո զոռով չի՞

Հայաստանում, ինչպես բոլորս խորապես համոզված ենք, լիակատար ազատ տնտեսական մրցակցության մթնոլորտ է: Ուղղակի կատարյալ:

Թե ՀՀ վարչապետը, թե պետեկամուտների կոմիտեի նախագահը բազմիցս հայտարարել են, թե ով ինչ ուզենա, կարող է ներկրել: Դրան զուգահեռ երբեք չեն ասել, որ որեւէ ոլորտում կա արհեստական մոնոպոլիա: Դա էլ հերիք չէ, բոլոր նրանց, ովքեր ասում են, թե կա արհեստական մոնոպոլիա, կառավարության մակարդակով հերքում, են, քննադատում են եւ այլն: Մի խոսքով, կատարյալ մրցակցություն` ազատ ու անկաշկանդ:

Բայց սա միայն  հայտարարությունների մակարդակով: Թվերը, տվյալ դեպքում խիստ պաշտոնական թվերը, բոլորովին այլ բան են ասում:  Նախօրեին այդպիսի թվեր է հրապարակել մասնավորապես ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Խոսքը անցած տարվա կտրվածքով մեր երկրի արտաքին առեւտրին վերաբերող մանրամասն տվյալների մասին է: Եվ ուրեմն, ինչ են ցույց տալիս այս տվյալները: Բարդ ու խառը հաշվարկներից խուսափելու համար վերցնենք երկու` ամենամոնոպոլիզացված ոլորտները. բնականաբար շաքարի ու բանանի ներմուծմանը վերաբերող:

Սկսենք շաքարից: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ցուցակում ներառված Սամվել Ալեքսանյանը միայնակ չի տնօրինում շաքարի շուկան: Նա մրցակցում է առնվազն 22 տնտեսվարող սուբյեկտների հետ: Այսպիսի պատասխան կտան ՊԵԿ-ում, կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, եթե հարցնենք` արդյոք Հայաստանի շաքարի շուկայում կա՞ մոնոպոլիա: Բայց չբավարարվենք այդ պատասխանով ու ավելի մանրամասն ուսումնասիրենք թվերը` պաշտոնական թվերը: 2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 61 հազար 554 տոննա շաքար: Դրանից 58 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը` Բրազիլիայից: Այսինքն, Հայաստան ներկրված շաքարի մոտ 95 տոկոսը ներկրել է Ալեքսանյանը: Մնացած 5 տոկոսը բաժանվել է մի քանի տասնյակ տնտեսվարողների միջեւ:

Այդպիսի տնտեսվարողների մեջ են մտնում, օրինակ, «Կոկա կոլան», որը իր արտադրության համար անհրաժեշտ շաքարը ավանդաբար ներկրում է` տարեկան մոտ 2 հազար տոննա: Նույնիսկ ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը ստացավ նախկին մաքսատուրքերով մի փոքր չափաբաժին այլ երկրներից ներկրելու իրավունք հատուկ «Կոկա կոլայի» հայաստանյան արտադրության համար: Տակը մնաց մոտ 1500 տոննա: Ովքեր են դա ներկրել: Դրա մի հիմնական մասը առանձնապես մեծ պահանջարկ չունեցող հատուկ տեսակի շաքարներն են: Իսկ որպես ներմուծող արձանագրվել է օրինակ ԱՄՆ-ից ներկրված 300 գրամ շաքար բերողը: Այստեղ վրիպակ չկա` հենց 300 գրամ: Կամ Հոլանդիայից 2.5 կիլոգրամ բերած անձը...: Ու այդպիսիք շատ են: Հենց սա նկատի ունեն մեր պաշտոնյաները, երբ ասում են, թե շաքարի ոլորտում մենաշնորհ չկա:

Ճիշտ նույն կերպ մենաշնորհ չկա նաեւ բանանի շուկայում: Այս շուկայում, մեղմ ասած, գլխավոր խաղացողը կրկին ՀՀԿ ցուցակում ներառված, ԴԱՀԿ նախկին պետ, Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպն է»: 2016 թվականին, ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների, Հայաստան է ներկրվել 11 հազար 282 տոննա բանան: Միայն Էկվադորից ներկրվել է 11 հազար 37 տոննա: Անցած տարի ու նաեւ հիմա Էկվադորից, բացի «Քեթրինից», բանան է ներկրում եւս մի ընկերություն, որը հիմնադրվել է միայն մոնոպոլիան «ջարդելու» պատրանք ստեղծելու նպատակով: Իրականում այդ երկու ընկերությունները ունեն նույն ծագումնաբանությունը եւ կառավարվում են միեւնույն կետից: Այդպիսով, բանանի «արքային» բաժին է ընկնում այդ ապրանքի ներկրման 97.5 տոկոսը: Իսկ բանան ներկրողների թիվը առնվազն 6-ն է: Հենց վեց երկրներից է ներկրվել բանան:

Իսկ ՊԵԿ-ի տարածած մի հաղորդագրության համաձայն՝ անցած տարի 48 ներկրող բանան է բերել Հայաստան: Բայց ներկրողների մեջ են օրինակ Վրաստանից 510 կգ ներկրած մի անձ, կամ Գերմանիայից 534 կիլոգրամ բանան ներկրած մեկ այլ անձ: Թերեւս չենք մոռացել, որ անցած տարի մեծ աղմուկով մի քանի տնտեսվարողներ որոշեցին ՌԴ-ից բանան ներկրել: ՌԴ-ում բանանի մեկ կիլոգրամի մանրածախ գինը 450 դրամ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի խանութներում մեզ հետ միեւնույն տնտեսական տարածքում` ԵՏՄ-ում գտնվող ՌԴ-ից ներկրած բանանը կարող է վաճառվել 470-480 դրամով: Եվ ահա անցած տարվա ընթացքում ՌԴ-ից ներկրված բանանի ողջ քանակությունը ընդամենը 193 տոննա էր, կամ ընդհանուրի միայն մոտ 2 տոկոսը:

Ու այս պայմաններում ՀՀ պետեկամուտների կոմիտեն մոտ 5 շաբաթ առաջ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե «Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա»: Իհարկե խնդիր չկա: Մենաշնորհի խնդիրը ամբողջությամբ եւ հաջողությամբ լուծված է` խնդիր չկա, մենաշնորհ կա:

Անշուշտ, զուտ պատահականություն է, բացարձակ պատահականություն է, որ այս երկու մոնոպոլիզացված ոլորտների «արքաներն» էլ` Սամվել Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը հայտնվել են ՀՀԿ ցուցակում: Այն ՀՀԿ-ի, որի փոխնախագահը` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարում է, թե ով ինչ ուզենա՝ կարող է բերել Հայաստան: Եվ զուտ պատահականություն է, որ մամուլում ընտրակաշառքների խոստումների վերաբերյալ տեղեկությունների մեջ հիմնականում շոշափվում է այս երկու մոնոպոլիստների անունները: Ինչո՞ւ են նրանք այդպես «վիզ դրել» ՀՀԿ-ի համար հնարավորինս շատ ձայներ գնելու համար:

Արդյոք այն պատճառո՞վ, որ Սամվել Ալեքսանյանին եւ Միհրան Պողոսյանին դուր է գալիս ՀՀԿ-ի ծրագիրը, հատկապես արտաքին քաղաքականության բաժինը: Դե բա իհարկե: Բա հո դրա պատճառը այն չէ, որ ՀՀԿ-ին շատ ձայն բերելով՝ իրենք կպահպանեն իրենց մոնոպոլ կարգավիճակը ու կշարունակեն «բարեգործություններ» անել մարդա մի ձրի լավաշ կարգի:  ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, ի դեպ, որպես տնտեսական առաջընթաց ապահովելու միջոց դիտարկվում է «տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը»: Լիահույս ենք, որ ՀՀԿ ցուցակով Սամվել Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը պատգամավոր դառնալուց հետո  զբաղվելու են հատկապես «հավասար մրցակցային պայմաններ ապահովելով» եւ «հովանավորչության վերացմամբ»:

Տպել
10322 դիտում

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է