Գերեզմանափորի կնոջ համար Մարտի 8-ը տոն չէ. նրա երեխաները ոտաբոբիկ են. տեսանյութ

Ջրից եւ կոմունալ մյուս բոլոր հարմարություններից զրկված փոքրիկ կացարանում գերեզմանափորի ընտանիքը մի քանի շաբաթ առաջ է հայտնվել: Շիրակի մարզի Ազատան համայնքի ցեխոտ դաշտամիջյան ճանապարհներից մեկը տանում է գերեզմանափոր Արթուրի տնակը: Այնտեղ ծայրահեղ աղքատության մեջ ապրում են Արթուրը եւ Հայկուհին՝ իրենց երեք անչափահաս երեխաների հետ: Ընտանիքի սոցիալական վիճակը այնքան է վատացել, որ ազատանցիներն այլ ելք չունենալով` դիմել էին armtimes.com-ի խմբագրություն:

«Տունը ջուր չունինք, վատ պայմաններում ենք ապրում: Էրեխեն ցեխերի մեջ հագել, կեղտոտել էր, կլվացնեմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է 33-ամյա Հայկուհին՝ փոքրիկի կոշիկները ցեխաջրի մեջ լվալ փորձելով:

Ծայրահեղ աղքատության պայմաններում բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող մայրը, որին հանդիպեցինք ցեխաջրերի մեջ կոշիկներ լվանալիս՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: Բժիշկներից բուժման հատուկ ցուցումներ է ստացել, բայց չի հետեւում: Նրա մոտ ախտորոշվել է հյուսվածքների բորբոքում եւ երրորդ աստիճանի հարթաթաթություն:

Բարեգործական ՀԿ-ներից մեկի աջակցությամբ անցել է բուժման առաջին կուրսը, սակայն բուժման երկրորդ փուլի դեղորայքը չի կարողացել գնել: Այս պահին նրա բուժման եւս մեկ կուրսի համար 30 հազար դրամ է անհրաժեշտ, իսկ նրա հիվանդությունն անբուժելի է՝ պետք է դեղեր միշտ խմի:

Առողջական խնդիրներից զատ այս ընտանիքը եւս մեկ լուրջ խնդիր ունի: Նրանք չունեն տուն եւ անօթեւանի կարգավիճակ: Այժմ ապրում են 6 մետր երկարություն եւ 2.5 մետր լայնություն ունեցող մի տնակում, որն իրենց սեփականությունը չէ:

Հայկուհու խոսքով՝ նախկինում բնակվել են անասնագոմին կից մի սենյակում, որտեղ ամուսիններով անասնապահ ու կթվորուհի են աշխատել: Ֆերմերը վաճառել է իր անասնագոմը, իսկ ընտանիքը մնացել է անգործ ու անտուն: Այժմ բնակվում են մի տնակում, որի սեփականատերը գտնվում է ՌԴ-ում, իսկ մեկնելուց առաջ խղճացել եւ թույլատրել է, որ ընտանիքն անվարձահատույց այնտեղ բնակվի: Հայկուհին նշում է, որ տնակի տերը մարտի վերջին գալու է՝ այն վաճառի: Իրենք կրկին դրսում են հայտնվելու:

«Մենք տուն ունեինք: Ամուսնուս մայրը վատացավ, ծախեցինք, որ առողջանար ու այդպես հայտնվեցինք դրսում»,- նշում է կինը:

Ընտանիքի միակ եկամուտն ամուսնու՝ Արթուրի աշխատանքն է: Կինն ասում է, որ ամուսինը գերեզմանափոր է աշխատում, բայց գործ քիչ է լինում:

Վերջում Հայկուհուն Մարտի 8-ի մասին ենք հիշեցնում, կինը ժպտում է եւ լռում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
18366 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս