Ֆրանսուա Օլանդից թաքուն են պահել, որ «Օրանժը» այլեւս չի գործում Հայաստանում

Երեկ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր հայտարարություն է արել:

«Ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում եւ իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան եւ Իրանի ժողովրդին՝ Հայաստանը եւս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ եւ այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք եւս կլինենք օգտատերերի թվում».- ասել է Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո վերջինիս հետ համատեղ հայտարարություններով ԶԼՄ-ների առջեւ ելույթ ունենալիս:

Ի՞նչն է այստեղ տարօրինակ: «Փորձեցի համոզել...» տիպի արտահայտություն Սերժ Սարգսյանը նախկինում որեւէ տեղ, որեւէ գործարարների հետ հանդիպումից հետո երբեւէ չի արել: Այսինքն, որեւէ այլ երկրում գործարար համայնքի հետ հանդիպումներից հետո նա դրա մասին պատմելիս չի ասել «փորձեցի»: Ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի այսպիսի հոռետեսությունը, անվստահությունը, տարակուսանքը...:  Ինչո՞ւ «փորձեցի», այլ ոչ թե, ասենք, «առաջարկեցի», «հորդորեցի»...: Բայց եթե ավելի խորը դիտարկենք տեղի ունեցածը, ապա կհամոզվենք, որ այլ կերպ Սերժ Սարգսյանը արտահայտվել չէր կարող: Խնդիրն այն է, որ նա հանդիպել էր ֆրանսիացի, հատկապես  ֆրանսիացի գործարարներ հետ: Իսկ ֆրանսիացի գործարարները, պատկերավոր ասած, իրենց մաշկի վրա են զգացել, թե որքան «գրավիչ է» մեր տնտեսությունը ֆրանսիացի գործարարների համար:

Իհարկե, Սերժ Սարգսյանի բերած փաստարկները, թե Հայաստանը ԵՏՄ անդամ է ու Հայաստանում ապրանքներ արտադրելով՝ ֆրանսիացիները կարող են մուտք գործել ԵՏՄ շուկա առանց լրացուցիչ հարկերի, իրականություն է: Բայց՝ միայն տեսական: Տեսական է նաեւ պնդումը, թե Իրանի հետ մեր լավ հարաբերությունները ֆրանսիացի գործարարները կարող են օգտագործել իրանական շուկա իրենց արտադրանքը արտահանելու համար: Գործնականում այդ իրավիճակը կա արդեն շատ վաղուց, սակայն ֆրանսիացի գործարարները, այդ թվում նաեւ հայազգի, մեղմ ասած, չեն շտապում օգտվել այդ հնարավորություններից: Ինչո՞ւ:

Ֆրանսիական կապիտալը Հայաստանում, իհարկե, ներկայացված է: Երեւանի կոնյակի գործարանն ու ջրամատակարարման համակարգի կառավարումը ֆրանսիական ներդրումների ու հաջող գործունեության լավ օրինակներ են: Սակայն դրա կողքին կան «Քարֆուրի» ու «Օրանժի» օրինակները: Ու եթե «Օրանժի» տապալումը Հայաստանում կարող է բանավեճի առարկա լիներ, թե ով էր մեղավոր, ապա «Քարֆուրի» դեպքում նման բանավեճ, ըստ էության, չկա: «Քարֆուրը» մեծ աղմուկով էր գալիս Հայաստան, վարձակալել էր հսկայական տարածք «Դալմա մոլում»: Հսկայական գումարներ էր ծախսել շուկայի ուսումնասիրության վրա, աշխատակիցներ էր պատրաստում...: «Դալմա մոլում» նույնիսկ գովազդային պաստառներ էին փակցված, թե շուտով այդտեղ «Քարֆուրը» կբացվի, մեկ էլ հոպ...: «Քարֆուրին» մեղմ, շատ մեղմ ասած՝ «դուրս հրավիրեցին» Դալմա մոլից: Այն պարզ պատճառով, որ «Քարֆուրը» իր գոյությամբ սպառնալիք էր տեղական մանրածախ առեւտրի «գայլերին»:

«Քարֆուրի» վնասազերծումը բավականին արագ կազմակերպվեց: Մեր օլիգարխները հավաքվեցին, քննարկեցին, հասկացան, որ իրենց վերջը մոտ է, դիմեցին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերջիններս էլ դիմեցին «Դալմա մոլի» սեփականատիրոջը` Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին: Կարապետյանը առանց երկար դիմադրելու համոզվեց, որ իր հայաստանցի մտերիմ «ախպերությունը» վտանգի մեջ է ու արագ չեղյալ համարեց «Քարֆուրի» հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Ու որպեսզի իրենց այդպես «պատդերժկա» արած Սամվել Կարապետյանը ֆինանսապես շատ չտուժի, նույն տարածքը վարձակալությամբ վերցրեց Սամվել Ալեքսանյանը` «Երեւան Սիթիի» համար:

Չբավարարվելով դրանով, «Քարֆուրի» առաջ սկսեցին աննորմալ պայմաններ դնել, թե իր հայաստանյան սուպերմարկետում վաճառվելիք ապրանքների մեծ մասը պետք է լինի տեղական արտադրության: Դե իհարկե, մեր խիստ հայրենասեր պաշտոնյաները նման պահանջ դրեցին բացառապես հանուն հայաստանցի արտադրողների, հանուն ազգի, հանուն հայրենիքի: Բա ո՞նց: Արդյունքում «Քարֆուրը» կորցրեց իր մրցակցային բոլոր առավելությունները եւ հիմա «Երեւան մոլում» կուչ եկած՝ ուղղակի գոյությունն է պահպանում, անընդհատ կրճատելով իր զբաղեցրած տարածքը:

Այս պատմությունը շատ լավ գիտեն նաեւ ֆրանսիացի բոլոր այն գործարարները, որոնք երբեւէ մտածել են Հայաստանում ներդրումներ անելու մասին: Ու այս պայմաններում ինչ պետք է աներ Սերժ Սարգսյանը այդպիսի գործարարների հետ հանդիպման ժամանակ: «Առաջարկե՞ր», «հորդորե՞ր»...: նա կարող էր միայն «փորձել համոզել» եւ ոչ ավելին: Մանավանդ որ «Քարֆուրին» դուրս հրավիրած Սամվել Կարապետյանը հիմա Հայաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է դառնում:

Ի դեպ, երեկ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե ՀՀ տնտեսության մեջ «Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի եւ մի շարք այլ ոլորտներում»: Ֆրանսիայի նախագահին երեւի չեն տեղեկացրել, որ Ֆրանսիան այլեւս ներկա չէ մեր հեռահաղորդակցության շուկայում: «Օրանժը» գնացել է Հայաստանից երկու տարի առաջ, իսկ նրա ունեցած-չունեցածը գնել է «Յուքոմը»: Նախագահին երեւի այդ մասին չեն ասել, որ տրամադրությունը չընկնի:

Տպել
16332 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում