Վարչապետի գարունը. Կարեն Կարապետյանը իրատես է դառնում

11/03/2017 schedule15:16

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեր տնտեսության ապագայի մասին սկսել է կասկածանքով խոսել, ինչը մինչ այժմ այնքան էլ բնորոշ չէր նրան:

Այդ կասկածները մասնավորապես ակնհայտ են դառնում «Ռոյթերս» գործակալությանը տված նրա հարցազրույցից: Օրինակ, խոսելով այն մասին, որ այս տարվա ընթացքում կառավարությունը կրճատելու է ծախսերը, որպեսզի նվազեցնի պետական բյուջեի դեֆիցիտը, վարչապետը ասել է. «Դա կունենա բացասական ազդեցություն… բայց մենք ցանկանում ենք փոխհատուցել դա մասնավոր ներդրումների միջոցով: Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք դիմակայել եւ հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի»: Կամ «Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»,- «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը:

Վստահության պակասը, թերեւս, ակնհայտ է: Բայց սա հոռետեսություն չէ, այլ իրատեսություն: Կարեն Կարապետյանը արդեն «նորանշանակ» չէ: Նա արդեն կես տարի զբաղեցնում է այդ պաշտոնը եւ լրիվ բավարար է հայկական իրականությունը ամբողջությամբ ընկալելու, մեր տնտեսության վերաբերյալ հեռուներից ստացած տեսական ենթադրությունները գործնական պատկերացումներով փոխարինելու համար: Եվ Կարեն Կարապետյանը հաստատապես արդեն անցել է փուլը: Իհարկե, ներկայումս եւ առաջիկա երկու-երեք շաբաթներին նա ոչ այնքան վարչապետ է, որքան ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի հիմնական դերակատար, բայց նույնիսկ այդ պայմաններում  իրատեսությունը արդեն այցելում է նրան:

Խնդիրն այն է, որ Հայաստանում խոշոր ներդրումներ անելու բոլոր պայմանները տեսականորեն կան: Ինչպես սիրում են անընդհատ կրկնել մեր բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանը ԵՏՄ անդամ է, եւ եվրոպացիները կարող են Հայաստանում թողարկել իրենց արտադրանքը ու առանց լրացուցիչ մաքսերի արտահանել այն Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս...: Կամ Հայաստանը Իրանի հետ ունի հրաշալի հարաբերություններ, եւ իրանական շուկա մտնելու ցանկություն ունեցող օտարերկրյա արտադրողները նույնպես կարող են օգտվել դրանից: Իսկ մեր տնտեսությունը այնքան փոքր է, որ եթե նույնիսկ մեկ-երկու այդպիսի արտադրող հայտնվի Հայաստանում, մեր տնտեսական ցուցանիշները հզոր ցատկեր կգրանցեին: Բայց Հայաստանի այդ «մրցակցային առավելությունը» հիմա չի, որ հայտնվել է: Հայաստանը միշտ էլ արտոնյալ դիրքեր ունեցել է Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ առեւտրում, միշտ էլ հրաշալի հարաբերություններ է ունեցել Իրանի հետ, բայց այդպիսի օտարերկրյա արտադրողներ չեն հայտնվել: Չեն հայտնվել նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը արդեն տարիներ շարունակ տարատեսակ «դուինգբեզնեսների» սանդղակներում գրավում է առաջատար դիրքեր ու իրենից հետ է թողնում նույնիսկ որոշ արեւմտաեվրոպական երկրների:

Ու հիմա ընդամենը մի քանի ամիս առաջ իր լավատեսությամբ ու էներգետիկայով ճառագող Կարեն Կարապետյանի մեջ են կասկածներ առաջանում: Բա լավ, եթե այդ բոլոր պայմանները կան, որ մեր տնտեսության մեջ լինեն աստղաբաշխական ներդրումներ, ինչո՞ւ դրանք չեն լինում: Ահա այս հարցի պատասխանն է, որ ստիպում է վարչապետին ավելի իրատես դառնալ ու կասկածներ հայտնել ապագայի վերաբերյալ: Կամ առնվազն չլինել այնքան լավատես, որքան բոլորովին վերջերս էր:

Խնդիրն այն է, որ մարտահրավերները չափազանց իրական են, խիստ հաշվարկելի ու անխուսափելի: Խոսքը բյուջեի ծախսերը նվազեցնելու մասին է: Սա, ինչպես վարչապետն է նշում իր հարցազրույցում, բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Եվ ոչ միայն բացասական, այլ նաեւ՝ ուղղակի: Բյուջեից ծախսերի կրճատումը նշանակում է, որ մի քանի տասնյակ միլիարդ դրամ չի մտնելու տնտեսություն, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի տեսքով, տարբեր տնտեսվարողներից իրականացվող պետական գնումների տեսքով...: Սա միանգամից ու ուղղակիորեն նվազեցնելու է մեր համախառն ներքին արդյունքը:

Այդ նվազեցումը կառավարությունը փորձելու է «փոխհատուցել» ներդրումների աճով: Ի տարբերություն պետական բյուջեից իրականացվող ծախսերի, ներդրումների տված էֆեկտը ավելի անուղղակի է եւ միանգամից չէ, որ դրական ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Շատ կոպիտ ասած,  ներդրողը պետք է դեռ սարքավորումներ ներկրի, տեղադրի, կարգաբերի, փորձնական արտադրանք տա, հետո էլի կարգաբերի, հետո նոր սկսի աշխատողներ ընդունել, հետո նոր արտադրանք թողարկել եւ այլն: Եվ դա այն դեպքում, եթե այդպիսի ներդրողներ հայտնվեն:

Հավանականությունը, որ վարչապետի ակնկալած 850 միլիոն դոլարի ներդրումները այս տարվա ընթացքում արդեն կլինեն, շատ փոքր է, եթե չասենք՝ անհավանական: Եվ ահա թե ինչու: Ախր այն բոլոր հայտնի ու անհայտ հանգամանքները, որոնց պատճառով մինչեւ հիմա ներդրումներ չէին լինում Հայաստանում, մնում են, ոչինչ չի փոխվել: Բացարձակապես ոչինչ: Նույն կոռուպցիան, նույն մոնոպոլիաները, նույն «գաղջ մթնոլորտը», նույն իշխանությունը...: Բավական է նայել մոնոպոլիստներով, օլիգարխներով, կրիմինալով լեցուն իշխող կուսակցության նախընտրական ցուցակին, հետո մի օլիգարխի շուրջը ձեւավորված, նայել նույն որակներն ունեցող ու իրեն ընդդիմադիր երեւակայող կուսակցության ցուցակին, ակնհայտ կդառնա, որ փոփոխություններ մեզ չեն «սպառնում»: Ամեն ինչ մնալու է ինչպես կա, առնվազն առաջիկա տարիներին: Ու հենց դա էլ երաշխիք է, որ տնտեսության մեջ բեկումներ չեն լինելու:

Նույնիսկ խիստ կասկածելի է, որ Կարեն Կարապետյանի կառավարությանը կհաջողվի գոնե մի քիչ «կայունացնել տնտեսական իրավիճակը»: Բայց դա այս օրերի թեմա չէ: Հիմա նախընտրական հոլովակների օրեր են: ՀՀԿ հոլովակներում բոլորը երջանիկ են, անասելի երջանիկ. ժպտում են, պարում են, երգում են, նվագում են: Ինչ է լինելու ընտրություններից հետո՝ այդ մասին նույնպես վարչապետն ասել է:  «Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է նա:

Տպել
3847 դիտում

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում` առայժմ փորձնական. Աշոտ Սարգսյան

Աշնակ գյուղում այգի է հրդեհվել, ջերմահարվել են ծառեր, այրվել է արհեստանոցի տանիքը

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի

«Արմենիա» Բ/Կ տեղափոխված դանակահարված տղամարդը ժամեր անց մահացել է, հարուցվել է քրգործ

Մեր կրթաթոշակով սովորած ուսանողները պարտավորվում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում. Աննա Հակոբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին