Տարոն Մարգարյանը հերքում է, որ լարված հարաբերություններ ունի Միհրան Պողոսյանի հետ

Ավան համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչպետ Կարեն Կարապետյանի եւ քաղաքացիների հանդիպմանը եկել էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավանում նորից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Տ.Մարգարյանի կնոջ եղբայրն է: Եվ քաղաքապետն աջակցում է իր բարեկամին: Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում է առաջադրվել նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը, սըտ մամուլի հրապարակումների, արդեն հասցրել է լարված հարաբերություններ ձեւավորել թե՛ Տ.Մարգարյանի, թե Ռ.Սարգսյանի հետ: Այս ու այլ թեմաների շուրջ Տարոն Մարգարյանի հետ լրագրողների հարցուպատասխանը:

- Պարոն Մարգարյան, բացառո՞ւմ եք, որ ձեր կուսակցության՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուններն ընտրողներին ընտրակաշառք կառաջարկեն:

- Բնականաբար, բացառում ենք եւ դատապարտում, դա կլինի մեր թիմակիցը, թե այլ կուսակցության անդամը: Դա օրենքով թույլատրելի չէ:

- Ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան պատերազմի զոհերի մայրերին այդ քարոզարշավում օգտագործելու փաստը: Ճի՞շտ եք համարում, որ որդի կորցրած մայրը բեմում շնորհակալություն հայտնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Միհրան Պողոսյանին:

- Եթե մարդիկ այդ քարոզչությանը մասնակցելու ցանկություն չունենային, որեւէ մեկը նրանց զոռով չէր բերի: Ոչ մեկին ստիպողական չեն բերում եւ շնորհակալություն հայտնել չեն տալիս:

- Ռեյտինգային ընտրակարգի արդյունքում մրցակցություն կա նաեւ Հանրապետական կուսակցության ներսում: Հենց այս թիվ մեկ ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների հարաբերությունները բավական լարված են: Դուք այստեղ նախընտրած թեկնածու ունե՞ք:

- Թիվ 1 ընտրատարածքում կա 13 թեկնածու, Ավան վարչական շրջանից էլ՝ երկու թեկնածու: Ավանի բնակիչները երկուսին էլ լավ ճանաչում են եւ ապրիլի 2-ին իրենց քվեն կտան նրան, ում լավ են ճանաչում, ով եղել է բնակչության կողքին:

- Դուք Ռոբերտ Սարգսյանի՞ն եք աջակցելու:

- Ես աջակցելու եմ 13 թեկնածուներին:

- Տեղյա՞կ եք, որ Ռոբերտ Սարգսյանն անցած հինգ տարիներին Ազգային ժողովում որեւէ ելույթ չի ունեցել:

- Պարոն Սարգսյանն ասել է, որ ինքն ավելի շատ աշխատել է, քան թե խոսել:

- Նա օրինագծեր էլ չի ներկայացրել, այդ աշխատանքն ինչպե՞ս է դրսեւորվել:

- Դա իրեն հարցրեք:

- Կարծիք կա, որ դուք էլ լարված հարաբերություններ ունեք Միհրան Պողոսյանի հետ եւ աջակցում եք Ռոբերտ Սարգսյանին:

- Միհրան Պողոսյանը, ինչպես Ռոբերտ Սարգսյանը այս ընտրատարածքի թեկնածուներ են: Իսկ Ռոբերտ Սարգսյանն իմ աջակցության կարիքը չունի: Ավանցիները աջակցում են Ռոբերտ Սարգսյանին:

- Տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները սպասում են, տեսնեն, թե Ծառուկյան դաշինքը որքան ընտրակաշառք կբաժանի, որ իրենք էլ ըստ այդմ իրենց ընտրակաշառքի չափը ճշտեն:

- Կարծում եմ, բոլոր ռեյտինգային թեկնածուներն իրենց քարոզչական տակտիկան ունեն: Դուք տեսնում եք, որ մամուլում եւ սոցցանցերում մեր թեկնածուներն ակտիվ՝ իրենց քարոզչությունն են իրականացնում:

- Շուտով կավարտվեն Երեւանի քաղաքապետի պաշտոնում ձեր լիազորությունները, դուք նորից քաղաքապետ դառնալու ցակնություն ունե՞ք:

- Քաղաքապետարանն ու քաղաքային տնտեսությունը շատ աշխատանք է կատարելու, եւ ոչ մեկ տարում, ոչ չորս տարում, ոչ էլ հինգ տարում հնարավոր չէ ավարտին հասցնել այդ աշխատանքները: Բնականաբար, մենք դեռ կիսատ աշխատանքներ ունենք: Եվ հանրապետականներս ու մենք փորձառու թիմ ենք, ու մենք պատկերացնում ենք Երեւանի խնդիրներն ու գիտենք դրանց լուծումները:

- Դուք պատկերացնո՞ւմ եք ձեզ օրենսդիր աշխատանքում:

- Ես ձեզ ասացի, որ մենք դեռ կիսատ աշխատանքներ ունենք Երեւան քաղաքում:

Տպել
3115 դիտում

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ,կամ՝ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ

Ուղերձներ կհղվեն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հանրային կառույցներին. ՀՀ հանրային խորհուրդ

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն կոչ է անում անհապաղ դուրս բերել Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտ գոտուց. ՌԴ ԱԳՆ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա». սպորտային հաղթանակի սպասումով

Հայկ Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՔԿ նախագահի, ԱԱԾ տնօրենի հետ

Արցախին հարվածող «Բայրաքթարները» Էրդողանի ընտանեկան բիզնեսն են. mediamax

Մանրամասն ուսումնասիրել ենք, գիտենք՝ ինչի է ունակ «Արարատ-Արմենիան». Դեյան Ստանկովիչ