Թափանցիկ ստվերներ. բա սա պայքա՞ր է

Հատկապես նախընտրական այս փուլում կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտության թեման դառնում է ամենաքննարկվողը: Առաջադրված քաղաքական ուժերը իրենց ծրագրերում առանձին բաժիններ են հատկացնում դրան:

Այդպես է վարվում նաեւ ՀՀԿ-ն: Իհարկե, «ստվերային տնտեսություն» բառակապակցությունը ՀՀԿ ծրագրում ընդհանրապես բացակայում է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի թեման կա: Դե երեւի վրիպել են, կամ մոռացել են, որ Հայաստանում կա ստվերային տնտեսություն:  Բայց սրանից մի երեք ամիս առաջ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք»: Այսինքն, կարող ենք համարել, որ ՀՀԿ ծրագրի տողատակերում, անգույն թանաքով գրված է նաեւ ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Մյուս կողմից, ստվերային տնտեսությունը սերտ կապ ունի կոռուպցիայի հետ: Եթե պատկան մարմինները տարիներ շարունակ «չեն կարողանում» գտնել ամենախոշոր «ստվերը», որը բոլորը տեսնում են բացի այդ պատկան մարմիններից, ուրեմն գործ ունենք հենց շատ խոշոր կոռուպցիայի հետ: Բա հո սիրուն աչքերի համար չէ՞ որ այդ ստվերը «չեն կարողանում» գտնել պատկան մարմինները:

Ինչեւէ: Մնում է մյուս հարցը, թե ինչպես է մասնավորապես ՀՀԿ-ն պայքարելու այդ երեւույթների դեմ: Եվ հատկապես ՀՀԿ-ն, քանի որ արդեն տարիներ շարունակ նա ունեցել է լիակատար իշխանություն ու չի պայքարել: Հիմա ՀՀԿ-ն խոստանում է ավելի շատ թափանցիկություն ապահովել: Օրինակ, պետական պաշտոնյաներին իրենց գույքը ու եկամուտները չհայտարարագրելու համար կպատժեն: Կամ ապօրինի հարստացման մասին օրենսդրություն են ընդունել ու եթե պաշտոնյան չկարողանա բացատրել, թե որտեղից իրեն տվյալ թանկարժեք գույքը, ուրեմն կպատժվի: Տեսականորեն, իհարկե, դա կարող է աշխատել: Գործնականում չի աշխատելու, եւ դա թերեւս ակնհայտ է բոլորին: Ապօրինի ստացված Ֆինանսական միջոցները շատ հանգիստ կհոսեն օֆշորներ, իսկ ապօրինի գույքը կգրանցվի փոխկապակցված անձ չհամարվող մտերիմների անունով: Դե գնա ու պայքարիր:

Երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը Banks.am պարբերականի մեր գործընկերների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերականգնել խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի ինստիտուտը: Այսինքն, բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան 2 միլիարդ դրամ հասույթ, Համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը, աշխատակիցների միջին ցուցակային թիվը գերազանցում է 50-ը, ապա նրանք պետք է անցնեն պարտադիր աուդիտ, ու այդ աուդիտի արդյունքները պետք է հրապարակվեն: Սա եւս ժամանակի ընթացքում կմատուցվի որպես ստվերային տնտեսության դեմ պայքարին ուղղված քայլ: Չնայած մինչեւ 2014 թվականի մայիսը այդպիսի պահանջ եղել է, բայց դա ոչ մի արդյունք չտվեց: Սա էլ, եթե շատ կոպիտ արտահայտվենք, տնտեսվարող սուբյեկտների «գույքի եւ եկամուտների հայտարարագիրն է»:

Ինչ խոսք, ցանկացած պարագայում թափանցիկությունը վնաս չէ: Բայց արդյոք իշխանությունը իրոք ուզո՞ւմ է պայքարել այդ երեւույթների դեմ, թե՞ պարզապես նմանատիպ օրենքներ է մշակում միայն այդ պայքարի իմիտացիան ապահովելու համար: Գոնե մինչեւ հիմա թափանցիկությանն ուղղված քայլերը որեւէ շոշափելի արդյունք չեն տվել: Դրանք հատվածական են, ոչ ամբողջական, կցկտուր...: Օրինակ, արդեն 2-3 տարի կառավարությանը առաջարկվում է հրապարակային դարձնել իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի տվյալները: Այսինքն, անել այնպես, որ ցանկացած ոք մտնի ռեգիստրի տվյալների բազա եւ իմանա, թե որ ընկերությունը ով է հիմնադրել, քանի բաժնետեր ունի եւ ովքեր են նրանք, ընթացքում ովքեր եւ ում են վաճառել իրենց բաժնեմասերը եւ այլն: Այդ տվյալները  ոչ մի գաղտնիք չեն պարունակում եւ այսօր էլ դրանք բաց են: Սակայն որպեսզի ունենաք մեկ ընկերության վերաբերող այդ տվյալները, պետք է վճարեք պետական տուրք, սպասեք, մինչեւ ձեզ տրամադրեն այդ տվյալները: Ուրեմն, ինչու ամբողջությամբ չեն բացվում այդ տվյալները: Շատ պարզ պատճառով: Որպեսզի իմանաք, թե X ընկերության ետեւում ով է կանգնած, պետք է գտնեք, թե ուրիշ էլ որ ընկերության բաժնետերերի մեջ կա տվյալ անձը: Իսկ այսօր գործող այդ սկզբունքով նման տեղեկություն ունենալը անհնարին է: Ուշագրավն այն է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներից լսելով այս առաջարկը, միանգամից դրական են արձագանքում, բայց արդեն 2-3 տարի խնդրին լուծում չի տրվում: Ընդ որում, սա իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, ընդամենը համակարգչային մի պարզունակ ծրագրի խնդիր է եւ հնարավոր է լուծել մի քանի ժամվա ընթացքում: 

Հենց լրագրողների կողմից բազմիցս առաջարկվել է խոշոր հարկատուների` պարբերաբար հրապարակվող ցանկում ավելացնել սյունակները: Այսինքն, առանձին ներկայացնել եկամտային հարկը, շահութահարկը, մաքսատուքը եւ այլն: Այդ տվյալները ունենալու դեպքում շատ հեշտորեն կարելի է համադրել հարկատեսակները եւ պարզել, թե որ ընկերության գործունեությունն է կասկածելի: Այս առաջարկը եւս հնչել է տարիներ առաջ ու հարցը բարձրացվել է պարբերաբար, բայց դա նույնպես չի լուծվում: Այսինքն, «թափանցիկացման» այն բոլոր առաջարկները, որոնք իրոք կարող են որոշակի ազդեցություն ունենալ, չեն ընդունվում: Չեն մերժվում, բայց չեն էլ ընդունվում: «Չի մերժի, բայց կտա՞»,- կհարցներ դասական ֆիլմի հերոսը:

Այնպես չէ, իհարկե, որ վերը նշված առաջարկները ընդունելու եւ այդ տվյալները հրապարակելու դեպքում Հայաստանում արմատախիլ կլիներ կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը: Բայց այդ տվյալների հիման վրա գոնե ԶԼՄ-ների պատրաստած հրապարակումները կարող էին խորացնել հասարակական պահանջը այդ երեւույթների դեմ պայքարելու հարցում: Ու թեկուզ դանդաղ, թեկուզ քայլ առ քայլ մենք կգնայինք այդ ուղղությամբ: Իսկ հիմա պարզապես ակնհայտ է, որ ոչ մի գործուն քայլ վերարտադրվելու համար միջոցներ չխնայող իշխանությունը չի անելու:

Տպել
3922 դիտում

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

Վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (լուսանկարներ)

ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30% զեղչ. «Իմ քայլ»-ի պատգամավորը միտք ունի նման նախագիծ մշակել

Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից, մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են․ Կարապետյան

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ