Հ1-ը ուղիղ եթերում հեռուստաբանավեճեր կկազմակերպի. Հարություն Հարությունյան

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ «Հ1»-ը պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր կազմակերպել:

- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հեռուստաբանավեճեր չեն կազմակերպվում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ:

- Եթե դուք նկատել եք, մենք հիմնականում լուսաբանում ենք ոչ թե ռեյտինգային թեկնածուներին, այլ լուսաբանում ենք կուսակցությունների եւ դաշինքների քարոզարշավը: Այս առումով մենք համարում ենք, որ սա խորհրդարանական ընտրություններ են:  Եւ ոչ թե ռեյտինգային թեկնածուներին պետք է ավելի շատ անդրադարձ կատարենք, այլ կուսակցություններին, նրանց ծրագրերին եւ նրանց լիդերներին:

Բանավեճերի մասով, իհարկե, ի սկզբանե ես նախատեսում էի, որ նման մի բան պետք է լիներ եթերում, ուղղակի ֆիզիկապես չհասցրեցինք` ժամանակի առումով: Հիմա, այս պահին մենք մտածում ենք մի ձեւաչափի մասին, ըստ երեւույթին այսօր երեկոյան «Օրակարգ» ծրագրով արդեն ամբողջականացրած կլինենք, թե ինչպես ենք դա պատկերացնում եւ այսօր երեկոյան ամենայն հավանականությամբ հայտարարություն կանենք, որտեղ մանրամասն կբացատրենք եւ կհրավիրենք բանավեճի: Ուղղակի հիմա հստակ օրը եւ ժամը չեմ կարող ասել, որովհետեւ պետք է նայենք, թե ինչ ձեւաչափ ենք ընտրում, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնենք բոլոր կուսակցություններին հավասարապես եւ բոլոր կուսակցությունների առաջնորդներին կարողանանք հավաքել մի տեղ ու կազմակերպել այդ բանավեճը: Հուսով եմ, որ միչնեւ երեկո արդեն վերջացրած կլինենք եւ կկարողանանք «Օրակարգ» ծրագրով հայտարարել այդ մասին:

- Ես չեմ հիշում մի դեպք, որ օրինակ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցի հեռուստաբանավեճի: Իրատեսական համարո՞ւմ եք կուսակցությունների լիդերների մասնակցությամբ բանավեճերի անցկացումը:

- Մենք հիմա ձեւաչափն ենք մշակում: Այստեղ ոչ թե կուսակցությունների նախագահներին պետք է հրավիրենք, այլ պետք է հրավիրենք դաշինքների, կուսակցությունների առաջին, երկրորդ, մի գուցե երրորդ համարներին: Պետք է հասկանանք, թե ում ենք հրավիրում: Եթե դուք ասում եք ՀՀԿ-ի առաջնորդի մասով, ես էլ նույն հաջողությամբ կարող եմ ասել «Ժառանգության» առաջնորդի մասին, որը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է: Կապ չունի, թե ով որ կուսակցության նախագահն է, այլ կապ ունի, թե առաջիկա ընտրություններին, որ կուսակցություններն ու դաշինքներն են գնում ընտրության եւ ժողովուրդը, որ դաշինքին եւ կուսակցությանն է իր ձայնը տալու: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ի առաջնորդը, եթե նորմալ բանավեճ լինի, չի մասնակցի, բայց կան կուսակցություններ եւ դաշինքներ: Պետք է գտնենք ճիշտ ձեւաչափը, որպեսզի կարողանանք բոլորի պահանջներն ապահովել:

- Ընդդիմադիրները միշտ դժգոհում են, որ հեռուստաընկերություններով նույնիսկ ուղիղ եթերում չեն կազմակերպվում հարցազրույցները: Այդ բանավեճերը լինելո՞ւ են ուղիղ եթերում:

- Մենք ունենք հարցազրույցի ձեւաչափ՝ «Օրակարգից դուրս» անվանումով, որը չեմ կարծում, թե որեւէ ընդդիմադիր, որը մինչեւ այսօր հյուրընկալվել է, դժգոհել է, որ մենք իր խոսքը խեղաթյուրել ենք կամ մոնտաժել ենք: Հարցազրույց ֆորմատը, որը 40 րոպե է, ամենամեծ ձեւաչափն է հեռուստաշուկայում, որ հյուրերը հնարավորություն ունեն իրենց խոսքն ասելու: Չգիտեմ ինչի համար են դժգոհել: Ես խոսում եմ Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրենի անունից: Մյուս հեռուստաընկերությունների մասով ես որեւէ բան չեմ կարող ասել:

- Մի ճշգրտում՝ ուղիղ եթերում չե՞ն նախատեսվելու այդ բանավեճերը:

- Ուղիղ եթերում: Մենք նախատեսում ենք, որ դա լինի ուղիղ եթերում, բայց ձեւաչափի մասով երեք օր է` քննարկում ենք: Գործ ունենք 9 քաղաքական ուժի հետ: Պետք է կարողանանք բոլորի պահանջները բավարարել: Հավանաբար, դա կլինի հաջորդ շաբաթվա վերջում: Հիմա վերջնական փուլում ենք, եւ հուսով եմ կկարողանանք երեկոյան հայտարարություն տալ այդ մասին: Առայժմ այսքանը կարող եմ ասել:

Տպել
21601 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»