Դպրոցի աշխատակիցներն են թեկնածուի պաստառը դպրոցում դրել. Մամոյանը «կներես» է ասում

«Ես իրենց փոխարեն «կներես» եմ ասում, ներողամիտ եղեք, Ալեն ջան»,- այսօր Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպից հետո «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Մամոյանը:

Երբ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ներողությունը պետք չէ եւ ցույց տվեց իր պատռված հագուստը՝ Մամոյանը հավելեց. «Ամեն ինչ կկարգավորվի»: Մամոյանի հետ Նոր Նորքի «Տորք Անգեղ» մարզադպրոց եկած մի երիտասարդ էլ վստահեցրեց, որ իր նկարով դպրոցում տեղադրված պաստառի մասին Մամոյանը տեղյակ չի եղել. «Դա ընդամենը մի քանի աշխատակիցների նախաձեռնություն է եղել, ուզեցել են իրենց տնօրենին ասենք...»,- շարունակեց նա:

Զրույցին միացավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այդ արդեն զրուցել էր Մամոյանի հետ՝ համաձայնության եկել քարոզչական պաստառը դպրոցում չտեղադրելու մասով:

«Մենք մեր քարոզչությունն ենք արել, ուղղակի մեր երիտասարդների թիմի ամբողջ վրդովմունքը ծագել է, երբ որ մեզ ասվում էր, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի, բայց ներսում քարոզչական նյութեր կային: Խնդիրը հետեւյալն է, մենք կարծում ենք, որ բոլորս պետք է մնանք օրինականության սահմաններում, փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք բոլորս պատգամավորի թեկնածու ենք, էս պրոցեսում մենք պետք է լինենք մաքսիմալ հարգալից եւ բացարձակապես օրենքի տառին համապատասխան մեր գործունեությունը ծավալենք»,- ասաց Փաշինյանը:

Կողմերը միմյանց հրաժեշտ տվեցին ձեռքսեղմումով, իսկ մինչ այդ արդեն այսօրվա միջադեպին մասնակից կանայք ոստիկանություն էին տարվել:

Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի 4-րդ զանգվածի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ միջադեպ էր տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջեւ: Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ «Ելք»-ի ներկայացուցիչները դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն են իրականացնելիս եղել հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասել են, որ այդտեղ քարոզչություն անել չի կարելի:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչները մոտեցել են մարզադպրոցի մուտքին, այդ պահին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է շենքի ներսում տեղադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառը: Մինչ պատգամավորին թույլ կտային դպրոց մտնել՝ պաստառը արագ հեռացնում են: Դպրոցի ներսում սկսվում է քաշքշոց, որի ընթացքում վնասվում է նաեւ armtimes.com-ի տեսախցիկը:

Տպել
7643 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել է Լաստիվերում. վարչապետը զիփլայն է նստել

Մինսկ-2019. բադմինտոնի խաղում միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

Ռուսթավելիի պողոտայում ՆԳ նախարար Գախարիայի կիսանդրին են տեղադրել՝ աչքին վիրակապով

«Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում հայտնաբերվել է ջուրն ընկած 9-ամյա երեխայի դին (տեսանյութ)

Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տնակներ են հրդեհվել

Թուրքիան շարունակում է բացահայտ արհամարել միջազգային կարծիքը և պատմական իրականությունը

Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը (տեսանյութ)

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ