Սարգսյանն ու Պուտինը ամփոփել են բանակցությունների արդյունքները

Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:

Սերժ Սարգսյանը եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջեւ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Վլադիմիր Վլադմիրին մանրամասն ներկայացրեց մեր հանդիպման արդյունքները: Իմ կողմից ցանկանում եմ անդրադառնալ հետեւյալ հարցերին.

Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական եւ բավականին հագեցած բանակցություններ: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն: Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է՝ վերլուծելու եւ քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, նախանշելու մեր պետությունների փոխգործակցության նոր ուղղությունները:

Այս տարին մեր հարաբերությունների համար հոբելյանական է. մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այսօր մենք անցկացրինք մեր պետությունների անցած քառորդդարյա ճանապարհի բավականին հանգամանալից դիտարկում:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, ավելի խոր բովանդակություն: Մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ արձանագրեցինք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից: Երկկողմ հարցերի ընդհանուր համալիրի քննարկման արդյունքներով մեր կողմից հաստատվեց պատրաստակամություն` առաջիկայում եւս ջանքեր ներդնել եւ խորացնել համագործակցությունն անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն եւ սկզբունքներին համապատասխան:

Այս համատեքստում կուզեի ընդգծել մեր պետությունների զինված ուժերի միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարեւորությունը: Անկասկած, այս փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Մենք անդրադարձել ենք առեւտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին: Հատուկ ուշադրություն ենք դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առեւտուրը, ներդրումները, էներգետիկան եւ տրանսպորտը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրացնվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաեւ ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների եւ քաղաքացիների:

Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների եւ մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաեւ դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է եւ հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000:

Ատոմային էներգետիկան, գիտությունը եւ նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը:

Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը եւ անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան եւ Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում:

Մեր փոխգործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու եւ աջակցելու մեր երկրների շրջաններին՝ ուղիղ առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ:

Մենք քննարկեցինք արտաքին քաղաքական համակարգման հարցերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաեւ այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերը: Անդրադարձանք Եվրասիական տնտեսական միության գործուներության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ երրորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացման հեռանկարներին: Նշել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետեւողական աշխատանքի, Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի նորմերի եւ սկզբունքների ու մեր կողմից ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաեւ առանցքային միջազգային եւ տարածաշրջանային հարցեր՝ հակազդեցություն ահաբեկչությանը, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին սիրիական ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության փոխադրման գործում աջակցության համար:

Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման եւ կատարման կարեւորությունը: Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են եւ վնասում են խաղաղ գործընթացին:

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջիկայում եւս զարգացնենք դաշնակցային գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի, հօգուտ մեր ժողովուրդների բարեկամության:

Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության եւ փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:

Ամփոփելով՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն ռուսաստանցի բարեկամներին հյուրընկալության, արդյունավետ եւ կառուցողական բանակցությունների համար:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռեւս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, եւ այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ»:

Տպել
2353 դիտում

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությանը

Ինչ վիճակում են երեկվա ողբերգական ավտովթարից տուժած Հայաստանի և արտերկրի քաղաքացիները. մանրամասներ

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարումներ. ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հանգամանքները

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ միասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը. Զախարովա

Օրվա երկրորդ կեսին դոլարը կրկին էժանացել է. փոխարժեքը հայկական շուկայում շարունակ տատանվում է

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան (լուսանկար)

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է. ԼՂ-ում Բաքվի հարձակումից առաջ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ հանդիպում է եղել

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը

Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Իջևանի սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին՝ կախված վիճակում. նա երկտող է թողել

Մարտական դիրքում շտապօգնության մեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու առթիվ նախաձեռնվել է վարույթ

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան

ԼՂ-ում անհետ կորած անձանց նույնականացման համար Դատաբժշկական կենտրոնն իրականացնում է նմուշների ընդունման գործընթաց

Ալիևը հրաժարվել է մեկնել Գրենադայի հանդիպմանը՝ հայտնելով պատճառները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կատրին Կոլոննայի հայտարարությունները ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության մասին

Հրապարակվել են կադրեր ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. ԳՇ պետ

Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ. հայտնի է օրակարգը

Բաքվում խիստ դժգոհ են Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Երևանում արված հայտարարություններից

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Հայաստանում կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու. Մարիա Զախարովա

Սյունիքի մարզում Իրանի կողմից իրականացվող շինաշխատանքներում կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ճապոնական պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանումն ու հումանիտար իրավիճակը

ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico

Նրա ցուցմունքները կօգնեն գտնել շատ հարցերի պատասխաններ. Բաքվում Հարությունյանի փաստաբան

Դոլարի փոխարժեքը սկսել է կտրուկ թանկանալ

Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ. ԵԽ գերմանացի պատգամավոր

ՏԿԵ նախարարն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը քննարկել են ձեռնարկությունում տիրող վիճակը

ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել է 1,6 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվի կողմից ԼՂ նախկին նախագահների ապօրինի ձերբակալություններին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն. Պենտագոնում նշել են՝ այդ նպատակով էլ գումար չկա

ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը

Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղը լքած բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը

Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը՝ Արմեն Գրիգորյանին

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն