Կդիտարկվի ընտրակաշառք. վարչապետը հետեւում է Գագիկ Ծառուկյանի օրինակին (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ նախապես հայտարարեց, որ ինքը աշխատանքային օրվա ավարտից հետո չի ներկայանում որպես վարչապետ, այլ ՀՀԿ-ի ներկայացուցիչ եւ հանդիպման մասնակցիներին խնդրեց հարցեր տալ ոչ թե կառավարության գործունեությունից, այլ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրից:

Էրեբունու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հավաքված քաղաքացիներից մեկը վարչապետի հետ անձամբ հանդիպելու ցանկություն հայտնեց: «Հենց հիմա՞ եք ուզում»,- հարցրեց վարչապետը: «Հենց հիմա չէ, իհարկե ոչ»,- ծիծաղը դեմքին ասաց երիտասարդ կինը՝ նշելով որ շատ հարցեր ունի վարչապետին եւ կտա այն հարցերը, որոնք շատ կարեւոր են, իսկ մնացածը հանդիպման ժամանակ կհնչեցնի: Կարեն Կարապետյանն առաջարկեց խոսել իր օգնական Արամ Վարդեւանյանի հետ, որը դահլիճում նստած էր, եւ ժամանակի սղության պատճառով նրան տալ այդ հարցերը:

«Եւ առողջապահության եւ դատական ոլորտում մենք շատ թերացումներ ունենք մինչեւ ձեր պաշտոնը ստանձնելը եւ հետո: Այսպիսին է հարցս՝ այդ կոռուպցիան, թեկուզ ինչ-որ չափով մենք կարո՞ղ ենք կրճատել: Որտեղ գնում ենք աշխատանքի կամ փորձ են ուզում կամ աշխատանքի ընդունվելու համար որոշակի գումար, դա օրինակա՞ն է»,- հարցրեց Էրեբունու բնակիչը: Կարեն Կարապետյանը հարցի օրինականության վերաբերյալ հատվածին բացասական պատասխան տվեց, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում է ամենօրյա աշխատանքի միջոցով:

«Երբ որ պահը գալիս է, կոռուպցիոն գործարքով մեզ համար լավ բան ենք անում, անպայման մի փիլիսոփայություն գտնում ենք, թե ինչի է դա կարելի անել, բայց մակրոառումով լինել հակակոռուպցիոն: 1000 դրամ ճանապարհային ոստիկանին տալ 5 հազար դրամ չվճարենք, հազար դոլար հարկային տանք՝ 5 հազար դոլար չվճարենք, հետո դուրս գանք, ասենք՝ սրանք, սաղ էս իշխանությունը կաշառակեր են»,- ասաց Կարեն Կարաետյանը: Նույն քաղաքացին, որը ակնհայտորեն տարբերվում էր մյուս հարց տվողներից իր նախապես չպլանավորած հարցերի շարքով, կրկին հարցադրում հնչեցրեց եւ անդրադարձավ պետական ապարատում առկա բյուրոկրատիային:

«Ես առողջական լուրջ խնդիր ունեմ, ընդամենը 29 տարեկան եմ, 26 տարեկան հասակում ես դիմեցի քաղաքապետարան, առողջապահական բաժին, ինձ խորհուրդ տվեցին ստենդավորում՝ անհապաղ, կոնկրետ հեռախոսահամար տվեցին եւ ասեցին՝ էս համարով զանգահարեք, մենք ձեզ կընդառաջենք, կուղարկենք որպես պետպատվեր: Ես արդեն 3 տարի է՝ զանգահարում եմ էդ համարին, ոչ ոք չի պատասխանում»,- ասաց քաղաքացին: Վարչապետը նրան խորհուրդ տվեց նորից դիմել քաղաքապետարան: «Պարոն քաղաքապետը հիմա լսում է: Իրականում, եթե ձեզ հասնում է եւ երեք տարի է՝ տանում բերում են, անթույլատրելի է»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նուբարաշեն վարչական շրջանում կրկին դահլիճային հանդիպման ժամանակ վարչապետին հարցեր ուղղեցին հավաքվածները՝ հիմնականում կոնկրետ խնդիրների լուծումներ ակնկալելով: Նուբարաշենի վարչական շրջանի բնակիչներից մեկը թաղամասի մի հատվածի գազաֆիկացման հարցը բարձրացրեց: «Այս պահին, որ ես ձեզ հետ հանդիպում եմ եւ խոսում եմ, ես վարչապետ չեմ եւ քարոզարշավն անցկացնում եմ որպես ՀՀԿ-ի անդամ: Ինչ վերաբերվում է կառավարության ծրագրին, ես դրան չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Նուբարաշենում ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումն անցկացվում էր թաղամասի մշակույթի նորակառույց տանը, որը կառուցվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
6613 դիտում

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)