Առանց Իրան-Հայաստան երկաթուղու եւ նոր ատոմակայանի. կախվածություն ցնցվող տնտեսությունից

Սերժ Սարգսյանի նախօրեին ավարտված պաշտոնական այցը ՌԴ հարուստ էր տնտեսական բաղադրիչով: Սա թերեւս կարեւոր է այն առումով, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելուց հետո տնտեսական մասով այդ հարաբերություններում Սերժ Սարգսյանը կարծես զիջել էր իր կարգավիճակը նոր վարչապետին:

Որքանով է դա հաջողվել Սերժ Սարգսյանին՝ առայժմ դժվար է ասել, բայց այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում բավականին շատ են տնտեսական հարաբերություններին վերաբերող տեղեկությունները: Ընդ որում, խոսքը ոչ միայն ընդհանուր ձեւակերպումների մասին է՝ «խորացնել առեւտրատնտեսական հարաբերությունները» կարգի, այլ կոնկրետ ծրագրերի: Մասնավորապես, այցի շրջանակներում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը եւ Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ստորագրել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր: Սա հենց այն հիմնադրամն է, որի մասին իր պաշտոնավարման հենց սկզբից խոսում էր Վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ հունվարի վերջին Մոսկվա կատարած այցի ժամանակ ռուսաստանյան իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ձեռք էր բերել պայմանավորվածություն:

Բացի դրանից, խոսք է գնացել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտրում հաշվարկները ազգային արժույթներով իրականացնելու մասին: Իսկ «Գազպրոմի» ղեկավար Միլլերը, ըստ «գազետա. ռու» պարբերականի, հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր է Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Իրան:

Այլ հարց է, թե որքանով են այդ ծրագրերը իրականանալի: Օրինակ, հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը դեռ ոչինչ չի նշանակում: Պարզ չեն այն մեխանիզմները, որոնցով այդ հիմնադրամում առկա ներդրումային միջոցները պետք է հասնեն բիզնեսին: Եթե դա այդքան հեշտ հարց լիներ, ապա ներդրումները կլինեին նույնիսկ առանց այդ հիմնադրամի: Բայց պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես ռուսական կապիտալը գոնե անցած տարվա ընթացքում, մեղմ ասած, այնքան էլ հետաքրքրված չի եղել մեր տնտեսությամբ:

«Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը»,- երեկ ՌԴ նախագահ Պուտինի հետ  հանդիպումից հետո ԶԼՄ-ների առաջ այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը: Նա, սակայն, չի նշել, որ անցած` 2016 թ. ընթացքում ռուսական ներդրումների զուտ ներհոսքը բացասական է եղել, ընդ որում բավականին զգալի` մոտ 150 միլիոն դոլար: Այսինքն, ռուսական ներդրողները, պատկերավոր ասած, ոչ միայն նոր ներդրումներ չեն արել, այլ նախկինում արած ներդրումների տված եկամուտը տարել են Հայաստանից: Ու եթե այդ տենդենցը պահպանվի, ապա Սերժ Սարգսյանի ասած 4.5 միլիարդը կամաց- կամաց կմաշվի, կգնա:

Ինչ վերաբերում է փոխադարձ առեւտրում որպես հաշվարկային միավոր դոլարից խուսափելու հեռանկարին, ապա այստեղ խոսքը  առաջին հերթին գազի մասին է: Այս հարցը բազմիցս բարձրացվել է 2014 թվականից սկսած, երբ ռուսական ռուբլին արժեզրկվում էր: Եթե այդ ժամանակ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ամրագրվեր ռուսական ռուբլով, ապա գազի գինը ՀՀ սահմանին դոլարով հաշվարկած զգալիորեն կիջներ: Հիմա արդեն սկսել է արժեվորվել, եւ այս պայմաններում ռուբլով գին սահմանելը արդեն ձեռնտու չէ մեզ համար` ռուբլու արժեվորման պարագայում գազի գինը մեզ համար դոլարով հաշվարկելու դեպքում կսկսի թանկանալ: Իսկ եթե խոսքը  ընդամենը այն մասին է, որ գազի գինը որոշվի դոլարով, բայց վճարումը իրականացվի դրան համարժեք ռուբլով, ապա դրանից մեծ օգուտ ակնկալելը այնքան էլ տեղին չէ:

ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքով ռուսական էլէներգիան Իրան արտահանելու մասին հայտարարությանը, ապա այդ նախագիծը նոր չէ: Հիմա արդեն ընթանում են այդ ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Բայց դրանք պետք է ավարտված լինեին  անցած տարի, հիմա խոսվում է, որ դա կիրականանա  հաջորդ տարի:

«Ատոմային էներգետիկան, գիտությունը եւ նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը: Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը եւ անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան եւ Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը Մոսկվայում: 

Այս հայտարարության մեջ կա երկու ուշագրավ հանգամանք: Նախկինում Սերժ Սարգսյանը այսքան ընդհանուր չէր խոսում Ռուսաստանի հետ հարաբերություններում ատոմային էներգետիկայի «բաղադրիչի» մասին: Խոսում էր ավելի կոնկրետ` նոր ատոմակայան կառուցելու մասին: Հիմա նոր ատոմակայանի հարցը կարծես չի էլ քննարկվում այլեւս: Նույնը «Հայաստանով Իրան եւ Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի» մասին: Ժամանակին նա կխոսեր Իրան-Հայաստան երկաթուղու մասին, որը պետք է ապահովեր այդ «տարանցիկ» ճանապարհը: Հիմա արդեն Իրան-Հայաստան երկաթուղու թեման նույնպես չի քննարկվում այլեւս:

Մի խոսքով, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, չնայած գեղեցիկ հայտարարություններին, ապրում են իրենց ոչ այնքան լավ ժամանակները: Իհարկե, ըստ պաշտոնական վիճակագրության, անընդհատ աճում է Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը: Եթե մի կողմ թողնենք այդ վիճակագրության հավաստիությունը, ապա դա կարելի է դրական երեւույթ համարել: Միաժամանակ մեր տնտեսության չափազանց մեծ ինտեգրումը ռուսական տնտեսության հետ՝ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ: Դրանով մեծանում է պարբերաբար ցնցումների մեջ ընկնող, այլ երկրների հետ խիստ քաղաքականացված, նավթի ու գազի վրա «նստած» ռուսական տնտեսությունից մեր տնտեսության կախվածությունը:

Տպել
6723 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում