Գլուխը պատին կտա մեզ շահարկման մեջ մեղադրողը՝ լինի Շարմազանովը, Սերժ Սարգսյանը... Փաշինյան

«Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին». ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Ելք» դաշինքի գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպես է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերել է ՀՀԿ մամուլի խոսնակ Շարմազանովի երեկվա հայտարարությանը:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասել էր, թե որոշ ուժեր փորձում են դիվիդենտներ շահել: «Շարմազանովին հարցրեք, եթե այդ խոսքը մեզ է ուղղված՝ պատասխանենք: Իսկ առհասարակ մեզ որեւէ մեկը նման քննադատություն չի կարող ուղղել, որովհետեւ, երբ որ Արթուր Սարգսյանը կալանավորված էր եւ հացադուլի մեջ էր՝ առաջին օրից զբաղվել ենք դրանով եւ մեզնից կախված ջանքերը դրել ենք, որ նա օր առաջ, ժամ առաջ հայտնվի ազատության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե փետրվարի 13-ին գլխավոր դատախազը նրան ազատելու որոշում կայացներ՝ շատ մեծ էր հավանականությունը, որ այս ելքը մենք չէինք ունենա:

Փաշինյանը նաեւ խոսեց այն մասին, որ Հայաստանում կան խմբակներ, որոնք հատուկ տարածում են իրենց մասին մեկնաբանությունները.

«Հենց գնում ենք Արթուր Սարգսյանի հարցով զբաղվելու՝ ասում են քարոզչություն է, գնում ենք քաղբանտարկյալներին տեսնելու՝ ասում են նախընտրական քարոզչություն է, չենք գնում՝ ասում են դուք ինչի՞ բա չեք գնում մի հատ: Հենց գնում ենք՝ էդ նույն մարդիկ մի ֆեյքի պրոֆիլից դուրս են գալիս, մտնում են մյուս ֆեյք էջ, գրում՝ էլի սկսեցիք շահարկել: Գլուխը պատին կտա նա, ով մեզ որեւէ շահարկման մեջ կմեղադրի էս պահից սկսած ու ցանկացած պահի. ուզում է Շարմազանովը լինի, ուզում է Սերժ Սարգսյանը լինի, ուզում է փողոցում կանգնած սեմուշկա վաճառողը լինի՝ Սերժ Սարգսյանի մակարդակի»,- արձագանքեց նա:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե չպե՞տք է արդյոք Արթուր Սարգսյանի մահվան եւ նման դեպքերը ոտքի հանեն մարդկանց.

«Ոտքի կանգնելու մասին պետք է մտածեն նրանք (եւ հանրությունից եւ քաղաքական ուժերից), ովքեր նստած են: Վերջին 20 տարում մենք ոտքի կանգնած ենք եւ ոտքի կանգնած մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ ...Մենք ոտքի կանգնած ենք եւ էսօր էլ, հանուն Արթուր Սարգսյանի հիշատակի՝ նույն ձեւով մտնելու ենք թաղերով եւ նույն բանը ասելու ենք: Մենք ոտքի կանգնած ենք, ընտրությունը մնացածինն  է. ուզում են ոտքի կանգնեն, թե՞ ուզում են նստած կամ պպզած մնան»,- պատասխանեց պատգամավորը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք չէին դադարեցրել քարոզարշավը: Փաշինյանը պատասխանեց, որ երեկ էին դադարեցրել եւ թիմով գնացել Հանրապետական հիվանդանոց: Նշեց նաեւ, որ առաջինն է եղել (ոչ բժշկական անձնակազմից), որ այցելել է Արթուր Սարգսյանի աճյունին եւ խոնարհվել:

«Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվում են, որ Հայաստանում հուսահատությունը մեծացնեն: Եվ քանի որ մեր քարոզարշավի մեխը, առանցքը, Հայաստանում հաստատված հուսահատության ճգնաժամը հաղթահարելն է, մենք հանուն Արթուր Սարգսյանի հիշատակի, հանուն այդ հուսահատության ճահճից դուրս գալու ավելի ենք ինտենսիվացնելու մեր քարոզարշավը: Կարծում եմ՝ Արթուր Սարգսյանի նպատակն այն չի, որ մենք գնանք սգանք նրա մահը: Արթուր Սարգսյանի կերպարը մեզ մղում է, որ մենք ուրիշ Հայաստան ունենանք, որ Արթուր Սարգսյանի նման մարդիկ հարգվեն: Իշխանության  փոփոխությունից հետո պետք է Արթուր Սարգսյանի կերպարին պետական մակարդակով հարգանքի տուրք մատուցվի»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց, որ պետք է ամեն ինչ անել՝ Արթուր Սարգսյան սիմվոլին արժանի Հայաստան ունենալու համար:

Տպել
12661 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն