Կոմունիստները բարձրացնելու են աշխատավարձերը, զեղչելու` զինծառայողների կոմունալ վճարները

Օրեր առաջ տպագրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը, որն ասում է, թե ցանկանում է Ազգային ժողով գնալ նաեւ հասարակությունը սոցիալապես արդար, բարվոք ու միասնական դարձնելու նպատակով, որտեղ բավարար պայմաններ կլինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող բաժնում խոստանում է 2017-2022 թթ. նվազագույն աշխատավարձը եւ թոշակների հաշվարկման նվազգայույն բազան բարձրացնել առնվազն կրկնակի:

«Մենք ձգտելու ենք, որ երիտասարդ, նոր կազմված ընտանիքը պետության օժանդակությամբ եւ մասնակցությամբ ունենա իր սեփական բնակարանը: Այսօրվա գործող որոշումներով երիտասարդ ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ բնակարան գնել վարկով՝ նախապես մուծելով կանխավճար՝ բնակարանի արժեքի շուրջ 30 տոկոսը: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է երիտասարդ ընտանիքներին տրվող վարկերը լինեն երկարաժամկետ՝ 20 տարուց ավելի եւ նվազագույն տոկոսադրույքով՝ մինչեւ տնտեսության զարգացումը հնարավորություն կտա անվճար բնակարանի հատկացում»,- կարդում ենք ՀԿԿ նախընտրական ծրագրում:

«Հայկական բանակ» բաժնում էլ կոմունիստները մասնավորապես պատրաստակամություն են հայտնում ՀԱՊԿ-ի շրջանակներում խորացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հետ: Բանակում ժամկետային ծառայության մեջ գտնվողների ընտանիքի կոմունալ վճարումները նույնպես (էլեկտրաէներգիա, գազ, ջուր եւ այլ) կոմունիստները խոստանում են պետության հաշվին զեղչել 50 տոկոսով:

Տպել
2029 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը