Հետքեր. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

18/03/2017 schedule15:05

Այն, ինչ մի անգամ տեղի է ունենում, արդեն մեկընդմիշտ գոյություն ունի։ Ամեն արված քայլից հետո մնում է հետք ու այդ հետքը այլեւս երբեք հնարավոր չէ մաքրել։ Եթե հետքը բարի է, հետք թողածին հիշում են ժպիտով, եթե քայլը սխալ ուղղությամբ է եղել, հետքը միշտ հիշեցնելու է իր մասին, որքան էլ փորձես ջնջել, չհիշել, մոռանալ։ Հետքերն այն շնորհակալությունն են, որ ուղղվում է ձեզ ամեն ճիշտ քայլից հետո, եւ այն պատիժը, որից երբեք հնարավոր չի լինելու խուսափել։

Գործողն ու խոսողները

Այն, ինչ տեղի ունեցավ, առավել քան կանխատեսելի էր։ Համառությունը, որ թաքնված էր Արթուր Սարգսյանի առեւերեւույթ մեղմ, ժպտուն աչքերի հետեւում, Սերժ Սարգսյանի համար պայքարի հենց սկզբից հաղթանակի որեւէ շանս չէր թողնում։ Բայց քչերի մտքով էր անցնում, որ Արթուր Սարգսյանը այսքան լիակատար պարտության կմատնի Հայաստանի գործող իշխանությանն ու արդարադատության համակարգին։ Նախ իր կյանքով, երբ ստիպեց հարգել իրեն ու հաշվի նստել իր՝ քաղաքացու կարծիքի հետ, հետո իր մահով, երբ ցուցադրեց վիճակի ողջ հակասականությունն ու աբսուրդը։ ՀՀԿ-ն, Կարեն Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը «ցավում են տեղի ունեցածի համար»։ Հավանաբար՝ նաեւ Սերժ Սարգսյանն է ցավում։

Շարմազանովը կարծում է, որ մեղավորները պիտի պատժվեն, եթե թերացումներ նկատվեն՝ բժշկական եւ իրավական ընթացակարգերում։ Անհնար չէ, որ մեղավորներ իրոք գտնվեն, թեպետ բժշկական սխալի ապացուցման հավանականություն ողջ աշխարհում շատ ցածր է։ Անհնար չէ, որ անգամ միջին օղակների մի երկու պաշտոնյա էլ պատասխանատվություն կրի, որովհետեւ դա խիստ տեղին կլինի՝ նախընտրական այս շրջանում մարդկանց լարված նյարդերը հանգստացնելու համար։ Եթե 2 օր առաջ թվում էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է ընտրություններում՝ գրագետ իրականացրած քարոզարշավի, գեղեցիկ նախարարուհու հրացայտ աչքերի, վճռական ելույթների ու վարչապետի զվարթ տոնի շնորհիվ, հիմա հենց այս գործոնները կարող են նրանց դեմ դուրս գալ։

Անհավանական չէ, որ Արփինե Հովհաննիսյանը առժամանակ մեկուսացվի քարոզարշավից։ Այսինքն Հաց Բերողը միայնակ կատարյալ հաղթանակ տոնեց ռեժիմի նկատմամբ։ Բայց ցավն այն է, որ նա միայնակ հաղթեց նաեւ մեզ բոլորիս։ Մեզ՝ իր մասին համացանցում լացակումած ու հիացական ստատուս գրողներիս, քաղաքականությունից հիասթափվածներիս, ակտիվ քաղաքացիներիս, պասսիվներիս ու անտարբերներիս, հուսահատներիս ու ոչ մեկին չվստահողներիս, քարոզարշավը որպես ամենակարեւոր իրադարձություն դիտարկողներիս, այն ընդհանրապես չկարեւորողներիս, «բոլորն էլ նույնն են» ասողներիս, մեզ, որոնք սկզբում կասկածում էինք Հաց Բերողի անկեղծությանը, ով չէր արդարացնում Սասնա Ծռերի գործողությունները, ով ընդհանրապես Հռոմի պապից ավելի կաթոլիկ էր, պատրաստ բոլորին դաս տալ, թե ինչ մեթոդներով կարելի է պայքարել եւ ինչպես չի կարելի ոչ մի դեպքում։

Այն ամենը, ինչ այսօր ու վաղը կասվի այս առիթով, կմոռացվի վաղը չէ մյուս օրը ու բոլորս կանցնենք մեր գործին։ Ու համացանցը այս թեմայով պաթետիկ գրառումներով լցնողները կգտնեն նոր թեմա, որի առիթով կարելի կլինի կատակել, հայհոյել, անիծել, ողբալ ու հիացական ստատսուսներ գրել։ Ու հին ավանդույթի համաձայն աթոռի համար կծեծեն իրար ու կկրակեն իրար վրա։ Ու մի խումբ մտավորականներ ավանդույթի համաձայն էլի կդիմեն Սերժ Սարգսյանին՝ իրավիճակը Ջրառատում, Զենքառատում, Հացառատում կամ այլ մի տեղ լիցքաթափելու խնդրանք-պահանջով, ինչպես օրերս Ռուբեն Բաբայանն ու Տիգրան Մանսուրյանն էին նախագահականի առաջ «լիցքաթափել» պահանջում։

Ի՜նչ կոռոկտ եք

Մինչ համացանցը փոթորկվում էր, հեռուստաընկերությունները լուրը հաղորդեցին մաքսիմալ զուսպ ու կոռեկտ։ Եվ եթե համացանցային ողբ ու կականը, երբեմն անկեղծ, իսկ մեծ մասամբ ուղղակի բոլորից հետ չմնալու ձգտումով, նյարդայնացնում էր, ապա հեռուսատալրագրողների կոռեկտությունը ուղղակի ստիպում էր անզորությունից կծկվել. «Սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով այսօր մահացել է ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը, որը հայտնի է Հաց Բերող անունով»,- «Օրակարգի» վերջում տեղեկացնում է Հ1-ը, չմոռանալով հավելել, որ «Արմենիա» բուժկենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը չի կարծում, որ մահը կարող է կապ ունենալ Սարգսյանի՝ անազատության մեջ լինելու հետ։ Իյա՜, իրո՞ք։

Հիմա պատկերացրեք՝ հանկարծ ադրբեջանական բանտում հացադուլի արդյունքում մահացել է ասենք՝ Էյնուլլա Ֆաթուլլաւեը կամ Գանիմատ Զախիդովը։ Ես կարծում եմ, մենք մի շաբաթ շարունակ ստիպված կլինեինք լսել տվյալ անձի կենսագրությունը՝ վաղ մանկությունից մինչեւ եղերական օրը, նրա արածների գովքը, գրած հոդվածների վերնագրերն ու հատվածներ այդ նույն հոդվածներից։ Տիգրան Սարգսյանը բոլորիս ավետեց ու հեռացավ, որ եթե երեւույթի մասին չեք խոսում, նշանակում է այդ երեւույթը ասես չի էլ եղել։

Բայց մի անգամ տեղի ունեցածը այլեւս մեկընդմիշտ գոյություն ունի, վկա Արթուր Բաղդասարյանի դողացող ձեռքերը, երբ մինչեւ այսօր, անգամ կուսակցության անունը փոխելուց հետո, փորձում է պնդել, համոզել, ապացուցել, որ 2008թ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելով ինքը ոչ թե դավաճանել է իր ընտրողին, այլ գործել է հայ ժողովրդի հանուն։ Բայց չի ստացվում։ Շարմազանովն ու վարչապետը կարող են ցավել տեղի ունեցածի համար, անգամ Սերժ Սարգսյանը կարող է ցավել, բայց պատմությունը մի կտավ է, որի վրա թողնվում են հետքեր, ու այդ հետքերը անընդհատ հետ են գալիս ու հիշեցնում են, որ դրանք քայլեր էին, որ արե՛լ եք դուք, կամ քայլեր, որ պիտի՛ անեիք ու հապաղեցիք։

Հիշողության թարմացումներ

«Ա1+»-ը իր վրա է վերցրել հիշողությունը թարմացնելու պատասխանատվությունը եւ արդեն 2 շաբաթ հիշեցնում է, թե ինչ են ասել ու արել նույն քաղաքական ուժերն ու գործիչները տարիներ առաջ, ուրիշ ընտրություններից օրեր առաջ։ Այստեղ է նույն Սերժ Սարգսյանը՝ իր մոխրագույն սվիտերով ու պայծառ-փայլուն խոստումներով, որոնցից եւ ոչ մեկը չկատարվեց 10 տարվա ընթացքում, նույն Արթուր Բաղդասարյանը, որ ընտրություններից առաջ միշտ ընդդիմադիր է, Արտաշես Գեղամյանը, որը վաղուց արդեն չի լացում, այն ժամանակներից, ինչ ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրվեց, բայց որը ժամանակին ընտիր մակդիրներ էր հորինում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկյակի համար, այստեղ են ոստիկանների դեմ մեջք մեջքի կռիվ տվող այլեւս «Երկիր Ծաժիրանիի» հիմնադիր Զարուհի Փոստանջյանը, «Ազատ Դեմոկրատների» ցուցակում տեղ գտած Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որ այսօր կանգնած է Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի կողքին, այստեղ են բոլորը՝ իշխանավոր թե ընդդիմադիր, որ փորձում են ասել, բացատրել, հասկանալի ու ընկալելի դարձնել իրենց ասելիքը, քանի դեռ չեն ընտրվել, քանի դեռ ընտրվելու կարիք ունեն, իսկ հետո գնում են կոալիցիա կազմելու, թեյ խմելու, աղոթելու։ Հիշեցնում են, թե ինչպիսի պայքարներ մղվեցին ու աստիճանաբար տարվեցին մարման։ Ինչպիսի փայլուն պայքարներ տարվեցին մարման։ Տխուր բաներ են հիշեցնում։

Վերջաբան

Սկզբում կատակի տալով, հետո արդեն ավելի շուրջ լրագրողների կողմից առաջարկներ են հնչում օրենսդրորեն արգելել քարոզարշավները։ Որովհետեւ բացի նրանից, որ քարոզարշավի արդյունքում իրար ծեծում ու իրար վրա կրակում են, նաեւ սխալ տպավորություն կարող է ստեղծվել։ Օրինակ, որ մեր ժողովրդի մի հսկայական զանգված հիշողությունից զուրկ ու միայն մամոնային խոնարհվող մասսա է, որին բոլորովին պետք չեն գաղափարներ, այլ պետք են տուն, երեխայի ուսման վարձ, վառելափայտ, ձրի բուժում։ Որովհետեւ գաղափարներ լսելու համար մարդիկ կարող են ամենաշատը կախվել պատուհաններից, բայց տասնյակ հազարներով գնում են լսելու, որ Գագիկ Ծառուկյանը Հարվարդ չի ավարտել, պաշտոնն էլ իրեն պետք չէ, ու հընթացս ձեռքը մի նամակ-խնդրագիր խցկելու համար։ Բայց մի դրական կողմ քարոզարշավներն, այնուամենայնիվ, ունեն։ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը դիտելիս հույսեր են առաջանում, որ Հայաստանում դեռ ոչ բոլորն են արտագաղթել եւ դեռ բավականին մարդ կա արտագաղթելու։

Ռուզան Ազիզյան

Տպել
3911 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա