Առողջապահության նախարարությունը ներկայացրել է պետպատվերով բուժման կարգը

19/03/2017 schedule14:57

Ի պատասխան վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության եւ դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը եւ թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, նշվում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության եւ դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։

«Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա: Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որեւէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով:

Տպել
2435 դիտում

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում

Ի վերջո հաղթելու է արդարությունը. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Հայ, ռուս եւ ադրբեջանցի զինվորականները այսօր մի քանի ժամ սահմանազատման աշխատանքներ են իրականացրել Քարվաճառում․ Ալթունյան

Ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ռազմական դրությունը վերացնելու նախագիծը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին

Երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, 80 հոգով այսօր ազերի զինյալները կոտրել են կողպեքը․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը

Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Աննա Հակոբյանն այս օրերին շրջայց է կատարում հումանիտար օգնության կայաններում

ԱՄՆ-ից գործուղված բժշկական խումբը Հայաստանում կվերահսկի COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը

ԱԱՏՄ-ն Սյունիքում խստորեն դիտարկում է համաճարակային անվտանգության կանոնները

Մարտունիում անչափահասից գումար են շորթել՝ ֆոտոշոփի միջոցով ստացված մերկ լուսանկարները չհրապարակելու համար (տեսանյութ)

Երևանի որոշ խաչմերուկներում տրանսպորտային լուսացույցները տեղափոխվել եւ դրվել են երթևեկելի մասի վրա

Քարվաճառի շրջանում երեկ դրված դարպասները ազերիները կոտրել են և առաջ են գալիս․ Թագուհի Թովմասյան

Միջադեպ ԱԺ-ում. միջամտեցին անվտանգության աշխատակիցները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ (տեսանյութ)

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքավայր են ներխուժել, իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Արցախի ԱԻՊԾ հրշեջ փրկարարական ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել Դաշուշեն համայնքի բնակիչներին

Խնդիրներ է առաջացնելու պաշտպանական եւ անվտանգային հարցերի վերաբերյալ. ՊՆ ներկայացուցիչը՝ ԼՀԿ-ի նախագծի մասին