Քարոզարշավ․ օր 14․ քաղաքական ուժերը շրջել են Երեւանում եւ մարզերում

Այսօր Հայաստանի քաղաքական ուժերը շարունակեցին շրջել Հայաստանի տարբեր հատվածներում ու ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը։

«Ելք» դաշինքն այսօր արմավիրցիներին էր տեղեկացնում, որ պետության ներկայիս ծանր իրավիճակից ելք կա եւ այդ ելքը հենց «Ելք» դաշինքին ընտրելու մեջ է։

Դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի տնտեսության կառուցվածքում առաջնային դերը պետք է պատկանի արդյունաբերությանը, որովհետեւ միայն արդյունաբերությունը կարող է աշխատատեղ ապահովել: Մեծ ուշադրություն են դարձնելու նաեւ գյուղատնտեսության ոլորտին:

«Բազմաթիվ մարդիկ ասում են՝ չգիտենք՝ ո՞ւմ հավատալ: Մեր խնդիրն է, որ հավատաք ինքներդ Ձեզ եւ Ձեր քաղաքացիական ուժին: Դուք կարող եք հաղթահարել հուսահատությունը եւ երկրում տրամադրություն ստեղծել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ազատ դեմոկրատներ« կուսակցության նախընտրական քարոզարշավն էլ այսօր իրականացվեց Նոր Նորքում: Թեկնածուներն անմիջական շփումներ ունեցան բնակիչների հետ, քարոզչական թերթիկներ բաժանեցին նրանց:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ որոշեց տրանսպորտով երթեւեկել եւ այնտեղ շփվել բնակիչների հետ։

Դավիթաշեն վարչական շրջանում նախընտրական հանդիպում անցկացնող «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե  չեն պայքարում ընդդիմություն լինելու համար եւ իրենց քաղաքական նպատակը իշխանություն դառնալն է, որը հնարավորություն կտա իրենց ծրագրերը կյանքի կոչել:

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանն էլ Արմավիրում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում, որովհետեւ իշխանություններին ձեռնտու է, որ խնդիրը չլուծվի։ Զուրաբյանը վստահեցրեց, որ իշխանության գալուց հետո իրենք խաղաղություն են հաստատելու, բոլոր ճանապարհները բացելու են։

«9 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, լսում եք, շատ բան են խոստանում Ձեզ, համարյա դրախտավայր, բայց, մեր մեջ ասած, բացի մեզնից ոչ մեկ չի ներկայացրել խնդրի լուծումները։ Խոստումների, բաժակաճառերի կենացների շարան ինչքան ուզես կա, բայց լուծում միայն մենք ենք առաջարկում»,- նշեց Զուրաբյանը։

Իշխող կուսակցությունը հանդիպումներ ունեցավ Տավուշի եւ Լոռու մարզերում։                                                

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով ընտրողներից մեկի հարցին, թե արդյոք Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը շարունակելու են աշխատել ընտրություններից հետո, հայտարարեց, թե ապրիլի 2-ից հետո կառավարության կազմում ռադիկալ փոփոխություններ չեն սպասվում:

Վարչապետը վստահեցրեց, թե «լավ թափ են հավաքել, եւ եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու են։

Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ պրոգրեսիվ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոսեց Հայաստանի քայքայված տնտեսության մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր էր, որն արտադրում ու արտահանում էր տարբեր արտադրանքներ, ապա այսօր ներկրող երկիր է դարձել, իսկ գործող կառավարությունը վերջին տարիներին ոչինչ չի արել տեղական արտադրանքին նպաստելու համար, որը կարող էր փոխարինել ներկրվողին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավը շարունակեց Երեւանի մի շարք համայնքներում։ ՕՐՕ դաշինքի անդամներ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընտրողներին ներկայացրեցին իրենց դաշինքի նախընտրական ծրագիրը։

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը նշեց, թե վճռական են տրամադրված եւ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում են բանակային կարգուկանոն հաստատել երկրում:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանն էլ Չարենցավան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատգամավորների ու պաշտոնյաների պարտականությունն է ծառայել ժողովրդին, սակայն նրանք, ովքեր գնում են ընտրողների ձայները, պատրաստվում են ոչ թե ծառայել, այլ իշխել մարդանց:

Խոսելով Հայաստանի խորհրդարանական հանրապետության անցում կատարելու մասին` Ռուստամյանը նշել է, որ դա անհրաժեշտ քայլ էր, քանի որ նախագահը շատ իշխանություն էր ստանում, որը կարող էր ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել, իսկ եթե երկիրը կառավարվի խորհրդարանի կողմից, ամեն ինչ այլ կերպ կլինի:


Տպել
3717 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը