Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան օրը ծնվեց նրա եղբորորդի Հրաչ Գալստյանը

Armtimes.com-ը ժամեր առաջ գրել էր, որ այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան: Տեղեկացրել էինք, որ Հրաչի ծննդյան օրը՝ մարտի 20-ին, սպասում են Հրաչի եղբոր որդու ծնունդին, որին անվանակոչելու են հերոսի անունով:

Քիչ առաջ Հրաչ Գալստյանի եղբայրը՝ Աղասի Գալստյանը,  armtimes.com-ին տեղեկացրեց, որ Հրաչն արդեն ծնվել է:

«Ծնվեց մարտի 20-ին՝ ժամը 23:55-ին՝ այսինքն եղբորս ծնունդի օրը, ոնց որ ուզում էինք: Դե այդպես էլ լինելու էր»,- armtimes.com-ի հետ զրույցում ուրախությամբ նշեց Աղասի Գալստյանը:

Նշենք, որ Հրաչը լույս աշխարհ է եկել Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնում՝ 3 կգ 800 գրամ քաշով: Գալստյանները փոխանցում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

«Դեռ տղայիս չեմ տեսել, բայց գիտեմ, որ Հրաչին է նման լինելու: Ե՛վ արտաքնապես եւ՛ հայրենասիրությամբ: Ես ուզում եմ, որ իմ եղբոր գործը իմ տղան շարունակի»,- մեզ հետ զրույցում ասաց Աղասի Գալստյանը:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
23731 դիտում

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր

Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը․ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հայտարարած խիստ նկատողությունը

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Հեռավար դասերի լավ կողմերից է ստեղծագործական ազատությունը, վատերից՝ խիտ դասացուցակը և ծնողների անհարկի միջամտությունները

Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 խնամյալ է հիվանդանոցում մահացել. կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատությունում չեն հայտնաբերվել

Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը. սաների թիվը կավելանա 40-ով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են