Ծառուկյանը շարունակո՞ւմ է օրենք խախտել. Կապանում խոստացավ զբաղմունքի կենտրոն կառուցել

«Կապանում ուզում էի ջրաշխարհ կառուցել, կհիշեք երեւի: Տեղ պիտի տային, տեղը չտվեցին, մեզ մերժեցին». այսօր Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ինչ վերաբերում է Սիսիանում դպրոց կառուցելու խոստմանը՝ դպրոցը կառուցել է, վաղը բացումը պիտի լինի: Չնայած ԿԸՀ կողմից արված զգուշացմանը եւ օրենքի պահանջին՝ Ծառուկյանը այստեղ եւս չխուսափեց խոստում տալուց: Նա կոչ արեց իրեն առաջարկ ներկայացնել քաղաքում որեւէ զվարճանքի կենտրոն ունենալու վերաբերյալ եւ խոստացավ դա իրագործել:

«Եթե որեւէ առաջարկ լինի, որը անհրաժեշտ է...Ընտրությունը կապ չունի, հա: Որ ասեն Ծառուկյանը ընտրության համար ասեց, որ կանեմ: Ես դա կանեմ ապրիլի 2-ից հետո: Անպայման իմ աջակցությունը կլինի հանուն մեր ժողովրդի, մեր երեխաների...Եթե միասնական որոշում կայացնեն իրենց քաղաքում ինչ են ուզում, ընտրությունից հետո ես դա անեմ...Հիմա ջրաշխարհ եք ուզում, սպորտդահլիճ եք ուզում, չգիտեմ ինչ եք ուզում, զբաղմունքի կենտրոն եք ուզում, ես իմ կողմից Ղափանի ժողովրդի համար կառուցեմ: Միայն թղթերը տեղը պատրաստ լինի, մեր պատգամավորին կներկայացնեք»,- հայտարարեց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ Կապանի մարզադահլիճի խնդրին: Նրա խոսքից, սակայն հասկանալի չդարձավ, թե որն է լինելու այդ հարցի լուծման գործում իր դերակատարությունը:

«Մի հարցով էլ ինձ դիմել են Կապանից՝ ֆուտբոլի ստադիոնի հետ կապված, որ ստադիոնը մեկի սեփականությունն է, հանդերձարանը՝ քաղաքապետարանի: Չկարողանալով իրար հետ ընդհանուր եզրեր գտնել՝ գնում Երեւանում են խաղում: Մեր ֆուտբոլի սիրահարները, որոնք ֆանատներ են, չեն կարողանում այդ հաճույքը վայելել: Հիմա ապրիլի 2-ից հետո կամ քաղաքապետարանը պետք է վաճառի ստադիոնի տիրոջը, եթե ստադիոնի տերը ցանկություն ունի վերանորոգել, կամ պետք է հանձնի քաղաքապետարանին, որ ժողովուրդը 2 հոգու պատճառով չտուժի, որ մեր երեխաները պարապեն, ֆուտբոլի սիրահարներն էլ կարողանան իրենց հաճույքը վայելել»,- նշեց նա:

Տպել
4664 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը