Որտեղ մտնում եմ՝ Ծառուկյան ջան, փրկի. Ծառուկյանը Սիսիանում խոսեց իր սպիտակ կյանքի մասին

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր շարունակեց Սյունիքի մարզում իր հանդիպումները: Սիսիանի հրապարակում սիսիանցիների հետ հանդիպումից հետո նա մասնակցեց իր միջոցներով կառուցված մարզադպրոցի բացմանը:

Սիսիանի հրապարակում հանրահավաքը մեկնարկեց նախատեսվածից ուշացումով. Թաթա Սիմոնյանի երգերի ուղեկցությամբ սիսիանցիները համբերատար սպասեցին նրան՝ մանավանդ որ շատ նամակներ ունեին նրան փոխանցելու:

«Ամեն անգամ ժողովրդի միջով անցնելուց ժողովրդի դեմքը, աչքերը, թախիծը, արցունքը, խնդրանքը. նորից եմ ուզում ասել, ամեն անգամ շատ դժվար է բեմ բարձրանալ ու մարդուն ասել»,- հավաքվածներին դիմեց Ծառուկյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր խնդիրներից տեղյակ է, որովհետեւ բոլոր տեղերում այդ խնդիրները գրեթե նույնն են՝ պարտքեր, վարկեր, երեխային պահելու, ուսման տալու հարց, թոշակը բարձրացնելու պահանջ, գազի, ջրի վարձ:

Ծառուկյանը վստահեցրեց, որ իրենք հաշվարկել են՝ ոնց կարելի է ճիշտ կազմակերպել, որ փոփոխություններ լինեն դեպի լավը եւ ժողովուրդը կարողանա դա իր ապրելակերպի վրա զգալ:

«Դա մենք արել ենք, եկել են արտասահմանից՝ Եվրոպայի խորհրդարանից մեր գործընկերները, ծանոթացել են մեր ծրագրերի հետ, ողջունել են, որ փրկությունը միայն այդ ծրագրերի իրականացման մեջ է, անկախ նրանից ով կհաղթի, ոնց կլինի, պարտադիր այդ 15 կետերը օդ ու ջրի պես պետք են ժողովրդին»,- հարթակից հայտարարեց դաշինքի առաջնորդը:

Մասնավորապես, անդրադառնալով խնդիրների լուծման տարբերակներից մեկին՝ Ծառուկյանն ասաց, որ այն մարդիկ, որ գնել են գործարանները ու չեն աշխատացնում՝ պետք է տան նրան, ով դա կարող է անել կամ պիտի պետությունը գնի:

Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորություն տրվի, որ իրենք կարողանան օրենք փոխել, համակարգ փոխել, մարդ փոխել: «Ով մտածում է ժողովրդի մասին՝ նա պետք է աշխատի: Ոչ թե հորդուբորդով, վախեցնելով, թե էս թուղթը չեմ տա եւ այլն եւ այլն: Ես որտեղ մտնում եմ՝ Ծառուկյան ջան, փրկի: Ծառուկյանը իր սպիտակ կյանքը թողած՝ մտել է ծանրության տակ: Չեմ եկել գումարի, պաշտոնի համար, ամբողջ աշխարհով ճանաչում էլ ունեմ, որտեղ էլ որ մտնեմ՝ գիտեք ոնց են վերաբերում Ծառուկյանի հետ: Դա կլինի միջազգային մակարդակի ինչ-որ հանդիպում, միշտ բարձր եմ պահել հայ ազգի պատիվը»,- հիշեցրեց ԲՀԿ առաջնորդը:

Վերջինս անդրադարձավ նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացվող ծրագրերին, նշեց, որ պետք է քվեարկության գնալ ոչ թե ծանոթ-բարեկամի խնդրանքը կատարելու, այլ ռեալ մտածելով.

«Բոլորին նայում եմ, մեկի աչքին փայլ չկա, բոլորը տխուր, մտքերով, սպասելով՝ Աստված տեսնես մի բան կլինի՞: Բոլորն էլ շատ գեղեցիկ խոսում են, ես էլ ծրագրերը նայում եմ, բոլորինն էլ շատ հրաշալի ծրագիր է, որ նայում ես՝ քեզ թվում է ընտրությունից հետո կարող է Շվեյցարիայում ապրես: Բայց դուք պետք է իմանաք՝ տվյալ մարդը ի՞նչ է արել ամբողջ կյանքում բացի մեծ-մեծ խոսելուց...Ընտրությունն անցնում է, մեկ էլ ասում եք իշխանափոխություն: Այ ձեր ցավը տանեմ, հնարավորություն տված ա, օրինական կարգով ամեն ինչ կարա փոխվի, օրենք էլ կփոխենք, մեղավորն էլ կպատժվի»,- իր ելույթը եզրափակեց Ծառուկյանը՝ տեղեկացնելով, որ գնում է իր միջոցներով Սիսիանում կառուցված մարզադպրոցը բացելու, որպեսզի երեխաները զբաղմունք ունենան, փողոցից կտրվեն, գնան կարգին պինդ, հզոր տղերք դառնան, մեր պատիվը բարձր պահեն:

Տպել
2895 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել է Լաստիվերում. վարչապետը զիփլայն է նստել

Մինսկ-2019. բադմինտոնի խաղում միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

Ռուսթավելիի պողոտայում ՆԳ նախարար Գախարիայի կիսանդրին են տեղադրել՝ աչքին վիրակապով

«Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում հայտնաբերվել է ջուրն ընկած 9-ամյա երեխայի դին (տեսանյութ)

Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տնակներ են հրդեհվել

Թուրքիան շարունակում է բացահայտ արհամարել միջազգային կարծիքը և պատմական իրականությունը

Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել. ՄԻՊ

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը (տեսանյութ)

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ