Մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, դուք Աստված եք էս ընտրություններում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պարզվում է՝ Աստված կապ ունի ընտրություններում: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կեսկատակ փորձեց բացատրել այդ կապը:

«Այս ընտրություններում մի այսպիսի երեւույթ կա. ուր գնում ենք՝ մարդիկ հավաքվում են՝ շատ, քիչ: Մեզ ահավոր շատ լավ են ընդունում, պոզիտիվ: Բայց մի էսպիսի պրոբլեմ կա. երբ որ մենք ասում ենք ելք կա, ելք կա, մեզ հրաժեշտ տալիս մարդիկ ասում են՝ դե Աստված տա: Ու էստեղ մի խնդիր է ծագում՝ այ ձեր ցավը տանեմ, Աստված ի՞նչ կապ ունի:

Հիմա ես մտածում եմ՝ ո՞նց պայքարեմ էս ֆենոմենի դեմ, որ մարդը չասի Աստված կա, այն իմաստով, որ դա իր անելիքն է, ի՞նչ կապ ունի Աստված: Մի այսպիսի լուծում եմ գտել անեկդոտի միջոցով»,- ասաց Փաշինյանն ու պատմելով քավորի «մարդ չլինելու, Աստված լինելու» մասին հայտնի անեկդոտը՝ շարունակեց.

«Հիմա, ժողովուրդ ջան, ՀՀ քաղաքացիներ, ապրիլի 2-ի ընտրություններում դուք սովորական մարդ չեք, Աստծո վրա մի գցեք, որովհետեւ ընտրություններում հենց մտաք ընտրական տեղամաս, հենց քվեաթերթիկները վերցրիք, մտաք քվեախուց, 2 րոպեում դառնում եք տեր Աստված, ընտրությունների աստվածը եւ այդ երկու րոպեի ընթացքում դուք անում եք այն գործառույթը, որ Աստված է անում:

Աստված կանխորոշում է մեր բոլորի ճակատագիրը, երկիր մոլորակի, մարդկության ճակատագիրը, դուք այդ ընտրություններում կանխորոշելու եք ՀՀ ապագա 5 տարիների ճակատագիրը, այ էս էրեխեքի ճակատագիրն եք կանխորոշում: Եվ դուք Աստված եք, մտածեք ոնց եք օգտագործում ձեր աստվածային ուժը:

Եթե դուք ձեր աստվածային ուժով որոշեք, որ Հայաստանը ավելի է խորանալու այս փոսի, անհուսության մեջ, ուրեմն այդպես էլ կլինի, եթե որոշեք, որ Հայաստանը լինելու է իրոք ազատ եւ երջանիկ երկիր, երկիր, որտեղ ապրում են եւ ոչ թե որտեղից փախնում, ուրեմն Հայաստանը կլինի այդպիսին եւ դուք էդ հնարավորությունը ունեք՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով որոշել, որ Հայաստանը հզոր, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է լինելու: Մենք սրա համար ենք ասում, որ հուսահատության այս փոսից ելք կա եւ այլ ելքը ձեր ձեռքերում է»:

Հայրենի Իջեւան քաղաքի հրապարակում հավաքված հոծ բազմության առաջ շարունակելով իր ելույթը՝ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը փոխանցեց իր եւս մեկ ուղերձ.

«Մարդկանց նաեւ ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ եթե դուք մտածում եք, որ մեզ, էս մարդկանց, ինձ ընտրելով դուք լավություն եք անում, մեզ չընտրեք հանկարծ, եթե դուք մտածում եք մեզ լավություն եք անում մեզ քվե տալով, մեզ քվե չտաք հանկարծ, գնացեք Սերժ Սարգսյանին լավություն արեք: Դուք մեր օգտին քվեարկեք միայն այն պարագայում, երբ մտածում եք, որ մեր օգտին քվեարկելով ձեզ եք լավություն անում, մեր երկրին եք լավություն անում, ժողովրդին եք լավություն անում»,- հայտարարեց Փաշինյանը եւ ի պատասխան հարցական հայացքների՝ պարզաբանեց.

«Տեսեք, ես 5 տարի Ազգային ժողովի պատգամավոր եմ: Ես արմատներով, ուղնուծուծով Իջեւանից եմ, ինչ ասում եմ, համոզված եմ գիտեք եւ կարող եք ստուգել. ես էս 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում իմ մի բարեկամի աշխատանքի չեմ ընդունել, մի բարեկամի համար չեմ միջնորդել, որ նա աշխատանքի ընդունվի, բիզնես ունենա, ես եղել եմ աշխարհի ամենավատ պատգամավորը իմ բարեկամի, ազգուտակի, նույնիսկ ընկերների ու բարեկամության համար եւ ես դա արել եմ գիտակցաբար, որովհետեւ ես մտածել եմ, որ պատգամավոր չեմ դառել, որ իմ ազգուտակին եւ ընկերներին ծառայեմ, ես պատգամավոր եմ դառել, որ իմ ազգին, իմ ժողովրդին ծառայեմ, պետությանը ծառայեմ ու ես անմնացորդ եմ ծառայել, ով-ով՝ դուք դա լավ գիտեք»:

Հավաքվածները Փաշինյանի խոսքը հաստատեցին ծափերով: Շարունակելով իր միտքը՝ նա նկատեց, որ հավաքին ներկա իր հարեւանները կարող են վկայել, որ այս 5 տարվա ընթացքում իր ընտանիքի, ընկերների, հարազատների շարժուձեւի մեջ ոչինչ չի փոխվել:

«Սա ասում եմ ոչ թե գլուխ գովելու համար, այլ նրա համար, որ սա է իշխանության մասին մեր պատկերացումը ու երբ ասում են, որ ով էլ լինի՝ մեկ ա, սաղ մեկ են, նույն զիբիլն են, սաղ էլ թալանչի են, դուք գիտեք, որ ես թալանչի չեմ եղել, չեմ եւ չեմ էլ լինի, թեկուզ ամբողջ աշխարհի իշխանությունը լինի իմը եւ իմ թիմինը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, թե սրա համար է ասում, որ եթե պարզվի, որ իր թիմի իշխանության լինելը ավելի շատ իրենց է պետք, քան ժողովրդին՝ նույն պահին քաղաքականությունից դուրս կգա:

Իջեւանում եւս Փաշինյանն անդրադարձավ ընտրակաշառքին եւ առաջարկեց այսպես վարվել կաշառք առաջարկող ուժերի հետ.

«Եթե որեւէ ուժ մտածում է, որ 20, 30 հազարով կարող է ՀՀ քաղաքացի գնել եւ վաճառել, այդ ուժը թշնամի է Հայաստանի Հանրապետությանը: Մերժեք բոլոր այն ուժերին, որ ընտրությունների ժամանակ փող են խաղացնում, որովհետեւ նրանք եկել են ձեզ թալանելու»:

Խոսելով տեղամասերում իրականացվող կեղծիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կեղծիքներ արվում են, բայց դա Սերժ Սարգսյանին տված ձայների մի մասն է կազմում. «Ասում են, Մուկուչյանը, Մուկուչյանը, Մուկուչյանը: Ընտրությունները կեղծում են 10 տոկոսով, 20 տոկոսով, 30 տոկոսով: Ասենք թե Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին գրում են 800 հազար ձայն, էդ 800-ից 400 հազարը թող կեղծ լինեն: Էն 400 հազար մարդիկ ովքե՞ր են, որ քվեարկում են, էդ մարդիկ կեղծիքների անունը տալիս են, որ ասեն մենք չենք, կեղծել են: Չեմ ասում, որ չեն կեղծել: Բայց օրինակ վերջերս Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում մենք բոլոր տեղամասերում վստահված անձինք ենք ունեցել ու ձայները պահել ենք, այդ թվում Հրազդանում: Բայց էլի Սերժ Սարգսյանի կուսակցությունը հաղթել է: Հետո էդ մարդիկ, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին՝ մեզ փողոցներում բռնում, թափ են տալիս ու ասում՝ մի բան փոխեք: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք փոխել, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է ձեր թույլտվությունը եւ լիազորությունը, որովհետեւ ՀՀ սեփականատերը ժողովուրդն է եւ սեփականատերը պետք է որոշի՝ ինչպիսի երկիր է ուզում ունենալ: Եթե ուզում եք ունենալ ուրիշ երկիր, հզոր, արժանապատիվ, երջանիկ ու ազատ, քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- Իջեւանում իր ելույթը եզրափակեց Փաշինյանը՝ կոչ անելով. «Մեզ չքաշեք էս ընտրություններում, ձեզ չքաշեք, էս էրեխեքին ու նրանց ապագան չքաշեք, որովհետեւ էս ընտրություններում դուք Աստված եք, պահեք ձեզ Աստծո նման, Աստծո վեհությամբ, Աստծո ազատությամբ»:

Նշենք, որ բացի Իջեւանից այսօր «Ելք» դաշինքը հանդիպումներ է անցկացրել Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում, սահմանամերձ գյուղերում: Գյուղերից մեկում Փաշինյանը «բացահայտեց» ամբողջ գյուղի հետ շփվելու նոր տեխնոլոգիան: Նա նշեց, որ գյուղում բարձր թումբ են գտնում, որտեղից երեւում է ամբողջ գյուղը, կանգնում թմբին եւ բարձրախոսով հրապարակում իրենց ասելիքը:

Տպել
7985 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան