«Ծառուկյան» դաշինքը առաջինն է, հետո ՀՀԿ-ն է, ՕՐՕ-ն ու Ելքը. սոցհարցում (տեսանյութ)

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթանն ու Մինդաուգաս Լապինսկասն այսօր Երեւանի Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին KOG (Institute for Marketing and Communication Sciences) եւ «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծությունները՝ կապված Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Մինգաուգաս Լապինսկասի խոսքով՝ հարցմանը պատասխանած քաղաքացիների 74.9 տոկոսը նշել են, որ գնալու են ընտրության, 84 տոկոսը համոզված է, որ ընտրախախտումներ են լինելու, իսկ 72 տոկոսը համարում է, որ լուրջ փոփոխություն է պետք երկրին:

Հարցման մասնակիցների 40.70 տոկոսը կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9  տոկոսը՝ Հայկական վերածնունդին, 3.79-ը՝ ՀՅԴ-ին, 3.15-ը՝ ՀԱԿ-ին, իսկ 1.70-ը՝ Ազատ դեմոկրատներին:

Հարցին, թե որոնք են այն երեք կուսակցությունները, որոնք կհայտնվեն խորհրդարանում, հարցվածները պատասխանել են՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն եւ ՕՐՕ-ն:

Armtimes.com-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն այս հարցման հետ եւ արդյո՞ք նա է ֆինանսավորել, Մինգաուգաս Լապինսկասին պատասխանեց. «Ո´չ Գագիկ Ծառուկանը, ո´չ էլ կուսակցությունները որեւէ կապ չունեն հետազոտության հետ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բանախոսները Լիտվայից են, Հայաստան են եկել անկախ հարցումներ անելու նպատակով: Մինգաուգաս Լապինսկասը նշեց, որ իրենք անձամբ են կոորդինացրել այս հարցումները: Դրանք կատարվել են մարտի 8-17-ն ընկած ժամանակահատվածում: 

Տպել
7413 դիտում

Արտակարգ դեպք Գյումրիում. քիչ առաջ երկու երիտասարդի են դանակահարել

Արթիկցի կինը քացախաթթվի էսենցիա է խմել

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Ջահերով երթ Գյումրիում՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով (լուսանկարներ)

Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն

Պուտինը Չինաստանում Ալիեւի հետ կհանդիպի

Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը քննարկել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումը

Մեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ

Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, իսկ ժխտողականության քողի ներքո արդարացնելն ամոթալի է. ԱԳՆ խոսնակ

Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. կարող է այրվել Վերսալի պալատը (տեսանյութ). թարմացված

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանողի վրա

Փոխվարչապետը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին

Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդեռլանդների կառավարությանը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

Վանաձորում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը. այրել են Թուրքիայի դրոշը (լուսանկարներ)

Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի մասը զրկվել է հեռուստատեսային և ռադիո ալիքներից

Միհրան Պողոսյանը ՌԴ-ում կկալանավորվի 40 օրով՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով

Սպորտի նախարարությունը ՀԲՖ ֆինանսավորումը կասեցրել է ու ասել, որ ֆեդերացիային կաջակցի ՀԱՕԿ-ը

Երեւանի ավագանին ընդունեց «աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկ ստեղծելու որոշումը