ՀՀԿ-ի օգտին վարչական ռեսուրսի կիրառում քաղավիացիայում

Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անմասն չի մնացել ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելուց: Այս օրերին վարչության աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը բոլոր աշխատակիցներին ցուցակներ է տրամադրում, ըստ որի` պետք է «ճիշտ» ընտրություն կատարեն:

Մեր տրամադրության տակ հայտնված ցուցակներից մեկում Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ընդգրկված ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածուների եռյակներն են: Այսինքն՝ կախված նրանից, թե աշխատակիցը որ ընտրատարածքի ընտրող է, նրան «առաջարկվում է» երեք թեկնածուի անուն, ազգանուն, որոնք բոլորն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն են: Ըստ այդ ցուցակի, Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ընդգրկված աշխատակիցը պետք է կողմնորոշվի Միհրան Պողոսյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ Ղուկաս Ուլիխանյանի միջեւ, թիվ 2-ում՝ Արտակ Սարգսյանի, Արթուր Գեւորգյանի եւ Արման Սահակյանի միջեւ:

Հետաքրքրականն այն է, որ ամեն ընտրատարածքն էլ իր հերթին բաժանված է ինչ-որ մի թեկնածուի վրա: Օրինակ՝ թիվ 1 ընտրատարածքում ներառված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողին քաղավիացիայում կողմնորոշում են ընտրել Միհրան Պողոսյանին, իսկ Նոր Նորքի ընտրողին՝ Ղուկաս Ուլիխանյանին եւ այսպես շարունակ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, սակայն, մեր զրույցում հերքեց լուրը: «Ինչ վերաբերվում է, որ աշխատակազմի ղեկավարը ձեր նշած քայլերն է կատարում, չի համապատասխանում իրականությանը: Չգիտեմ, թե այս ինֆորմացիան ձեզ ով է տրամադրել, համենայնդեպս, այդ տեղեկատվությունը ճիշտ չի, աշխատակազմի ղեկավարը զբաղվում է իր աշխատանքներով»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Տպել
18396 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են