Պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Ազատի Սարգսյան. 2018

2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1993-1995  եւ 2000-2007 թվականներին:   

Շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի: «...Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»,- ասել է Սարգսյանը:

Բնականաբար, նա նկատի չունի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին: Եթե նույնիսկ հաղթանակի դեպքում Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, նա զարգացում ապահովողն է լինելու: Պաշտպանություն կազմակերպողը Սերժ Սարգսյանն է, իսկ պաշտպանություն կազմակերպելու համար պաշտպանության նախարարից ավելի արդյունավետ պաշտոն գոյություն չունի:

Սերժ Սարգսյանը շատ բարձր է գնահատում իր հնարավորությունները հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու գործում: Նա իրեն նկարագրում է որպես գերագույն գլխավոր հրամանատար, որը յուրաքանչյուր զինվորի մահը ծանր ապրումներով տանելով, հաջորդ պահին ամենայն սառնասրտությամբ հարձակման նոր հրաման է տալիս: Նա գտնում է, որ ինքն այնքան ուժեղ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացել է խնայել մարդկային կյանքերը եւ տուրք չտալով քաղաքական սպասվող հարվածներին, համաձայնել է զինադադարին, քաջ գիտակցելով, որ դեռ մեկ-երկու բլուր հետ վերցված չեն: Մինչդեռ` կարող էր եւս 100 հոգու կյանքի գնով դրանք ետ բերել: Նա խոստանում է այդ մեկ-երկու բլուրը հաջորդ անգամ հետ վերցնել, թեեւ հնարավոր է, որ դա մենք այդպես էլ չիմանանք: Պարզվում է` Սարգսյանը մինչեւ հիմա էլ ինչ-որ տարածքներ է վերցրել, ինչի մասին համեստորեն լռել է:

Ըստ Սերժ Սարգսյանի, ինքն է այն ուժեղ առաջնորդը, որ պետք է մեր անվտանգությանը: Նա ասում է, որ թեեւ երբեք չի պլանավորել, սակայն միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ ավելի շատ է պետք եկել երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Եւ եթե իր գլխավորած քաղաքական ուժը հաղթի այս ընտրություններում, 2018-ից հետո էլ ինչ-որ կարգավիճակում իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։

«Այսօր մենք պիտի հասկանանք... որ ապրիլի 2-ին մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում... Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»,- ասել է նա։

Սարգսյանը իրականում բազմաթիվ անհայտներով հավասարում է առաջադրել: Ապրիլի 2-ին մարդիկ կարող են ընտրել ՀՀԿ-ին: Բայց այդ դեպքում ո՞ւմ հրամանատարության ներքո են այսօրվա զինվորները ավարտելու իրենց ծառայությունն, իսկ հաջորդները ծառայելու: Կամ` ովքե՞ր են լինելու համազարկի, հարձակման եւ հետ քաշվելու հրաման տվողները: Երբ ընտրողը ապրիլի 2-ին մոտենա քվեատուփին, չի կարող այս հավասարումը լուծել կամ լուծել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ցանկանում:

Դասական կանոններով երկու տարբեր պաշտոնների մասին է խոսքը` պաշտպանության նախարարի եւ երկրի ղեկավարի` վարչապետի, որը նոր Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարն է:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, պաշտպանության նախարարը` Վիգեն Սարգսյանը: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր ժողովրդի անվտանգությանն անհրաժեշտ ուժեղ առաջնորդը չեն: Այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է, որի անունը, սակայն, ՀՀԿ ցուցակում նույնիսկ չկա:

Արցախում ունեցած ելույթով Սարգսյանը օգնում է լուծել հավասարումը եւ հուշում է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ինքը կլինի Հայաստանի Պաշտպանության նախարարը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Նրա խոսքերից չի երեւում, որ այդքանը բավարար է: Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար նա պետք է նաեւ շարունակի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:

Ինչպես մեկ անգամ արդեն գրել ենք, ՀՀԿ-ն, այս իմաստով, վարչապետի իդեալական թեկնածու ունի` ներկայում Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը: Ըստ Սերժ Սարգսյանի պլանների, 2018-ից հետո Վիգեն Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ ինքը պաշտպանության նախարար:

Բնականաբար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել, արտաբերելն անգամ անհարմար է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կլինի երկուսը մեկում` պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար: Եւ այդժամ հայ ժողովուրդը կշարունակի գլուխը հանգիստ բարձին դնել, վստահ լինելով, որ իր անվտանգությունը կրկին ուժեղ ձեռքերում է: 

Տպել
11888 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին