ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը զոռոցի են կպել. ով ավելի շատ ներդրում կխոստանա

Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը՝ Հայաստանում իր ընկերների կողմից 15 միլիարդ դոլար ներդրումներ անելու պատրաստակամության մասին, սոցցանցերում թերեւս ամենաշատ քննարկվող թեման դարձավ:

Կարող ենք արձանագրել, որ ընթացող նախընտրական այս փուլում, որպես երկրի տնտեսության առաջընթացի հիմնական միջոց դիտարկվում է ներդրումների ներգրավումը: Առաջինը այս «կարմիր թելը» իր քարոզչության ընթացքում սկսեց կիրառել ՀՀԿ-ն, եւ դրա ջատագովը ակնհայտորեն Կարեն Կարապետյանն է: Հանրության շրջանում այս թեզը, կամ «կարմիր թելը» լավ է ընդունվում: Ու թերեւս դա է պատճառը, որ Ծառուկյանը եւս դիմեց այս խաղաքարտին:

Առաջին հայացքից լավ է, որ ապագա խորհրդարանում մեծամասնության հավակնող ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը նախընտրական շրջանում իրենց քարոզչության ընթացքում հաճախ են խոսում ներդրումների մասին: Իրականում, սակայն, այդ գաղափարը արժեզրկելու ավելի կարճ ճանապարհ չկա: ՀՀԿ-ականները ծաղրում են Ծառուկյանին իր հնչեցրած 15 միլիարդ դոլարի ներդրման ծավալի առթիվ: Իսկ եթե ասեր ոչ թե 15 միլիարդ, այլ, ասենք, 5 միլիարդ կամ 3 միլիարդ, դա հավատալո՞ւ կլիներ: Եթե Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե իրատեսական է համարում այս տարվա ընթացքում 850 միլիոն դոլարի ներդրումը, իսկ առաջիկա տարիներին 3.2 միլիարդ, կամ 5.7 միլիարդ դոլարի ներդրումը, դա իրատեսակա՞ն է, թե ոչ:

Տեսականորեն 10 միլիոն դոլարի ներդրումը կարող է լինել ոչ իրատեսական: Նույնքան տեսականորեն կարող է իրատեսական լինել ասենք, 5 միլիարդ դոլարի ներդրումը: Երկրի` ներդրումներ կլանելու «լիմիտը» պայմանավորված է բազմաթիվ գործոններից, եւ ցանկացած հայտարարություն, թե ծրագրում ենք կոնկրետ այսքանի ներդրում, դիվանագիտական լեզվով ասած, կոռեկտ չէ: Օրինակ, եթե Հայաստանում, ասենք, հայտնաբերվի ադամանդի շատ խոշոր հանք, ապա կարող է կես տարվա ընթացքում իրականացվել մի քանի միլիարդ դոլարի ներդրում: Բայց սա՝ տեսականորեն:

Գործնականում հնարավոր չէ զանգել ասել, որ ես պատրաստ եմ Հայաստանում, ասենք, 5 միլիոն դոլարի ներդրում անել: Ներդրումը անում են բիզնեսում, որը պետք է արտադրանք կամ ծառայություն թողարկի: Այդ ապրանքը ունի իր ինքնարժեքը, որը կախված է տրանսպորտային ծախսերից, հարկերից, աշխատավարձի չափերից, կաշառքների ծավալներից, նրանից, թե տեղի «խաներից» ով որքան փայ է մտնելու եւ այլն, եւ այսպես շարունակ: Այդ ապրանքը կամ ծառայությունը ունենալու է նաեւ սպառման գին: Դա էլ կախված է նրանից, թե տվյալ ապրանքից որքան եւ ինչ ինքնարժեքով է արտադրում, ասենք, Չինաստանը, Ինդոնեզիան կամ Սոմալին: Այս հաշվարկները կարող է անել միայն ու միայն ներդրողը:

Բացառապես ներդրողը: Իսկ կառավարությունը կամ ուրիշ որեւէ մեկը չի կարող անել նման հաշվարկ:  Այդ հաշվարկն անելու համար էլ շատ երկար ժամանակ է պետք: Որքան մեծ է ներդրման ծավալը, այնքան մեծ ժամանակ է պետք հաշվարկի համար: Այնպես որ, եթե որեւէ մեկը քնից արթնանում ու ասում է՝ ես պատրաստ եմ, ասենք, 100 միլիոն դոլար ներդնել տնտեսության մեջ, կարելի է միանգամից եզրակացնել, որ այդ ներդրումը չի լինելու: Դա բացառված է: Եվ մենք ունենք այդ փորձը: 2008-ին մի քանի գործարարներ հանդես եկան հայտարարությամբ շատ կոնկրետ ու կլոր թվերով ներդրումներ անելու մտադրության մասին: Ներդրումները, բնականաբար, չիրականացվեցին:

Ինչ վերաբերվում է Ծառուկյանի հայտարարության այն հատվածին, թե  «Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ եւ տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում», ապա տարիներ շարունակ նրա գլխավորած ԲՀԿ-ն իշխանության մաս էր կազմում, գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա մեջ, ուներ իր նախարարները... Այսինքն, ըստ էության «հաղթել էր»: Սակայն դա, մեղմ ասած, չհանգեցրեց 15 միլիարդ դոլարի ներդրումների:

Մի քանի պաշտոնական տվյալ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 1988 թվականից մինչ օրս ՀՀ տնտեսության մեջ իրականացվել է 3.4 տրիլիոն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում: Այստեղ, իհարկե, դրամի, իսկ մինչեւ 90-ականների սկիզբը նաեւ սովետական ռուբլու փոխարժեքների հետ կապված հաշվարկային խնդիրներ կան, սակայն, ընդհանուր առմամբ, մասշտաբը պատկերացնելու համար սա բավարար է: Եվ ուրեմն, անցած 29 տարիներին մեր տնտեսությունը «կլանել է» մոտ 8 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում: Տարեկան կտրվածքով դա կազմում է 300 միլիոն դոլարից էլ պակաս գումար:  Ընդ որում, անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նույնիսկ 100 միլիոն դոլար չի կազմել: Այս թվերի ֆոնին խոսել 15 միլիարդ դոլարի ներդրումներ անելու պատրաստակամության մասին, այնքան էլ տեղին չէ: Տեղին չէ նաեւ խոսել 850 միլիոնի մասին, 3.2 միլիարդի մասին, 5.7 միլիարդի մասին...

Մի խոսքով, սպասվող ներդրումների ծավալների մասին այսօր խոսելը տեղին չէ ընդհանրապես: Միակ բանը որի մասին պետք է խոսի գործող իշխանությունը եւ այն քաղաքական ուժը, որը տարիներով եղել է այդ իշխանության հետ կոալիցիայի մեջ, ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ պայմանների մասին է: Այսինքն՝ դրանց բացակայության: Խոսել այն մասին, թե ի վերջո, այդ ինչն է խանգարում, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ անելու պատրաստ գործարարները այդպես էլ չեն գալիս Հայաստան: Սակայն այս մասին, չգիտես ինչու, նրանք չեն խոսում: Չեն խոսում այն պարզ պատճառով, որ եթե ազնվորեն ասեն, թե ինչն է պատճառը, պետք է սուսուփուս դուրս գան ընտրապայքարից, որովհետեւ այդ պատճառը խոշոր հաշվով հենց իրենք են:

Տպել
5094 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)