Ցեղասպանության թանգարանը նոր տնօրեն կունենա.թեկածուներից մեկը դեսպան Արման Կիրակոսյա՞նն է

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) առաջիկայում անցկացվելու է համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ընտրություն: Թեկնածուների առաջադրումն ավարտված է, բայց ընտրության հստակ օրը դեռ որոշված չէ:

Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ թեկնածուները երեքն են: Բայց անունները հայտնել չկամեցավ` պատճառաբանելով, որ գուցե ինչ-որ մի պահի նրանցից մեկը հրաժարվի մասնակցել ընտրությանը: Համաձայն կարգի` ԳԱԱ ինստիտուտի տնօրենի թեկնածուներին կարող են առաջադրել տվյալ ինստիտուտի գիտական խորհուրդը, բաժանմունքի բյուրոն եւ ակադեմիկոսները, իսկ ընտրությունը ի վերջո կատարվելու է ԳԱԱ նախագահության նիստում:

Յուրի Սուվարյանն, այնուամենայնիվ, ասաց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհուրդն առաջարկել է գործող տնօրեն Հայկ Դեմոյանի թեկնածությունը: Նա չհերքեց, բայց նաեւ չհաստատեց այն տեղեկությունը, որ թեկնածուներից մեկը կարող է լինել պատմաբան Արման Կիրակոսյանը: Ներկայում նա Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն է Ավստրիայի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է Հայկ Դեմոյանին, նա նույնպես հաստատում է, որ մասնակցելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ընտրությանը: Նաեւ հերքում է տարածվող այն կարծիքը, թե ԳԱԱ «Հայոց պատմություն» բազմահատորյակի թերությունների մասին այս փուլում բարձրաձայնելը հենց ընտրությունների հետ է պայմանավորված:

«Համընկնումը կարող է պատահական լինել, բայց բացարձակապես դրանք կապ չունեն: Սա գիտություն է: Գիտությունը կապ չունի ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական ընտրությունների հետ, ո՛չ էլ` տարերային աղետների ու եղանակի տեսության»,- ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, այդ թվում՝ Հայկ Դեմոյանը, երկրորդ ժամկետը լրանալուց հետո վերընտրվելու հնարավորություն են ստացել Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի ընդունումից հետո: Ճիշտ նույնկերպ, ինչպես որ երրորդ անգամ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Տպել
4000 դիտում

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են. Գոռ Աբրահամյան

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց