Ռոհանիի «անտեսված» այցը Մոսկվա. Ի՞նչ կարող է սպասել Երեւանը

Նախընտրկան թոհուբոհի մեջ ներքաշված Հայաստանում գրեթե անտեսվեցին մարտի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց տարածաշրջանային նշանակությունը:

Այս տեսանկյունից ՌԴ նախագահ Պուտինի հետ Իրանի առաջնորդի վարած բանակցությունների արդյունքները, մեղմ ասած, դժվար է թերագնահատել տարածաշրջանի համար: Դրանք տարբեր կողմերով առնչվում են Հարավային Կովկասին ընդհանրապես, իսկ Հայաստանին՝ մասնավորապես:

Բավական է նշել, որ Պուտինն ու Ռոհանին հանդիպմանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել են ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման, Սիրիայում իրավիճակի կայունացման եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման հարցերը: Իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, որը հիմնականում շրջանառության մեջ են դնում  ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, կողմերը չեն շրջանցել նաեւ ԼՂ հակամարտության գոտու իրավիճակը՝ հատկապես խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը: Իրանն այս խնդրին շատ զգայուն է վերաբերվում՝ պնդելով, որ հակամարտության գոտում կամ որ նույնն է՝ Իրանի հյուսիսային սահմանին չպետք է տեղակայվեն արտատարածաշրջանային ուժեր:

Հենց այս համատեքստում մեզ հետ զրույցում Իրանի նախագահի այցը Մոսկվա դիտարկեց ռուսաստանցի հայտնի արեւելագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Առաջին հայացքից, Ռոհանիի այցը, ըստ Սատանովսկու, կարող է ուղղակի կոռելյացիաներ չառաջացնել տարածաշրջանի հետ, քանի որ հիմնականում խոսքը սիրիական հակամարտության կարգավորման եւ ռուս-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների մասին էր: «Սակայն թե՛ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրային գոտու ձեւավորումը, թե՛ սիրիական հակամարտության կարգավորումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար: Սիրիական պատերազմը, որում ներքաշված են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, տեղի է ունենում Հայաստանից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա: Բացի այդ, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում հայկական համայնքի խնդիրները, կարծում եմ՝ Հայաստանը ծայրաստիճան հետաքրքրված է այդ հակամարտության կարգավորմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Սատանովսկին՝ հավելելով, որ սիրիական հակամարտության հետեւանքով Միջին Արեւելքը մեծ կարեւորություն է ստացել Հայաստանի համար եւ այն մենթալ մակարդակում շատ է մոտեցել տարածաշրջանին:

Սատանովսկին, իհարկե, չի սխալվում, քանի որ եթե ժամանակին Հայաստանում այդ տարածաշրջանի մասին չէին էլ հիշում՝ այն պատկերացնելով հեռավոր եւ անծանոթ մի տարածք, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Միայն Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիահայ փախստականների: Սիրիայի մասին տեղեկատվությունը միջազգային եւ տարածաշրջանային մամուլի թոփ թեմաներից է: Այն քննարկվում է ամենօրյա ռեժիմով: Եթե 5 տարի առաջ Հայաստանում արաբերեն իմացողներին կարելի էր հաշվել մատների վրա, ապա այժմ նրանց թիվն անցնում է 20 հազարը: «Ուստի, Իրանի եւ Ռուսաստանի ջանքերի համատեղումը սիրիական հակամարտության կարգավորման հարցում շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար», - նշում է Սատանովսկին:

Մյուս խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրային գոտու ձեւավորման հնարավորություններին: «ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ուստի պատահական չէ, որ այս հարցում մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հենց Հայաստանը: Իրան-ԵԱՏՄ առեւտրային հարաբերությունների կարգավորումը եւ դյուրացումը, կարծում եմ՝ կարեւոր է սոցիալ-տնտեսական սուր խնդիրներ ունեցող Հայաստանի համար»,- նշում է Սատանովսկին՝ հիշեցնելով, որ հայ-իրանական սահմանին այժմ ՀՀ իշխանությունները ձեւավորում են ազատ տնտեսական գոտի: «Սա, իհարկե, Հայաստանի խնդիրների լուծման համար համադարման չէ, սակայն իրանական շուկայի բացումը Հայաստանին եվրասիական տարածքի ծայրամասից վերածում է ԵԱՏՄ-ի համար կարեւոր հանգուցային օղակի»,- նշեց նա:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքը կիսում է արեւելագետ Վարդան Ոսկանյանը՝ այդ համատեքստում մատնանշելով կարեւոր հանգամանքներ գրեթե նույն օրերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Թուրքմենստան կատարած այցից:

«Այցը նախընտրական Հայաստանի թոհուբոհի մեջ այդքան էլ, կարծես, չնկատվեց, սակայն չափազանց կարեւոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, այլ նաեւ Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գործակցության ձեւավորման հեռանկարի առումով»,- մեզ հետ զրույցում նշեց նա՝ հիշեցնելով, որ նման ձեւաչափի հնարավորությունների մասին առաջին անգամ 2016 թվականի դեկտեմբերի վերջին Երեւանում բարձրաձայնեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա կարեւորեց ամանորյա արձակուրդներից հետո հենց առաջին աշխատանքային օրը Հայաստանում Իրանի եւ Թուրքմենստանի դեսպանների հետ Կարապետյանի ունեցած հանդիպումները: «Դատելով առկա պաշտոնական սուղ տեղեկատվությունից, եռակողմ նոր ձեւաչափի խնդիրը քննարկվել է նաեւ Աշխաբադում եւ առաջիկա ապրիլին արծարծվելու է նաեւ Թեհրանում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում», - նշում է նա:

Մասնավորապես շատ է խոսվում էներգետիկայի ոլորտում այս պետությունների հարաբերությունների զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին: Ըստ էության, խոսքը գազային համագործակցության զարգացման մասին է, որում շահագրգռված են թե՛ հայկական, թե՛ իրանական ու թե՛ թուրքմենական կողմերը:

Ռուսաստանյան որոշ փորձագիտական շրջանակներ էլ կարծում են, որ Պուտինն ու Ռոհանին բանակցությունների ժամանակ չէին կարող շրջանցել ԼՂ հակամարտությունը, հատկապես խաղաղապահների տեղակայման հարցը: Այս հարցի քննարկումները վերջերս կտրուկ աշխուժացել են Հայաստանում՝ ակումուլյացնելով խնդրի շուրջ նախընտրական կրքերի մի զգալի մասը: «Խաղաղապահների խնդիրն Իրանի համար շատ զգայուն եւ կարեւոր է: Թեպետ ԼՂ հակամարտության կարգավորումը դեռ չի նշմարվում, սակայն Իրանը շատ սկզբունքային դիրքորոշում ունի այս հարցում: Այն է՝ հակամարտության գոտում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը Թեհրանի համար անընդունելի է», - հիշեցնում է ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:

Սատանովսկին, սակայն, համաձայն չէ Սկակովի հետ: Նա նշում է, որ ԼՂ հակամարտության խնդիրը Իրանի համար պետք չէ գերագնահատել: «Լեռնային Ղարաբաղն Իրանին սահմանակից ամենահանգիստ գոտիներից է: Համեմատեք Աֆղանստանի եւ Իրաքի սահմանների հետ, ապա կտեսնենք, որ Լեռնային Ղարաբաղի վտանգն Իրանի համար շատ փոքր է: Այն Իրանի ամենահանգիստ սահմաններից է: Իրանական բեռնատարներն անցնում են այդ տարածքով շատ հանգիստ, ինչի՞ մասին է խոսքը: Ուստի, ճիշտ չէ մտածել, որ Պուտինն ու Ռոհանին մեծ քննարկումներ են ծավալել ԼՂ հակամարտության վերաբերյալ», - եզրափակեց նա:

Տպել
10268 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է