Քարոզարշավը ստացվեց, հետընտրական զարգացումները կանխվեցին. ի՞նչ կլինի ապրիլի 2-ին

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլը վաղը կավարտվի եւ դա ըստ ամենայնի տեղի կունենա Հանրապետության հրապարակում ճոխ տոնակատարությամբ: Քարոզարշավի վերջին օրերին տարբեր դաշինքներ եւ կուսակցություններ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին: Ով կարողացավ, բեմից ելույթներին զուգահեռ համերգ հրամցրեց համակիրներին: Ով չկարողացավ`համերգը կազմակերպեց երթին զուգահեռ: Վաղը արդեն Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաքի հերթը ՀՀԿ-ինն է: Այնպես որ, ՀՀԿ-ի ընտրազանգվածին, վստահ ենք, հրաշալի ժամանց է սպասվում:

Քարոզարշավի փուլը, կարելի է ասել, բավականին հաջող անցավ, ամենալավ ընտրությունները կազմակերպելու`իշխանությունների հայտը քարոզչության փուլում կարծես թե հաջողվեց: Առաջին օրերին որոշակի խնդիր առաջացավ ՀՀԿ եւ ԲՀԿ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ինտենսիվ լուրեր ստացվեցին դանակահարությունների, ծեծուջարդի վերաբերյալ: Բայց ռեյտինգայինները շատ արագ հավաքեցին իրենց, կամ նրանց օգնեցին հավաքվել եւ քարոզչության հետագա օրերին նման միջադեպեր այլեւս հայտնի չդարձան:

Քարոզչության փուլում լուրջ ցնցումներ առաջացնելու նպատակներ ուներ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, սակայն այդ մտադրությունն էլ ժամանակին եւ հաջողությամբ չեզոքացվեց: Ջրառատի դեպքերը քաղաքական ռեպրեսիաների ոլորտից սահուն անցան անձնական ոլորտ եւ ի վերջո հարթվեցին, ներողություն հաշտություն եւ այլն: Սամվել Բաբայանի`արյունահեղության թեմայով զգուշացումներին իշխանությունները լուրջ վերաբերվեցին, կարողացան հայտնաբերել արյունահեղության պոտենցիալ «գործիքներն» ու բացահայտեցին դրանց հետո Բաբայանի առնչությունը: Ընդ որում, այս մասով ԱԱԾ-ի գործողությունները խիստ հաշվարկված են:

Անհնար է, որ Բաբայանի գործում այլ անձինք ներգրավված չլինեն, մասնավորապես ՕՐՕ դաշինքի ազատամարտիկներն ու նրանց մերձավորները: Արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն նոր ձերբակալություններ, նույնիսկ բերման ենթարկվածներ ու հարցաքննվածներ չկան: Փոխարենը Դատախազությունը հայտարարություն տարածեց, թե Բաբայանն ընդունել է «Իգլայի» հետ ունեցած առնչությունը եւ որոշ հանգամանքներ պատմել: Այս հայտարարությունը ծնկի բերեց ՕՐՕ-ին: Ոչ ոք չգիտի` ինչ է պատմել Բաբայանը, եւ այլ անձանց հետ կապված ինչ փաստեր ունի ԱԱԾ-ն: Սեյրան Օհանյանը դրանից հետո այնքան նյարդային է, որ մի քանի անգամ ԶԼՄ-ներով դիմելով իրավապահներին հայտարարեց. «Մի բան գիտեն, թող ասեն»:

Այս անորոշությունն իսկապես հյուծող է, եւ թույլ չի տալու կենտրոնանալ ոչ ընտրության բուն օրվա, ոչ էլ հետընտրական պրոցեսների վրա: Էլ չենք խոսում, որ եթե մինչեւ ընտրություն ԱԱԾ-ն հանգիստ կթողնի ՕՐՕ դաշինքին` նրանց վարկանիշը չբարձրացնելու համար, ապա ընտրությունից հետո իրավիճակը կփոխվի: Ընտրության կայացումից հետո ԱԱԾ-ին այլեւս ոչինչ չի խանգարի ասել, թե իրենք էլ ուրիշ ինչ գիտեն`սրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այնպես որ, ավելի հավանական է, որ ՕՐՕ-ն չկարողանա իրականացնել նաեւ հետընտրական պրոցեսներ հարուցելու խոստումը:

Քարոզչության փուլի վրա ամենամեծ բիծը թողեց դպրոցի տնօրենների հետ կապված սկանդալը, որի հետ կապված իշխող կուսակցության բոլոր մեկնաբանություններն ու արադարացումները անհամոզիչ եւ խղճուկ են: Այս դրվագն անպայման տեղ գտնի միջազգային դիտորդների զեկույցներում, թեեւ ըստ ամենայնի նաեւ կնշվի, որ մեծ հաշվով այն չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Շատ ակտիվ քաղաքական բանավեճ ընթացավ մրցակից ուժերի միջեւ: «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները լուրջ քննարկման մեջ մտան, թե արդյո՞ք Ծառուկյանը ապրիլի 2-ից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի: Գագիկ Ծառուկյանի տեսակետն այս հարցում փոփոխական էր, մինչդեռ նրա կուսակցական ընկերները վճռական են տրամադրված, բացառում են ՀՀԿ-ի հետ որեւէ համագործացություն եւ «Ելքին» մեղադրում են զրպարտության մեջ:

ՀՀԿ-ն որոշել էր իրեն ծանր պահել եւ որեւէ ուժի չթիրախավորել, սակայն քարոզարշավի վերջում, այնուամենայնիվ, սուր բախումների մեջ մտավ «Ելքի» հետ:  

Որոշ ուժեր ներքաշվեցին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակ նետած բանավեճի մեջ, ինչը սակայն ավելի շատ էներգիայի ավելորդ կորուստ էր, քան ընթացիկ քաղաքական պրոցեսի բաղկացուցիչ մաս:

Այս քարոզարշավից կհիշվեն նաեւ միլիարդավոր դոլարների ներդրումների խոստումները: ՀՀԿ-ն խոստացավ  5 միլիարդի ներդրում, «Ծառուկյանը»`15, Կոմունիստները`17 միլիարդի ներդրում: Ծիծաղելի չէր, բայց ամեն դեպքում`սա կարելի է համարել քարոզարշավի ամենսուր հումորային դրվագը:

Դաշինքների եւ կուսակցությունների լիդերների քաղաքական բանավեճին զուգահեռ ռեյտինգային թեկնածուները սուսուփուս իրենց գործն արեցին` ցուցակ տվեցին, ցուցակ վերցրեցին, փող տվեցին, աշխատանք խոստացան, բուժման ուղարկեցին, ահաբեկեցին: Սրա վերաբերյալ ամբողջ ծավալով փաստեր ունենալը, սակայն, ֆանտաստիկայի ժանրից է, մինչդեռ ընտրությունների վերջնական արդյունքները մեծապես կախված են այս գործընթացներից:

Ամեն դեպքում այս ընտրությունն աննախադեպ է արդյունքների անկանխատեսելիության առումով: Հատուկ հետաքրքրության հարց է նաեւ, թե ընտրության օրն ինչպես կանցնի. տեղամասերում առիթ կունենա՞նք «ըմբոշխնելու» ավանդական կեղծարարությունները թաղային խուժանի կատարմամբ, նրանց հակահիգիենիկ կուտակումները, ընտրողներին «գազելներով» այստեղից այնտեղ տեղափոխելը, անմեղսունակ դեմքի արտահայտությամբ ոստիկաններին, մարտնչող հանձաժողովների նախագահներին եւ բազմաթիվ այլ տհաճ դրվագներ:

Տպել
18985 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ