Երևան
11 °C
Այն, որ ՀՀԿ-ի առաջին դեմքերը խուսափում են մասնավորապես տնտեսական թեմաներով բանավեճերից, պետք է ասել, բնական է:
Տնտեսությունը այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ չափելի է, կոնկրետ է, ցուցանիշներ կան, փաստեր կան: Կարելի է անվերջ պնդել, որ Հայաստանում մշակույթը կամ գիտությունը զարգացել են, միեւնույն է, չկան հստակ, անվիճելի ցուցանիշներ, որոնք անվերապահորեն հաստատեն կամ հերքեն այդ պնդումները: Տնտեսությունը ուրիշ է` ամեն ինչ թվերով է: Այն, որ ՀՀԿ-ի իշխանության մոտ 10 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը չի աճել եւ համախառն ներքին արդյունքը դեգերում է 10-11 միլիարդ դոլարի շրջակայքում, փաստ է: Այն, որ ՀՀ տնտեսության չզարգանալուն զուգահեռ մեր պետական պարտքը բազմապատկվել է, նույնպես փաստ է: Այն, որ օտարերկրյա ներդրումները նվազել են աղետալի տեմպերով՝ նույնպես փաստ է...:
Թվում է, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները կարող են ամեն ինչ բարդել նախկին բարձրաստիճան ՀՀԿ-ականների վրա եւ ենթադրյալ բանավեճի ժամանակ առաջարկեն իրենց ընդդիմախոսներին խոսել ապագայի մասին, կամ ինչպես սովորաբար ասում են` ծրագրերից: Սա կարող են ասել ու մեջբերել իրենց ծրագրի հետեւյալ հատվածը` «Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ»: ՀՀԿ-ի ենթադրյալ ընդդիմախոսը կարող է հարցնել` իսկ մինչեւ հիմա կա՞ր ստվերային տնտեսություն, թե՞ արդեն արմատախիլ էր արվել: Կամ տնտեսական պայմանները հավասա՞ր չէին մինչեւ հիմա: Կամ էլ` հովանավորյալ տնտեսվարողներ եղե՞լ են, որ հիմա էլ պետք է չլինեն:
Եթե ՀՀԿ-ականը կասի, որ կան, ապա նրանց ենթադրյալ ընդդիմախոսը կառաջարկեր հովանավորյալ տնտեսվարողի մեկ-երկու անուն տալ կամ մեկ- երկու օրինակ բերել տնտեսության այն բնագավառների կամ ապրանքային շուկաների վերաբերյալ, որտեղ տնտեսական պայմանները հավասար չեն եղել: Կասե՞ն անուններ, շատ լավ: Չեն ասի՝ ավելի լավ: Չասելու դեպքում ենթադրյալ ընդդիմախոսը կարող է հարցնել, թե ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կա՞ն արդյոք «տնտեսվարողներ», որոնք ունեցել են եւ ունեն հովանավորություն, օգտվել են անհավասար «տնտեսական պայմաններից» եւ այլն: ՀՀԿ-ականները բնականաբար կասեն, որ իրենց ցուցակը բաղկացած է ազնվագույն տնտեսվարողներից, որոնք երբեք չեն ունեցել նման կարգավիճակ:
Ենթադրյալ ընդդիմախոսները ենթադրյալ բանավեճին, բնականաբար, պետք է պատրաստված գնային ու իրենց հետ կարող էին վերցնել ընդամենը մի քանի լուսանկար: Օրինակ, ինչպես երեւում է նկար 1-ից, այս օրերին հայաստանյան խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազը արժե 410 դրամ: Իսկ նկար 2-ում ռուսական համապատասխան կայքից վերցրած տվյալներ են: Ըստ այդմ, ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերում, մասնավորապես «Պյատորոչկայում» մեկ կիլոգրամ շաքարի մանրածախ գինը կազմում է 36 ռուբլի: Այսօրվա փոխարժեքով դա կազմում է 306 դրամ: Նաեւ պարզ է դառնում, որ վերջին կես տարվա ընթացքում շաքարը Ռուսաստանում էժանացել է 24.3 տոկոսով, իսկ Հայաստանում այն թանկացել է մոտ 10 տոկոսով: Ինչո՞ւ,- կհարցնի ընդդիմախոսը:
Ախր մենք ու Ռուսաստանը գտնվում ենք ԵՏՄ-ում` միեւնույն տնտեսական տարածքում: Այդ ինչպե՞ս կարող է միեւնույն տնտեսական տարածքում լայն սպառման նույն ապրանքի գների տարբերությունը կազմել 25 տոկոս, ընդ որում, մի տեղ էժանանա 24 տոկոսով, մյուս տեղում թանկանա 10 տոկոսով: Գուցե դա նրանից է, որ շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, այդ շուկայում միայնակ գործող տնտեսվարողի համար կան արտոնյալ «տնտեսական պայմաններ», եւ նա վայելում է հովանավորչությո՞ւն: Ի՞նչ պետք է պատասխանի ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Պետք է ասի, թե շաքարի շուկայի մոնոպոլիստ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հայտնվել է ՀՀԿ ցուցակում, որ պայքարի հանուն «տնտեսական հավասար պայմանների» եւ ընդդեմ հովանավորչությա՞ն: Թող ասի:
Լավ, անցնենք մյուս թեմային` ՀՀԿ-ի «հաղթաթղթին», այսինքն ներդրումներին: «... Հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով կստեղծվի ներդրումային հիմնադրամ»,- կասի ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Այստեղ գործը ավելի հեշտ է` ենթադրյալ ընդդիմախոսը հենց ենթադրյալ բանավեճի ժամանակ կարող է ցույց տալ երկու այդպիսի «իրատեսական ներդրումային ծրագիր»: Նկար 3-ում եւ 4-ում պատկերված 750 միլիոն դոլարանոց հիվանդանոցը եւ 90 միլիոն դոլարանոց մոլը: Ու սրանով կարելի է բանավեճը ավարտված համարել: Թերեւս ակնհայտ է, որ ՀՀԿ-ն տնտեսական թեմաներով բանավեճերի չէր էլ մասնակցելու:
Երևանում ու 6 մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում
Թուրքական դրոշներ ենք այրում, պահանջում ճանաչում, երբ մեր ձեռքից պետություն են տանում ու ոչինչ չենք անում. Բաբաջանյան
Դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում խուլիգանությու՞ն անել. Civic
Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան
Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ
«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
Ինքնասպանության փորձը կանխվել է
Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում
Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ
Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան
Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ
Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է
Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում
Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ
Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ
Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին
«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ
Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ
Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է
Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների
© 2021 Հայկական ժամանակ