Սկսվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները. ովքե՞ր կմասնակցեն

Խորհրդարանական ընտրությունները դեռ տեղի չունեցած՝ սկսվել են մայիսի 14-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները:

Մարտի 30-ից կուսակցություններն ու դաշինքները պետք է արդեն իրենց դիմումները ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Արդեն երեք օր է անցել, բայց դեռ որեւէ դիմում չի ներկայացվել ԿԸՀ: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողները զբաղված են վաղվա ընտրություններով: Շատերն անգամ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկումներ չեն իրականացրել, ավելին՝ այդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կապում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:

Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը: ՀՀԿ-ի ցուցակը, բնականաբար, նորից կգլխավորի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդեն իսկ այդ մասին հայտարարություններ եղել են: Դա ամրագրվել է անգամ ՀՀԿ-ի տարեվերջյան համագումարից հետո, երբ նրան վստահվեց կուսակցության՝ Երեւանի կառույցների համակարգողի պարտականությունը: Բացի այդ, նրան վերապահվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը: Թեեւ ասենք, որ ՀՀԿ-ում Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների պակաս չկա՝ սկսած նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից:

Կարող ենք ասել, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ «Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ի դեպ, այս ուժի մասնակցությունը բավականին ինտրիգային է այն առումով, որ ընտրությունների արդյունքներով, ինչպես նաեւ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում է որոշվելու, թե ինչպիսին է լինելու նրա դերը: Մինչեւ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ավագանու իրենց ցուցակը գլխավորելու է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Վերջինս, հիշեցնենք, չընդգրկվեց ԱԺ համամասնական ցուցակում իբր այն պատճառով, որ դրա փոխարեն նրան առաջարկել են գլխավորել Երեւանի ավագանու ցուցակը: Նա երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դաշինքում դեռ այդ հարցը չեն քննարկել եւ դրան կանդրադառնան ապրիլի 2-ից հետո: «Ընտրությունների ավարտից հետո կպատասխանեմ այդ խնդրին վերաբերող բոլոր հարցերին: Այս պահին նոր որեւէ քննարկում չի եղել, եւ ողջ դաշինքը զբաղված է խորհրդարանական ընտրություններում հաղթելուն միտված գործին»,- հավելեց Արման Վարդանյանը:

Ի դեպ, վերջին օրերին շրջանառվում է, թե Երեւանում ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը կարող է գլխավորել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Բայց նա դա չի կարող անել, քանի որ չի բավարարում սահմանված պահանջներին: Ավագանու թեկնածու առաջադրվելու համար թեկնածուն պետք է տվյալ համայնքում վերջին մեկ տարվա գրանցում ունենա: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արգամ Աբրահամյանը 2015թ. Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար Երեւանի գրանցումից դուրս է եկել ու այդ քաղաքում գրանցվել: Եվ եթե իշխանությունները թույլ չտվեցին, որ խորհրդարանական ընտրություններում վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակություն չունեցող Կարեն Կարապետյանն ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում, թույլ չեն տա, որ Արգամ Աբրահամյանն էլ ընդգրկվի Երեւանի ավագանու ցուցակում: Եթե, իհարկե, այդ դաշինքից նման հավակնություններ ցուցաբերեն:

Իսկ ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա երեկ մեզ հետ զրույցում գոնե խորհրդարանական մյուս կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ Երեւանի ավագանու ընտրությունների քննարկմանը կանդրադառնան առնվազն խորհրդարանական ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը տեսնելուց հետո: Բայց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը ուզեն, թե չուզեն, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է անդրադառնան այդ հարցին, քանի որ առաջադրումների ժամկետը սահմանափակ է, մինչեւ ապրիլի 9-ը: Պարզապես արդեն նախընտրական այդ ժամկետը զուգորդվելու է խորհրդարանական ընտրությունների հետընտրական պրոցեսներով: Իսկ դրանք կարող են լինել ինչպես շատ հարթ ու հանգիստ, այնպես էլ ցնցումներով լի՝ պայմանավորված արդյունքներով: Հետընտրական ցնցումներ ասելով՝ միայն նկատի չունենք այն հնարավորությունները, որ որոշ ուժեր, չհամաձայնելով արդյունքների հետ, փողոցային պայքարի դուրս կգան: Բանն այն է, որ խնդիր կարող է առաջանալ ԱԺ անցած ուժերի միջեւ: Չի բացառվում, որ կայուն մեծամասնություն ձեւավորելու գործընթացը ձախողվի, ու ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններից հետո ընդամենը 6 օր ժամանակ է տրվում այդ խնդիրը լուծելու համար, եւ եթե այդ ընթացքում համաձայնություն ձեռք չբերվեց, ապա ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է: Նույն ԸՕ-ի համաձայն՝ երկրորդ փուլի քվեարկության օրը պետք է նշանակվի առաջին քվեարկությունից 28 օր հետո՝ ապրիլի 30-ին, որը կհամընկնի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահի հետ: Ահա այս խնդիրը նկատի ունենալով՝ քաղաքական ուժերը, հատկապես Երեւանի ընտրություններին մասնակցող ուժերը ամեն ինչ անելու են, որ գործը դրան չհասնի: Ավելացնենք, որ Երեւանի ավագանին այժմ ընդամենը երեք խմբակցություն ունի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգության» «Բարեւ Երեւանը»: Եթե ակնհայտ է, որ առաջին երկուսն այս անգամ էլ կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին, ապա «Ժառանգության» մասնակցությունը բազմաթիվ հարցականներ է պարունակում: «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը միացել է «Ազատ դեմոկրատներին», այնտեղ են նաեւ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունն» ինքը այլ ուժերի հետ է դաշինք կազմել: Մասնակցության ի՞նչ ֆորմատ է ընտրելու այդ կուսակցությունը, պարզ կդառնա առաջիկայում, եթե, իհարկե, մասնակցի:

Հիշեցնենք նաեւ, որ 2013թ. մայիսին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել են յոթ ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ Երեւանը», որի ցուցակը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը: Մասնակցում էր նաեւ «Օրինաց երկիրը», որի ցուցակը գլխավորում էր Արմեն Երիցյանը, Դաշնակցությունը՝ Արմեն Ռուստամյան, ՀԱԿ-ը՝ Վահագն Խաչատրյան եւ «Առաքելություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Մեսրոպ Առաքելյանը:

Տպել
7245 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին