Պատերազմն ու կանայք․ խաղաղություն կերտելու ուղին

01/04/2017 schedule23:32

Կանանց հիմնախնդիրներով զբաղվող «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն այսօր ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոնում ամփոփեց «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն. պատերազմի անտեսանելի կողմը» խորագիրը կրող ցուցահանդեսը, ներկայացրեց համանուն ժողովածուն ու պարգեւատրեց հեղինակներին։

Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն armtimes.com-ին ասում է, որ նման ծրագիր իրականացնելու միտքը ծագել է, երբ քառօրյա պատերազմից հետո գնացել են Ղարաբաղ՝ ուսումնասիրելու կանանց հիմնախնդիրները։

«Հասկացանք, որ թեեւ ընտանեկան բռնությունը շատ տարածված է, հատկապես պատերազմ գնացած տղամարդկանց կողմից, քանի որ հետպատերազմյան սթրեսը շատ ուժեղ է, շատ մեծ տաբու է բռնաբարության թեման, սակայն հարցն առկա է։ Հասկացանք, որ կանայք ունեն սթրեսի, վախի հետ կապված առողջական խնդիրներ, որոնց նկատմամբ շատ անտարբեր են։ Իսկ սեռական վերարտադրողական հարցերը լրիվ անտեսվում են, դա եւս տաբու է։ Սակայն այս ամենի կողքին տեսանք նաեւ ուժեղ կանանց, որոշեցինք, որ կանանց հարցերն ու տեսանելիությունը կոնֆլիկտի եւ կանանց խաղաղաշինության հարցերը բարձրացնենք»,-ասում է Լիդա Մինասյանը։

Որոշվել է 5 լրագրողի եւ լուսանկարիչի Արցախ մեկնելու հնարավորություն ընձեռել եւ պատրաստել 5 հոդված եւ ֆոտոպատմություն Արցախում բնակվող, պատերազմի հետեւանքներն իրենց վրա կրող եւ դրանք հաղթահարող կանանց, հակամարտության վերաբերյալ նրանց դիրքորոշման եւ խաղաղության մասին նրանց պատկերացումների մասին՝ ընդգծելով կանանց դերը խաղաղաշինական գործընթացում։

«Հոդվածներում տարբեր խնդիրների են անդրադառնում՝ կանայք, ովքեր որդի, ամուսին են կորցրել, կին սակրավորներ, մի պատմությունն անդրադառնում է հենց կանանց վերարտադրողականությանը եւ այլն։ Այնուհետեւ կազմվեց ժողովածուն, իսկ լուսանկարների համար էլ՝ ցուցահանդես»,-ասում է  Մինասյանը։

Այսօր անցկացված մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել ֆոտոլրագրող Սիլվա Խնկանոսյանը եւ լրագրող Լուսինե Ոսկանյանը։

«Ղարաբաղ մենք գնացինք շատ վատ ժամանակահատվածում, երբ առատ ձյուն էր տեղում եւ ճանապարհները փակվել էին, սակայն սակրավոր կանանց պետք է նկարեի և նրանց հետ շատ դժվարությամբ էինք պայմանավորվել, ինչ էլ լիներ պետք է գնայինք։ Շատ վտանգավոր էր գնալ մինապատ դաշտ, ես որպես լուսանկարիչ չէի կարողանում ազատ աշխատել, մեզ հսկում էին, որ հանկարծ չվնասվենք, սակայն շատ հետաքրքիր էր,-պատմում է Սիլվա Խնկանոսյանը՝ հավելելով, որ իր հոդվածում խոսվում է նաեւ աշխատանքի հավասարության մասին,-Կան կանայք, որոնց համար խաղաղությունը երազանքի պես մի բան է ու այս աշխատանքով իրենք էլ իրենց տարբերակն են գտել խաղաղություն ստեղծելու համար»։

Մրցույթի մասնակիցներից, լրագրող Սոնա Մարտիրոսյանն էլ ասում է, որ այս նյութերի վրա աշխատանքը շատ կարեւոր փորձառություն էր իր համար, պատմել է պատերազմի ու խաղաղության անհրաժեշտության մասին՝ կանանց ճակատագրերի միջոցով:

«Պատերազմների մասին, սովորաբար, խոսում են տղամարդիկ: Պատերազմը շատերի համար զուտ տղամարդկային իրողություն է: Դրա մասին շատ հազվադեպ են պատմում կանայք: Կանայք, հիմնականում, դառնում են պատերազմի հետեւանքների կրողները: Երբ քննարկում էինք նյութերի պատրաստման ընթացքը, թեմաները, ընդհանրապես՝ ողջ գործընթացը, հասկանալի դարձավ, որ խաղաղաշինական գործընթացում կանանց ներգրավվածության մասին պատմելու քիչ բան կա: Կանայք ուղղակի բացակայում են: Մեզ համար, իրոք, շատ բարդ էր անել այն, ինչ մտածել էինք նախապես. խոսել խաղաղության մասին՝ պատերազմ գնացած կանանց միջոցով»,-պատմում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը երեք սերնդի կանանց միջոցով փորձել է ցույց տալ, որ այս պատերազմը ժառանգական է դարձել: Ասում է, որ հերոսներից երկուսն, ընդհանրապես, պատերազմից փոքր են:

«Այս կանայք բացառիկ են, իրոք: Խաղաղությանը գինը ոչ ոք այդքան չի պատկերացնում, որքան նրանք: Ուղղակի ստացվել է այնպես, որ հասարակությունը որեւէ կերպ ներգրավված չէ իր համար կարեւորագույն մի գործընթացում՝ խաղաղաշինության մեջ: Եվ միակ ձեւը՝ այս կամ այն կերպ ազդելու խաղաղության հաստատման վրա, նրանց համար դարձել է պատերազմելը»,-ասում է Մարտիրոսյանը՝ վստահեցնելով՝ այս կանայք ընթերցողներին կհամոզեն, որ պատերազմից կարեւոր բան էլ կա՝ խաղաղությունը:

Տպել
10347 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե