Միջազգային մամուլ. ՀՀ-ում անցկացվում են «շրջադարձային ընտրություններ»

02/04/2017 schedule21:12

Միջազգային մամուլի շարունակում է անդրադառնալ եւ լուսաբանել Հայաստանում ընթացող ընտրությունները: Թեպետ քվերակությունն արդեն ավարտվել է, սակայն ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակումները շարունակվում են:

Գրեթե բոլոր հրապարակումներում նշվում է, որ այս ընտրություններն առաջինն են 2015 թ.-ի սահմանադրական բարեփոխումների ընդունումից ի վեր: Agence France Press-ն անվանել այն որպես «շրջադարձային ընտրություններ»: «Հայաստանի բնակչությունը քվեարկում է շրջադարձային ընտրություններին` նախկին խորհրդային երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելու ճանապարհին»,- ասված է մամուլի հրապարակման մեջ:

Արեւմուտքն այս ընտրությունները, նշված է հոդվածում, ընկալում է որպես «ժողովրդավարության առանցքային փորձարկում» երկու կողմից ցամաքով շրջապատված, եւ 2.9 մլն բնակչություն ունեցող այս փոքր երկրի համար:

Աղբյուրի հրապարակման համաձայն, գործընթացի ֆավորիտներն են իշխող Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը: «Հիմնական պայքարն ընթանում է ռուսամետ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կուսակցության՝ Հանրապետականի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի միջեւ»,- նշում է հոդվածագիրը:

Ընտրություններին անդրադարձել է նաեւ Associated Press գործակալությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ առաջատարը Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունն է: Հոդվածում կարեւորվում է սահմանադրական փոփոխությունների կիրառումը, որոնք վերջնականորեն ուժի մեջ են մտնելու գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին՝ 2018 թ.-ին առաջին եռամսյակում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քվերակությունն արդեն իսկ ավարտվել են, եւ հրապարակվել են «Գելլափ» սոցիոլոգիական կազմակերպության անցկացրած էքզիթ փոլի արդյունքները:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ստանում է ընտրողների ձայների 46%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 25%, 10%՝ Ելք դաշինքը, 5%՝ ՀՅԴ-ն, մյուս կուսակցությունները՝ 4-2%-ի սահմաններում են։ Ի դեպ, էքզիթ փոլ-ն իրականացվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորությամբ՝ Հայաստանի ողջ տարածքում:

Տպել
9480 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ