Կորստի եւ հիշատակի առաջին տարին․ Ապրիլյան պատերազմից անցել է մեկ տարի

02/04/2017 schedule21:01

Մեկ տարի առաջ, այս օրը՝ ապրիլի 2-ին, հայ ազգը կրկին ցնցվեց։ Թեեւ քառորդ դար առաջ Ադրբեջանի հետ կնքված հրադադարի մասին պայմանագիրը բազմիցս է խախտվել եւ հակառակորդը միշտ էլ կրակահերթերի տակ է պահել հայկական սահմանը, սակայն անցյալ տարվա ապրիլի գործողություններն իրենց մասշտաբով այնքան լայնածավալ էին, որ ստացան պատերազմ անվանումը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ժամը 10։00-ին մոտ Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց։

Սա օրվա ամենամեծ ողբերգությունն էր․ պաշտոնական աղբյուրները դեռեւս չէին հայտնել գիշերվա ահասարսուռ դեպքերի մասին։

Հրթիռահրետանու, ականանետերի, հրանոթների կիրառմամբ թեժ մարտերը շարունակվեցին մինչեւ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ հանգուցալուծվելով առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ։

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, հերթական հրադադարը, որը դեռ շարունակելու է կյանքեր խլել։

Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գրեթե նույնքան էլ հարձակում գործած ադրբեջանական կողմը, սակայն Ադրբեջանն ակնհայտորեն թաքցնում է իրական թիվը։

«Արդեն մեկ տարի ամեն օրս արցունք է, դատարկության մեկ տարի է։ Միաժամանակ ոչ էլ հավատում ես դրան, փորձում ես քեզ համոզես, բայց ոչ մի արդյունք, դատարկություն, մութ ու դատարկություն, չգիտեմ»,-հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է ապրիլի 2-ին հերոսական մահով զոհված 26-ամյա Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը։

Որդեկորույս ծնողներն այսօր ապրում են խաղաղության հույսով։

«Մենակ խաղաղություն լինի, մեր երեխեքին ոչ մի բան չլինի։ Սակայն այդ խաղաղությունը չի լինի հող հանձնելու հաշվին, ոչ մի տարածք հետ տալու մասին խոսք չի կարող լինել, էդքան երեխեքը, իմ երեխեն զոհվել է, որ մենք տարա՞ծք հանձնենք։ Ես ապրում եմ այդ բանակով, այդ երեխեքով, ուրիշ անելիք չունեմ»,-ասում է հերոսի մայրը։

Դասեր քաղելու ապրիլ

Հայկական կողմը, մարդկային անդառնալի կորուստներից բացի, ունեցավ նաեւ տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային եւ հարավային հատվածներում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ վտանգն այսպիսով չի ավարտվել եւ սահմանում դրությունը շարունակում է բավական լարված ու պայթյունավտանգ մնալ։

«Իհարկե, թե՜ հայկական եւ թե՜ ադրբեջանական կողմերը որոշակի հետեւություններ են արել ապրիլյան իրադարձություններից հետո եւ փորձում են հնարավորինս ավելի պատրաստ լինել նմանատիպ զարգացումներին։ Հայկական կողմը վերազինեց, կահավորեց առաջնագիծը, տեղակայեց տեսադիտարկման սարքեր եւ այլն։ Ձեռքբերվեցին նոր զինատեսակներ, որոնցից կարեւորն իսկանդերն էր։ Վերադասավորումներ են լինում, կարճ ասած՝ ռազմական տեսանկյունից հնարավորինս դասեր ենք քաղել»,-ասում է քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի համար ոչ պակաս կարեւոր են նաեւ դիվանագիտական դաշտում տեղի ունեցող զարգացումները։

Ըստ քաղաքագետի՝ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերը թուլացել են եւ հարկավոր է օգտվել այդ փաստից։

«Կարծում եմ, որ ապրիլյան դեպքերից հետո Երեւանը խստացրել է իր դիրքորոշումներն ու նախապայմաններ է առաջ բերել հետագա բանակցությունները շարունակելու համար, ինչը շատ կարեւոր է, եւ մեր դիվանագիտության աշխատանքները պետք է հետեւողական լինեն։ Պետք է հասնել նրան, որ նոր բանակցային փուլը չվերածվի Ադրբեջանի համար հերթական ժամանակ շահելու եւ  նոր ագրեսիային պատրաստվելու շրջանի»,-նշում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով ռազմաքաղաքական առումով Ադրբեջանի ղեկավարությունը, չնայած մարդկային եւ տեխնիկական կորուստներին, առաջին հայացքից կարճաժամկետ հաղթանակ տարավ, սակայն հետո ավելի շատ խնդիրներ ունեցավ, քան մինչ Ապրիլյան պատերազմը։

«Ադրբեջանը կորցրեց ռազմավարական հակազդեցության գործոնը, իսկ հայկական կողմը, ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում արեց ավելին, քան տարիների ընթացքում էր արել։ Նոր ձեռքբերումներ եղան զինատեսակի առումով, ապրիլյան իրադարձություններն արագացրեցին նոր ռազմական տեխնիկայի ձեռբերման գործընթացը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ որոշ չափով դանդաղացրեցին զենքի մատակարարումը Ռուսաստանից»,-ասում է Մինասյանը։

Վերածնվելու ապրիլ

Ապրիլյան մի քանի օրյա թեժ մարտերը մեր պատմությանը բաշխեցին հարյուրավոր հերոսների, ցավոք, նրանցից շատերին հավիտյան տանելով մեզնից։

1994 թվականի մայիսին կնքված հրադադարից հետո ծնված սերունդը ստիպված եղավ հակառակորդին կրկին հրադադար պարտադրել։

«Մի տարվա մեջ շատ բան փոխվեց յուրաքանչյուր հայի սրտում, առավել եւս մեր՝ անմիջական մասնակիցներիս մոտ, չեմ ուզում որեւէ որակում տալ, սակայն ինչ եղել է՝ եղել է, ունենք կորցրած ընկերներ, մեծ ցավ է, սակայն այս ամենից զատ, պետք է սթափվենք ու նայենք կյանքին իրական աչքերով։ Յուրաքանչյուրս ավելի զգոն պետք է լինի, ինչպես հիմա սահմանին կանգնած զինվորն է խրամատում, որպեսզի կարողանանք ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմի»,-ասում է Ապրիլյան պատերազմի մասնակից, ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված 20-ամյա Շուլի Հակոբյանը։

Ապրիլյան պատերազմի մասնակիցներից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված 21-ամյա Հարություն Բադալյան մեծ կորուստների կողքին առանձնացնում է նաեւ մեծագույն ձեռքբերումը։

«Երիտասարդները՝ շատերը մասնակցելով, շատերը տեսնելով, փոխեցին իրենց աշխարհայացքը, գաղափարները։ Այնտեղ մենք տեղյակ էինք, թե ինչ է կատարվում թիկունքում, թե ինչպես են բոլորը միավորված փորձում մեզ օգնության հասնել, այդ ամբողջի մեջ ամենակարեւորն ինձ համար հենց մեր ազգի միասնականությունն էր։ Մեր ազգին շատ է պակասում այդ միասնականությունը, եթե լինենք միասնական շատ բարձունքների կհասնենք»,-ասում է Հարություն Բադալյանը։

Երիտասարդն այսօր հստակ պատկերացում չունի, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս ձգվող հակամարտությունը, սակայն մի բան հստակ գիտի․

«Եթե կա խրամատ, կրակոցն անպակաս է լինելու։ Քանի դեռ այս երկրի հողն ու ջուրն ես վայելում, պետք է միշտ պատրաստ լինես քո ազգի համար պայքարել։ Եթե այս անգամ էլ կրկնվի, ուրեմն պետք է գնալ մինչեւ վերջ»։

Գոհար Աբրահամյան

Տպել
10835 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ