«Ծառուկյան» դաշինքը եւս 1, ՀՀԿ-ն՝ 3 մանդատ կունենան ազգային փոքրամասնությունների հաշվին

ՀՀ-ում բնակվող ամենամեծ թվով ազգային փոքրամասնությունները 4 ներկայացուցիչ կունենան խորհրդարանում. եզդիները, քրդերը, ասորիները մեկական մանդատ կստանան ՀՀԿ-ից ցուցակով, ռուսները՝ «Ծառուկյան» դաշինքի:

Եզդի համայնքից խորհրդարան կանցնի Ռուստամ Մախմուդյանը, քրդական համայնքից՝ Կնյազ Հասանովը եւ ասորական համայնքից՝ Արսեն Միխայլովը: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ԱԺ կանցնի ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա  Միքայելյանը:

Մեր հարցերին պատասխանել է եզդի համայնքի ներկայացուցիչ, ԵՊՀ դոցենտ Ռուստամ Մախմուդյանը:

- Պարոն Մախմուդյան, եզդիական համայնքի ցուցակում առաջին տեղում եք: Վերցնելո՞ւ եք մանդատը:

- Էս պահին ենթադրելի է եւ տրամաբանական, որ մանդատն ինձ է հասնում: Մանդատն անպայման վերցնելու եմ: Ժողովուրդը եթե վստահել է՝ հուսախաբ չպիտի անենք:

- Ի՞նչ մտահոգություններ ունի համայնքը, որ Ազգային ժողովում հայտնվելով կուզենայիք բարձրաձայնել:

- Ի ուրախություն մեզ՝ բոլորիս, պիտի ասեմ, որ էս պահին մտահոգող առաջնային այդպիսի խնդիր չկա, որ անհամբեր գնանք խորհրդարան ու այդ հարցադրումը ներկայացնենք: Բայց դրա հետ մեկտեղ ես արձանագրել եմ մի շարք խնդիրներ. 1. սոցիալական խնդիրներ, որոնք համապետական նշանակություն ունեն, 2. եզդիների ցեղասպանության ՀՀ կողմից ճանաչելու հարցը: Այս երկրորդ հարցով փորձելու եմ մի փոքր ավելի ակտիվ լինել եւ նախաձեռնություն ցուցաբերել: Թե դա ինչպիսի հաջողություն կունենա՝ ես դեռ չգիտեմ, համենայնդեպս, ինձ համայնքը այդպիսի պահանջ ներկայացնում էր հանդիպումների ժամանակ:

- Դուք ՀՀԿ անդա՞մ եք:

- Ոչ, անկուսակցական եմ:

- Անդամագրվելո՞ւ եք ՀՀԿ-ին:

- Եթե ՀՀԿ-ն ունենար հանրապետականացման նպատակ՝ ինձ առաջադրելիս կասեր՝ եթե չես դառնում, չենք առաջադրում, որովհետեւ կուսակցության հայեցողական լիազորությունն է եղել ինձ առաջադրելը: Չնայած դրան՝ եթե որոշում ես համագործակցել մի ուժի հետ, ներկայացնել նրանց՝ նշանակում է որոշում ես քայլել նրանց հետ:

- Պարոն Մախմուդյան, Հայաստանում քանի՞ եզդի կա:

- Մոտ 40 հազար՝ ըստ մարդահամարի: Առհասարակ կարծեմ մինչեւ 50-60 հազար հասնում է, բայց հաշվի առնելով, որ արտագաղթը տարածվել ու վերաբերում է նաեւ եզդիական համայնքին՝ վերջին մարդահամարով 38-40 հազարի կարգի:

Հիշեցնենք, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի եւ Ընտրական օրենգրքի համաձայն՝  կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2, եւ  ոչ ավելի, քան  4  ներկայացուցիչ: Իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են՝ 35.308 հոգի, ռուսները շուրջ 12 000 են, ասորիների ու քրդերի թիվը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 2.769 եւ 2.162։

Ընտրական օրենսգրքով խորհրդարանում կարող է լինել նվազագույնը 101 պատգամավոր, դրան գումարած 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: ՀՀԿ-ն ստացել է 55+3 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30+1 մանդատ, «ԵԼՔ»-ը՝ 9 մանդատ, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

Տպել
21396 դիտում

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ