ՌԴ-ի եւ Արեւմուտքի աննախադեպ համերաշխությունը եւ արդյո՞ք արժեր շնորհավորել հայ ժողովրդին

Վերջին տասնամյակներում առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ համապետական ընտրություն, որի վերաբերյալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի գնահատականները համահունչ էին: Նախորդ բոլոր ընտրություններից հետո ունենում էինք հետեւյալ պատկերը`ՌԴ-ն եւ ԱՊՀ դիտոդական առաքելությունը հայտարարում էին, որ տեղի են ունեցել ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ինչի առիթով շնորհավորում էին ՀՀ-ին:

Մինչդեռ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, արեւմտյան երկրներն ու կառույցները հայտարարում էին, որ ընտրողի ազատ կամարտահայտություն տեղի չի ունեցել, դատապարտում էին ընտրակեղծիքները եւ ընտրությունների արդյունքներն ընդունում էին խիստ վերապահումներով: Միեւնույն իրադարձության վերաբերյալ հակադիր այդ գնահատականների հիմքում բոլորին քաջ հայտնի խորը աշխարհաքաղաքական ենթատեքստն էր:

Ապրիլի 2-ի ընտրությունը այս առումով ունիկալ էր: Ի սկզբանե դրա հետ կապված խնդիրներ ուներ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանը բոլոր հնարավոր եղանակներով փորձեց կանխել Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, սակայն չկարողացավ: Այնուհետեւ փորձեց տապալել բուն ընտրությունները, ինչը նույնպես չհաջողվեց:

Իսկ արդեն ապրիլի 3-ին, ԿԸՀ կողմից ընտրության արդյունքների հրապարակման պահին հայ-ռուսական բարձր մակարդակի ջերմ երկխոսություն էր ընթանում: Այդ օրը ռուսական մամուլում տպագրվել էին Էդվարդ Նալբանդյանի հոդվածը եւ Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որոնք նվիրված էին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ավելի ուշ նույն առիթով Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորական ուղերձներ հղեցին: Երեկոյան էլ ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար:

ԱՊՀ դիտորդական խմբի մասին էլ չենք խոսում. նրանք այնքան տպավորված էին, որ հայտարում էին, թե Հայաստանն այսուհետ որոշ եվրոպական երկրների պետք է սովորեցնի`ինչպես անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ:

Համաշխարհային իրողություններից եւ մեր նախկին փորձից ելնելով գիտենք, որ այն ինչ լավ է Ռուսաստանի համար, վատ է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար: Եւ եթե Հայաստանում կայացած քաղաքական որեւէ միջոցառում ռուսական աշխարհամասը ողջունում է, ապա արեւմտյան աշխարհը պետք է հակառակն անի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը սակայն ցնցող էր. «ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր  կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար»,-ասվում էր դրանում:

Սա բավական բարձր տոն է: Կարելի էր ասել` ընտրությունները քիչ թե շատ տարբերվում էին նախորդներից, որոշ տեխնիկական խնդիրներ լուծվել էին, հատկապես, որ դրանք լուծվել էին նաեւ ԱՄՆ-ի օգնությամբ: Բայց շնորհավորել Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթո՞վ: Սա արդեն լուրջ է:

Եվրամիության հայտարարությունը թեեւ ավելի համեստ էր եւ սկսվում էր ընտրողների ձայնը գնելու եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններով, բայց այստեղ նաեւ արձանագրված էր. «Ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»:

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը նույնպես արձագանքեց ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Դոլը կարծես համաձայն է ԱՊՀ դիտորդների հետ, թե Հայաստանը Եվրոպական երկրներին կարող է լավ ընտրություն կազմակերպելու դասեր տալ: «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով....»,- թվիթերում գրել էր ԵԺԿ նախագահը:

Հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանն ու Ժոզեֆ Դոլը մտերիմ են, գիտենք, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, բայց նույնիսկ հանրապետականներն իրար շնորհավորելիս ձեռնպահ են մնում «մաքուր հաղթանակ» բառակապակցությունից: Այս իմաստով ԵԺԿ նախագահն ակնհայտորեն ավելորդ էր ջանացել:  

ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ այս իդիլիկ համերաշխությունը խաթարեց միայն «Freedom House» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունն իր «Անցումային շրջանի երկրներ- 2017» զեկույցով, որը հակառակի նման հրապարակվեց ապրիլի 4-ին: Ըստ այդ զեկույցի Հայաստանը մոտենում է ամրապնդվող ավտորիտար ռեժիմի, իսկ սահմանադրական փոփոխությունները ընդամենը Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը պահելու միջոց էին:

«Բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամրապնդվեն նախագահների (Հայաստանի եւ Ղրղզստանի-հեղ.) կուսակցությունները և օլիգարխիկ էլիտան: Հայաստանի պարագայում՝ բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված Սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովումն է (…) Արդյունքում կառավարությունում և խորհրդարանում կիշխի Հանրապետական կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետևից»,-նշված է զեկույցում:

Ռուսաստանի դեպքում ամեն ինչ պարզ է, բայց Արեւմուտքն ակնհայտորեն կողմնորոշման կարիք ունի: Հիմա Հայաստանը գնում է բարեփոխումների՞ եւ ժողովրդարացմա՞ն, թե՞ Ղրղզստանի ճանապարհով, եւ ապրիլի 2-ի ընտրության համար հայ ժողովրդին պետք է շնորհավորե՞լ, թե՞ ցավակցել:

Տպել
19576 դիտում

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի