Ո՞ր կուսակցությունները կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին. «Ելքի» շանսերը

Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումներին ընդամենը երկու օր է մնացել՝ վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, բայց դեռ քաղաքական ուժերը չեն հստակեցրել իրենց մասնակցել-չմասնակցելու հարցը:

Առայժմ հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը կմասնակցի, ու երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կրկին Տարոն Մարգարյանն է լինելու: Կմասնակցի նաեւ «Ելքը», հատկապես որ այդ մասնակցության որոշումն ամրագրված էր դաշինքի կազմավորման վերաբերյալ դեկտեմբերի 12-ին արած հայտարարության մեջ: Բացի այդ, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «Ելքը» 7,7 տոկոս ձայն ստացավ ու վեցերորդ գումարման Ազգային ժողովում դարձավ երրորդ ուժը: Իսկ մյուս ուժերը դեռ այդ մասին որոշում չեն կայացրել:

Խոսքը մասնավորապես «Ծառուկյան» դաշինքի եւ Դաշնակցություն կուսակցության մասին է: Եթե ապրիլի 2-ի ընտրություններում պարտված կուսակցությունների ու դաշինքների հապաղելու պատճառը հասկանալի է՝ նրանք այդ պարտությունից հետո դժվար թե ցանկանան այլ ընտրությունների մասնակցել ու նորից պարտվել, ապա տրամաբանական է, որ «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն մասնակցեն: Հատկապես «Ծառուկյան» դաշինքը, որի հիմնական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմա էլ Երեւանի ավագանու կազմում խմբակցություն ունի, որը ՀՀԿ-ից հետո նորից երկրորդն է: Բայց այս դեպքում էլ կարծես թե խնդիրներ կան: Թվում է, թե այդ ուժը առայժմ չի կողմնորոշվում քաղաքապետի իր թեկնածուի հարցում: Ճիշտ է, փետրվարի 16-ին, երբ դաշինքը ԿԸՀ էր ներկայացնում ԱԺ ընտրությունների նախընտրական ցուցակը, եւ այնտեղ չկար Արման Վարդանյանի անունը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում հենց նա է գլխավորելու իրենց համամասնական ցուցակը: Վարդանյանը «Միասնություն» շարժման ղեկավարն էր, որը մինչ այդ տարատեսակ ակցիաներով նախապատրաստում էր Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Երեկ մեզ հետ զրույցում Արման Վարդանյանը չցանկացավ անդրադառնալ այդ հարցին՝ ասելով, թե այդ հարցով դեռ քննարկումներ չեն եղել:

Մինչդեռ դաշինքով պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը երեկ երեկոյան ասաց, թե իր տեղեկություններով գործընթացը սկսվել է: «Ես նոր իմացա, որ ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուներն արդեն համապատասխան փաստաթղթերն են պատրաստում: Բայց ավելի տեղեկություն չունեմ, թե ովքեր են այդ թեկնածուները, կամ ով է գլխավորելու ցուցակը»,- ասաց նա:

Ավելի ուշ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ քաղաքապետի լուրջ թեկնածու չունի: Այդ հրապարակումից ժամեր անց էլ դաշինքը պաշտոնապես որեւէ հայտարարություն չարեց՝ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրը:

Ինչ վերաբերում է «Դաշնակցությանը», ապա այդ կուսակցության Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանն էլ փոխանցեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը քննարկելու են այսօր:

Ամեն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքը որոշի մասնակցել ընտրություններին ու նրա ցուցակը Արման Վարդանյանը գլխավորի, դա կնշանակի, որ նրանք գնում են նորից երկրորդ տեղը զբաղեցնելու եւ ոչ թե հաղթելու ակնկալիքով: Վարդանյանն այն քաղաքական դեմքը չէ, որ Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի մրցակիցը լինի: Երեւանի ավագանու 2009 եւ 2013 թվականների ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածուներն էին Հարություն Քուշկյանն ու Վարդան Օսկանյանը: Եվ եթե նրանց պարագայում դա չստացվեց, այս անգամ իրավիճակը ավելի բարդ է: Ամեն դեպքում՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու պարագայում այդ ուժը լավագույն դեպքում նորից երկրորդ տեղը կզբաղեցնի:

Ասում ենք՝ լավագույն դեպքում, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասկանալի դարձավ, որ այդ դաշինքի հնարավորությունները որոշակի առումով մեծ են մարզերում, նույն հնարավորությունները նա չունի Երեւանում: Խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը Երեւանում ստացել էր 104 հազար ձայն՝ երեք անգամ քիչ, քան մարզերում էր ստացել: Բացի այդ, խորհրդարանական ընտրություններին դաշինքը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանն ինքը, եւ հաջողության առյուծի բաժինը նրա անվանն է վերագրվում: Երեւանի ավագանու նախընտրական ցուցակը դժվար թե նա գլխավորի: Այդ դեպքում արդեն դաշինքի շանսերը լուրջ նվազում են:

Երեւանի ավագանու կազմում «Բարեւ Երեւան» խմբակցությունը ներկայացնող «Ժառանգություն» կուսակցությունը ՕՐՕ դաշինքի կազմում ապրիլի 2-ի ընտրություններին պարտություն կրեց: ՕՐՕ-ի շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նախօրեին անդրադառնալով այդ հարցին՝ ասել էր, որ դեռ քննարկումներ են անցկացնում: Բայց նաեւ հավելել էր, թե իր կարծիքով ճիշտ չէ մասնակցելը: Իսկ ստեղծված իրավիճակում եւ գրանցած հաղթանակի արդյունքում մեծանում են «Ելք» դաշինքի հնարավորությունները: «Ելքն» առայժմ քաղաքական գործընթացներում վերելքի մեջ է:

Իհարկե, «Ելքի» դեպքում նույնպես կարեւոր է այն հանգամանքը, թե ով է լինելու քաղաքապետի նրանց թեկնածուն: Բնականաբար, ուժեղ թեկնածուի առկայությունը խիստ կարեւոր է լինելու եւ լրացուցիչ հաջողություններ է բերելու: «Ելքը» ՀՀԿ-ի տիրապետած վարչական ու ֆինանսական ռեսուրսների արդյունքում կարող է ընտրություններում երկրորդ տեղը գրավել: Առայժմ շրջանառվում է դաշինքի երեք առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի անունը, քանի որ երեքից հենց նա ունի Երեւանի գրանցում: Երեկ մինչեւ ուշ երեկո «Ելքը» նույնպես որեւէ մեկնաբանություն չտվեց: Բայց այդ դաշինքը հավանաբար քննարկում է ստեղծված իրավիճակը, գնահատում իր հնարավորություններն ու եթե ոչ այսօր, ապա վաղը կհայտարարի, թե Երեւանի ավագանու ընտրություններում ով է գլխավորելու իր նախընտրական ցուցակը:

Տպել
6551 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Պուտինը հայտնել է, որ Միշուստինն ու Վոլոդինը առաջիկայում կմեկնեն Բաքու

Սերժ Սարգսյանն «անիծեց» Իշխան Սաղաթելյանին և ճանապարհեց. Ալեն Սիմոնյան

Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

1,5 տարի ունենք՝ Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Արմեն Գրիգորյան

Նրանց երազանքը փոխադարձ է. Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի հայազգի գործիչներին

Կենցաղում օգտագործվող մետաղական գազի բալոնները վտանգավոր են. ԱԻՊԾ-ը զգուշացնում է

Կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2023թ-ի հունվարից կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է ՀԲ ծրագրերի ղեկավար Ելենա Տիմուշևային

Էրեբունի վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Պուտինն ու Ալիևը

Հարկաբյուջետային քաղաքականությունը կուղղվի 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Շնորհակալ եմ հավատի ու վստահության համար. Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ

Քաղաքացիներից ստացած բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը Արցախում հումանիտար հարցերին և ռազմագերիների ազատ արձակմանը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ

Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել երկաթուղու գնացքի վագոններից մեկում

ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է

ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքի վկայականները հնարավոր է ընդունվեն ՌԴ-ում. Պետդուման նախագիծ է մշակել

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի բազմաթիվ հասցեներում

2 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Պոկված տանիքներ, վնասված այգիներ. ուժեղ քամու և առատ անձրևի պատճառով Արցախի Ասկերանի շրջանը մեծ վնասներ է կրել

Կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ. Ժաննա Անդրեասյան

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Ողբերգական դեպք Երևանում. բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

«Օգտվել հնարավոր չէ». Երևանում հասարակական զուգարանները սակավաթիվ են և անմաքուր, ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել

Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիմքով մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)

Կներդրվի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ

Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը բարձր է գնահատվում

ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկել է Սյունիքի մարզպետարանին ստանձնել իրենց կողմից մարզում իրականացվող գործողությունների համակարգումը

Մոտոցիկլիստները և դրիֆտի սիրահարները՝ անդորրը խաթարողներ. բնակիչները ահազանգում են, ոստիկանությունը պնդում՝ տուգանում են

Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը