Երևան
26 °C
Չի բացառվում, որ շատ շուտով Հայաստանի կառավարության անդամները հայտնի հեքիաթի հերոսի պես բզեզ դառնան: Նրանք պատրաստվում են աշխատել օրնիբուն` իրենց չխնայելով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետեւյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության եւ բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, որ առաջիկայում սկսելու են նախկին 8 ժամի փոխարեն աշխատել 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը: Նա նշել է, որ բարձր ցուցանիշ են սահմանել եւ պետք է այդ բարձր ցուցանիշն ապահովեն:
Բայց թե՛ վարչապետի, եւ թե՛ նախարարի խոսքերից հասկանալի չի դառնում` ովքե՞ր են աշխատելու արտակարգ ռեժիմով, միայն գերատեսչությունների ղեկավարնե՞րը, թե նաեւ դրանց աշխատակազմերը, կամ արդյոք պետական ծառայողները վարձատրվելո՞ւ են լրացուցիչ աշխատանքի դիմաց եւ որքա՞ն երկար է շարունակվելու հայտարարված արտակարգ աշխատանքային ռեժիմը:
Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ֆինանսների նախարարություն: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցված պատասխանից պարզ է դառնում, որ վճարում նախատեսված չէ, կառավարությունում հավաքված են ղեկավար մարդիկ, որոնք հանուն երկրի պատրաստ են աշխատել ինչքան որ պետք է, իսկ նրանց օրինակն էլ վարակիչ է ենթակաների համար: Վարակված ենթակաները եւս հավելյալ չեն վարձատրվի:
«Անհերքելի է, որ աշխատանքով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Մեր թիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ արդարացնելու մեր քաղաքացիների սպասումները: Այդ առումով արդյունավետ եւ տեւական աշխատանքն ուղիղ համեմատական է նրան, թե հասարակությունն ինչ դրական փոփոխություններ կզգա իր համար:
Մեր թիմում չկա որեւէ պարտադրանք` կատարելու աշխատանք աշխատաժամանակից դուրս: Մեզ մոտ հավաքված են մարդիկ, որոնք գաղափարի առաջամարտիկներ են, մեծ պատրաստակամությամբ եւ նվիրումով են կատարում իրենց պարտականությունները, որպեսզի արդարացնեն հասարակության սպասումները: Իսկ գաղափարի նվիրյալները լինում են նախաձեռնող եւ պրոակտիվ ու որպես ուղենիշ թիրախավորում են աշխատանքի արդյունքը: Պատահական չէ նաեւ, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունն է ամրագրել այն գաղափարը, որ արտաժամյա չի համարվում ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Միայն երջանկություն է տեսնել չկաղապարված եւ փութաջան ղեկավար աշխատողների, որոնց աշխատանքը մոտիվացնում է իրենց բազմաթիվ ենթակաների, ովքեր էլ իրենց հերթին նոր գաղափարների իրագործման ակնկալիքով սեփական նախաձեռնություն են դրսեւորում` մաս կազմելու մեր քաղաքացիների բարօրության կերտմանը»:
Բայց եթե անգամ ընդունենք, որ արտակարգ աշխատանքային ռեժիմի անցնելու մասին վարչապետի հայտարարությունը բխում է երկրի նկատմամբ անսահման սրտացավությունից, արդյոք կարելի՞ է անարդարության ու օրենքը ոտնահարելու ճանապարհով հասնել դրական արդյունքի, ի դեպ, առիթի դեպքում էլ խոսել օրենքի երկիր ստեղծելու անհրաժեշտության մասին:
Իսկ եթե ղեկավարներից բացի աշխատելու են պետական այլ ծառայողներ, ինչը հասկանալի է դառնում ֆինանսների նախարարության պարզաբանումից, ապա նշանակում է, որ խախտվելու են աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, ընդ որում` հայտնի էլ չէ, թե որքան ժամանակ:
Հատուկ կառավարության համար մեջբերենք մի քանի այդպիսի հոդված.
Հոդված 139. Աշխատաժամանակի տեւողությունը
Բայց հաշվի առնելով աշխատանքային ժամերի մասին ֆինանսների նախարարի հայտարարությունը, ստացվում է, որ մարդիկ այսուհետ աշխատելու են շաբաթական 60-72 ժամ` օրենքով նախատեսված 48 ժամի փոխարեն:
Բացի այդ, գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում:
Հոդված 145. Արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը
- Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետեւյալ բացառիկ դեպքերում, եթե`
1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.
2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, եւ եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.
3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետեւանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը.
...
Հոդված 146. Արտաժամյա աշխատանքի տեւողությունը
Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը
- Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում երկրում փոփոխություններ կատարելու քվե ստանալու հիմքով մարդկանց լրացուցիչ աշխատեցնելու եւ մանավանդ չվարձատրելու հնարավորություն:
Այսպիսով, եզրակացությունը մեկն է` կամ կառավարության վերոնշյալ հայտարարությունը մնալու է զուտ որպես հայտարարություն, կամ գերատեսչությունների աշխատակիցները շահագործվելու են` դա կյանքի կոչելու նպատակով:
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ
Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել
Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
© 2024 Հայկական ժամանակ