Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամկետը կփոխվի. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմում է ՍԴ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: Մինչ ՍԴ դիմելը, սակայն դաշինքը դեռ պետք է ԿԸՀ-ում վիճարկի դրանք: ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց՝ չի կարծում ԿԸՀ գործելակերպում փոփոխություն եղած լինի:

- Պարոն Եգորյան, ե՞րբ եք պատրաստվում Սահմանադրական դատարան դիմել:

- Դեռ միայն ԿԸՀ ենք դիմել: ՍԴ դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ ապրիլի 14-ն է: Եթե ԿԸՀ-ն որոշումը չբավարարեց՝ Սահմանադրական դատարան կդիմենք:

- Բողոքն ի՞նչ նպատակ ունի:

- Այս բողոքի իմաստն այն է, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի ապահովմամբ ձեւավորվի Ազգային ժողովը, օրենսդիր իշխանությունը: Դրա նպատակն այն է, որ որքան հնարավոր  է ընտրությունների արդյունքներն ապահովեն ժողովրդի կամքը եւ ոչ թե հակառակը: Դրա նպատակն այն է, որ եթե կա ընտրությունների, ընտրական որեւէ գործընթացի վերաբերյալ վեճ, կասկած կամ այնպիսի փաստ, որ ենթակա է քննության, այն քննվի եւ անդրադառնա այդ ընտրության վրա: Դրա միակ իրավաչափ նպատակն է ժողովրդի իշխանության ապահովումը, Սահմանադրության երկրորդ հոդվածի կյանքի կոչումը:

- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայտարարությունում նշվում է, որ «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ»: Իշխանությունները միշտ ասում են՝ փաստեր ցույց տվեք, փաստեր: Կա՞ն, արդյոք, այդ փաստերը:

- Ամբողջ բողոքը էսպես, թե էնպես հենված է փաստերի վրա: Կարելի է ասել՝ դա մի մեծ փաստերի շարադրանք է, որն առաջադրվում է ԿԸՀ-ին եւ պահանջ է ներկայացվում դրանք արդյունավետ քննության ենթարկել եւ գնահատել դրանց ազդեցությունը առանձին տեղամասերում քվեարկության կամ ընտրությունների վրա:

- Օբյեկտիվ լինելու դեպքում ԿԸՀ-ն կբավարարի՞ ձեր դիմումը:

- Օբյեկտիվ լինելու դեպքում.... ճիշտն ասած, չէի մտածել: Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը փաստորեն հին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նոր վարքագիծ չի դրսեւորի:

- Նկատի ունեք, որ ինչպես նախորդ դեպքերում՝ այս դեպքում ե՞ւս կգնա մերժման:

- Իմ կարծիքը ես ասացի, չեմ պատկերացնում, որ ինչ-որ էական բան փոխված լինի նոր ԿԸՀ մոտեցումների եւ աշխատաոճի մեջ, քանի որ ամբողջությամբ, ըստ էության, հին ԿԸՀ-ն է: Բայց տեսնենք, տեսնենք:

- ՍԴ-ից ինչպիսի՞ն են ձեր սպասելիքները:

- Դե, ՍԴ դիմում են ԿԸՀ որոշումը չեղյալ համարելու համար, մինչեւ այդ որոշումը չկայացվի՝ չենք կարող դիմել ՍԴ:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օրից՝ ապրիլի 9-ին նորընտիր պատգամավորներն իրենց մանդատները կստանան: Եթե Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում չստանար՝ նորընտիր ԱԺ-ն իր առաջին նիստը կգումարեր ձեւավորվելուց հետո 3-րդ հինգշաբթի օրը (ապրիլի 27-ին): Ընտրությունների արդյունքները բողոքարկվելու դեպքում ԱԺ առաջին նիստը կլինի մայիսի 15-ին: Համապատասխանաբար 2 շաբաթով կհետաձգվեն նոր վարչապետի, նոր կառավարության ձեւավորման ժամկետը:

Տպել
22688 դիտում

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել