Երեւանի ավագանու ընտրություններ. «ԾԴ»-ի թեկնածուն Տարո՞նն է

08/04/2017 schedule11:52

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, Երեւանի քաղաքապետի թեկնածուն նա է լինելու:

Իսկ մինչ այդ Հանրապետական կուսակցությունն էր հայտարարել, որ քաղաքապետի իր թեկնածուն նորից Տարոն Մարգարյանն է: Երեկ նաեւ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այդ ընտրություններին կմասնակցի իր նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, եւ ամենայն հավանականությամբ, ցուցակը հենց ինքն էլ կգլխավորի: Առայժմ անհայտ է խորհրդարանական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքի մասնակցության հարցը, եւ չի բացառվում, որ այս ուժն այդ ընտրություններին չմասնակցի: Ամեն դեպքում, դաշինքից չմասնակցելու վերաբերյալ տեղեկությունները չեն հերքում: Երեւանի ավագանու ընտրությունների եւ ընտրություններում «Ելք»-ի հնարավորությունների շուրջ զրուցեցինք դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանի հետ: «Մենք մեր հուշագրում ենք անդրադարձել, որ Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ենք հանդես գալու եւ որ հետագայում դաշինքի անդամ կուսակցությունները մեկ ուժ են դառնալու»,- ասաց նա:

- Իսկ մեկ ուժ դառնալու վերաբերյալ քննարկումները ե՞րբ եք անցկացնելու: Երեւանի ավագանու ընտրություններից հետո՞:

- Ժամանակի մեջ այդ ամենը շատ ավելի իրատեսական է դառնում: Այս պահին ժամանակ չենք ունեցել այդ հարցին անդրադառնալու: Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած ցուցանիշները թիմային աշխատանքի արդյունք են, քաղաքապետի ընտրություններին էլ միասնական ենք հանդես գալու: Այս բոլորը հիմնավորում են, որ այդ հնարավորությունը կա, եւ ինչ-որ պահից անդրադառնալու ենք նաեւ դրան:

- Իսկ Երեւանում ինչպե՞ս եք գնահատում «Ելքի» հնարավորությունները:

- Մենք մասնակցում ենք հաղթելու համար: Խորհրդարանական ընտրություններին Երեւանում «Ելքի» ցուցանիշները բավականին բարձր էին, Երեւանում մենք ունեցանք լուրջ հաջողություններ: Հանրությունը «Ելքի»՝ ԱԺ-ում խմբակցություն ունենալու հանգամանքը հաղթանակ է համարում, իսկ մենք գտնում ենք, որ այս ընտրություններում էլ կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ:

- Պարոն Սարգսյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունները: Սա եզակի համապետական ընտրություններից է, որի դեպքում հետընտրական պրոցեսներ չեղան: Եվ որքան էլ ցավալի է, ընտրողը իշխանություններից ընտրակաշառք վերցնելով՝ նրանց հետ համատարած ընտրակեղծիքների գնաց: Այս դեպքում արդեն հանրությունը դժվար թե պայքարի դուրս գա:

- Միանշանակ համամիտ եմ: Եթե ձեզանից ձեր հեռախոսը գողանան, դուք կբողոքեք ու կդիմեք ոստիկանություն: Իսկ եթե ինքներդ վաճառեք, խոսելու բան չեք ունենա: Բայց կար նաեւ այլ հանգամանք՝ ընդդիմադիր դաշտում ոչ ընդդիմություն, ոչ իշխանության կամ լղոզված ընդդիմության մոդելը բերեց նրան, որ հանրությունը որոշակի թերահավատություն ուներ այդ դաշտի հանդեպ: Եվ այս հանգամանքները միասին հանգեցրին այն իրողությանը, որ այս ընտրություններում թեկուզ ընտրատեղամասից դուրս ավելի մեծ ծավալի խախտումներ տեղի ունեցան, բայց հանրությունը բողոքի չելավ:

- Հատկապես այս ընտրություններում ընտրողի կողմից կամավոր ընտրակաշառքի գնալը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ խորը հիվանդություն կա: Ինչպե՞ս է հնարավոր այն առողջացնել:

- Ես կարծում եմ, «Ելք»-ին ձայն տված 120.048 հոգին մեր հանրության ընտրյալ զանգվածն է, որն էլ կարող է այդ առողջացման համար մերան հանդիսանալ: Հանրության մի հատված հավատաց, որ ելք կա եւ մերժեց կաշառքն ու քվեարկեց մեր դաշինքի օգտին, քվեարկեց ընդդիմության օգտին: Իսկ մենք հակված ենք մեր հետագա գործունեությամբ բազմապատկել այն: Իհարկե, եթե ընտրողը նախընտրել է 10.000 դրամը, եւ ոչ թե քաղաքական գործչին, այդտեղ քաղաքական ուժերն անելիքներ ունեն: Բայց կան նաեւ օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ՝ սկսած Արցախի հարցի լուծված չլինելուց մինչեւ տարբեր ժամանակներում տարբեր ընդդիմադիր ուժերի ճամբարափոխությունը: Այսինքն, այն ուժերը, որոնք ընտրություններին որպես ընդդիմադիր են հանդես գալիս, բայց հետո համագործակցում են իշխանության հետ, նպաստում են, որ հանրությունը հիվանդանա, չպայքարի եւ չվստահի ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը: Բայց հուսահատվելու խնդիր չկա, որովհետեւ ելք կա, եւ ելքը ասելիք ունենալը ու կուռ թիմով աշխատելն է: Իսկ մեր դաշինքը ամենօրյա ճիշտ աշխատանքով կարողացավ արդյունքներ գրանցել:

- Երեւանի ավագանիում ընտրությունների դեպքում մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները նորից համատարած ընտրակաշառքով հաղթանակ կգրանցեն:

- Ոչ միայն մտավախություն ունեմ, այլեւ չեմ էլ կասկածում, որ իշխանությունը նորից նույն մեթոդն է աշխատեցնելու: Իշխանության ամենապրիմիտիվ մեթոդն է, որ 50.000 հոգու տալիս են 10.000-ական դրամ, որոնցից 43.000-ը նրանց է ընտրում, իսկ 7000-ը խաբում է: Տուն առ տուն հաշվառում են, վճարում, որ իրենց օգտին պետք է քվեարկեն: Բարեբախտաբար Երեւանում այդ մեխանիզմն ամբողջությամբ չի աշխատում: Դրա համար էլ Երեւանում «Ելքի» ցուցանիշներն ավելի բարձր են: Իշխանություններն այս անգամ էլ նույն մեթոդն են կիրառելու, բայց մենք համոզված ենք, որ «Ելքին» հավատացողների թիվն անհամեմատ ավելի շատ է լինելու:

- Հնարավոր է, Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը չմասնակցի քաղաքապետի ուժեղ թեկնածու չունենալու պատճառով: Սա ավելի՞ է մեծացնում «Ելքի» հնարավորությունները:

- Ես կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, նրանց կեցվածքը դա է նշանակում: Եթե մասնակցեն էլ, իմ ընկալմամբ նորից այդպես է: Խորհրդարանական ընտրություններին այդ դաշինքի մասնակցությունը միտված էր իշխանությունների համար «բուֆեռ» դառնալու, ընդդիմադիրների քվեները պակասեցնելու նպատակին: Նաեւ «Ծառուկյան» դաշինքն իր մտնելով՝ ապահովեց, որ ետընտրական պրոցեսներ չլինեն, որ իրական ընդդիմությունը լավագույն դեպքում երրորդ տեղը գրավի:

Տպել
6199 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին