Երեւանի ավագանու ընտրություններ․ կարեւո՞ր, թե անիմաստ գործընթաց

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրումների նախավերջին օրը ոչ մի քաղաքական ուժ առաջադրման հայտ այդպես էլ չներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրումների ժամկետը կավարտվի վաղը՝ ապրիլի 9-ին։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են Հանրապետական կուսակցությունը, «ԵԼՔ» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» եւ «Ծառուկյան» դաշինքները, Ազատ դեմոկրատներ», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս ընտրություններին:

Քաղաքական ուժերի պասիվությունը քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեկնաբանում է նրանով, որ այս ընտրությունների արդյունքներն ակնհայտ են, այդ պատճառով էլ քաղաքական ուժերը զերծ են մնում հերթական մրցապայքարից։

«Հայաստանի հասարակության մեջ տեղի է ունեցել որակական փոփոխություն, մասնավորապես, ընտրակաշառքով քվեարկողների թիվն արդեն գերազանցում է կեսից ավելին, իսկ նման դեպքերում, երբ իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետականը կարող է ընտրակաշառքի միջոցով վերահսկել քվեարկությունն ու ստանալ իր համար ցանկալի արդյունք, ապա ընտրական գործընթացը նմանվում է ֆինանսական միջոցառման, որին մասնակցելը դառնում է անիմաստ․ արդյունքն ակնհայտ է»,-armtimes.com-ին ասում է Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ այս ընտրություններին «Ելք» դաշինքը կստանա այնքան ձայն, որքան նպատակահարմար կգտնի Հանրապետական կուսակցությունը։

«Պետք է հաշվի առնել, որ Երեւանի ավագանին ոչ մի լրջություն չի պարունակում, ընդամենը պետք է ընտրի քաղաքապետ ու տարին մեկ անգամ հաստատի քաղաքային բյուջեն, իրավական շատ թույլ կարգավիճակ ունեցող մարմին է»,-ասում է Բադալյանը՝ հավելելով, որ «Ելք»-ի մասնակցությունը կարեւոր է նաեւ Հանրապետականի համար, քանի որ արեւմուտքին պետք է ցույց տալ, որ ընտրությունները ժողովրդավարական ու մրցակցային են անցել։

Սակայն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով ցանկացած ընտրական գործընթաց էլ կարեւոր է։

«Ես համարում եմ, որ ցանկացած ընտրություն կարեւորագույն փուլ է, որով սկսվում է վարչական ռեսուրսներին տիրանալու գործընթացը, որն ի վերջո համապետական ընտրությունների ժամանակ այդքան պակասում էր մասնակիցներին, հատկապես ոչ իշխանական թեկնածուներին։ Դժվար բացատրելի հայկական ֆենոմեն է, երբ հիմնականում ոչ իշխանական ուժերն արհամարհում են նման ընտրությունները։ Կարծում եմ, ավելի շատ մերժում են այս ընտրությունները ինստիտուցիոնալ ռեսուրս չունենալու պատճառով»,-armtimes.com-ին ասում է  Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ խորհրդարանական ընտրություններում 7,77 տոկոս հավաքած «Ելք» դաշինքի հաջողությունը կայանում էր նաեւ նրանում, որ այս դաշինքի անդամներն ակտիվորեն մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին։

«ՏԻՄ ընտրություններն ինչ-որ չափով համապետական ընտրությունների նախերգանքն է կուսակցությունների համար։ ՏԻՄ ընտրություններին մասնակցած կուսակցություններն արդեն աշխատել էին այդ ընտրատարածքներում, ինչն ունենում է իր ազդեցությունը»,-ասում է Վիգեն Հակոբյանը։ 

Տպել
3879 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)