Պուտինն ու Ռոհանին դատապարտել են Սիրիայում ԱՄՆ-ի հրթիռակոծությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ դատապարտել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխհամագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում` Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով: Երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Պուտինն ու Ռոհանին կարծիքներ են փոխանակել հատկապես Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: «Կողմերը ընդգծել են Դամասկոսի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների անթույլատրելիությունը` նշելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչի հետեւանքով զոհվել էին նաեւ խաղաղ բնակիչներ:

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփն այս գործողությունն անվանել էր «վրեժխնդրության ակտ» ի պատասխան օրեր առաջ Իդլիբում իբր թե սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման: Նա նաեւ նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:

ԱՄՆ-ի գործողություններին աջակցություն էր հայտնել Մոսկվայի եւ Թեհրանի հետ Սիրիայում հրադադարի երաշխավոր Թուրքիան: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Փայիպ Էրդողանը միեւնուն ժամանակ կոչ էր արել Ռուսաստանին հրաժարվել աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն ԱՄՆ-ի հիթիռակոծումն անվանել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»: Մոսկվան արդեն իսկ ձեռնարկել է որոշակի պատասխան քայլեր:

Ռուսաստանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը:

Տպել
1860 դիտում

Լոռու մարզում ճանապարհները դժվարանցանելի են. բեռնատարները դադարեցրել են ընթացքը (լուսանկարներ)

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ քրեական գործը կարճվեց

Ասք ճշմարտաց. ՀՀԿ-ի մասով կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գեւորգյանը՝ ՍԴ նախկին դատավորին ճնշելու մասին

Հակահիգիենա. պարտակում են կեղտոտ սպիտակեղենը

Սենատում տապալվեց Թրամփի որոշումն արգելափակող օրինագիծը․ Արմենալի վրա ճնշումը կթուլանա

Պետական պարգեւներ. ոմանք մնացին ձեռնունայն

ՀՀ-ն հետ է կանչել իր ներկայացուցչին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդից եւ գործուղել ՄԱԿ․ նախագահի հրամանագրերը

Սուր բանավեճ Էդմոն Մարուքյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ

Ովքեր են բացակայում Ազգային ժողովի նիստից. ցանկում նաեւ ամենաերիտասարդ պատգամավորն է

Զինծառայողը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները եւ վիրավորել ծառայակցին․ մեղադրանք է առաջադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

Քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի վերաբերյալ գործը կքննվի դռնփակ

Հարցազրույց տալու համար ծեծի ենթարկվեց, հետապնդվեց ու աշխատանքից ազատվեց. 30 տարվա աշխատողը զրկվում է Գառնիի խանութից

Պատանի հանդիսատեսի տնօրենի ԺՊ-ն լծվել է աշխատանքի. թատրոնի վերջին հիմնանորոգումն իրականացրել է Լինսի հիմնադրամը

Գործող չեմպիոն Կուսրովան լքել է ՀՀ շախմատի առաջնությունը վատառողջ լինելու պատճառով

Ծնողներն ամաչում են բարձրաձայնել, որ երեխան շաքարային դիաբետ ունի, երեխաներն էլ մտածում են, որ մեղավոր են

Մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով զորակոչիկների թիվը. Հովհաննիսյան