Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների ալիքը կարո՞ղ է հասնել Հարավային Կովկաս

Միջազգային մամուլում քննարկող համար առաջին թեման Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումն է, որն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով: Սիրիական հակամարտության վերջին 6 տարիների ընթացում առաջին անգամ Վաշինգտոնն իրականացնում է իր համար աննախադեպ ռազմական գործողութուն եւ հարվածում մի ավիաբազայի, որտեղ ոչ վաղ անցյալում տեղակայված է եղել ռուսական ուղղաթիռների էկսադրիլիան:

Այժմ, երբ Մոսկվան եւ Վաշինգտոնը փոխանակվում են մեղադրական հայտարարությունների տեղատարափով, իսկ կողքի «փոքրերի» մի մասը թամաշա է անում, մյուս մասն էլ շունչը պահած սպասում հետագա զարգացումներին, անհրաժեշտ է հասկանալ մի քանի բան: Օրինակ՝ ինչպես կփոխի տվյալ հրթիռային հարձակումն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, արդյո՞ք սա նշանակում է Վաշինգտոնի ռազմական վերադարձը տարածաշրջան կամ ԱՄՆ-ի «նոր մեկուսացման» քաղաքականության ավարտ: Հենց այս հարցերի պատասխանը թուլ կտա հասկանալ՝ արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր վատթարացման նոր ալիքը կարող է դուրս գալ սիրիական պատերազմի «ծովից» ու տարածվել դեպի ազդեցության այլ գոտիներ, օրինակ՝ Հարավային Կովկաս:

Ամեն դեպքում հատկանշական է մեկ հանգամանք, որ ժամանակին Սիրիայում իրադարձությունները «իգնոր» անելու կողմնակից Դոնալդ Թրամփը անցավ այն սահմանագիծը, որն այդպես էլ չհատեց նրա նախորդը՝ Բարաք Օբաման, ով բավարարվում էր միայն սիրիական ընդդիմությանն աջակցելով: «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, միջազգային հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ այս քալով Թրամփը վերադարձրեց ԱՄՙՆ-ը ռազմական գործողությունների թատերաբեմ:

«Օբամայի կառավարման շրջանում Վաշինգոնն ընդհանրապես հեռացել էր տարածաշրջանից: Թրամփի նախագահության առաջին շրջանում պահպանվում էր անորոշությունը, ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ընդհանրապես չկար: Բոլոր գործընթացներում Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան էին», - նշում է փորձագետը ու հավելում, որ Իդլիբում քիմիական զենքի կիրառման կամ քիմիական գազով թունավորման դեպքը առիթ հանդիսացավ, որպեսզի ԱՄՆ-ն այս կերպ նախանշի իր շահերի կարմիր գծերը Սիրիայում՝ հասկացնելով, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը հատկապես ռուսներին: «Թրամփը փաստացի ասում է, որ պատրաստ է գործել, սակայն, թե ինչ է պատրաստ անել եւ ինչպես, դեռ անորոշ է, քանի որ վերջինիս վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունները սահմանված չեն», - պարզաբանում է Լուկյանովը:

Հատկանշական է, որ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումն ուղղակի հակասում է նախագահ Թրամփի այս թեմայով գրեթե բոլոր նախընտրական  հայտարարություններին: Դեռ չորս տարի առաջ, երբ Թրափն ուղղակի գործարար եւ հաղորդավար էր, հայտարարում էր, որ ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա ռազմական հարվածից: «Օբաման պետք է ուշադրություն դարձնի իր երկրին, աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահությանը եւ շատ այլ խնդիրների: Մոռացեք Սիրիայի մասին, վերադարձրեք ԱՄՆ-ին նախկին հզորությունը», - ասել էր նա: Այս հայտարարության տրամաբանության ներքո էլ նա տարավ իր ողջ նախընտրական քարոզարշավը, քննադատեց անգամ իրեն աջակցող հանրապետականներին ծավալապաշտական քաղաքականության համար:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծես հենց այս ուղենիշի տրամաբանության ներքո հայտարարեց, որ Բաշար Ասադի իշխանությունից հեռացումը Վաշինգտոնի համար այլեւս առաջնահերթություն չէ, իսկ նրա կարգավիճակը որոշելու են սիրիացիները: Այս ամենից հետո Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին լուրերից հետո մենք ականատես ենք լինում, որ Թրամփը հրաման է տալիս՝ կետային հարվածներ հասցնել Սիրիայի ռազմական ավիաբազայի վրա:

Ռուսաստանցի քաղաքագետ, «Արտաքին քաղաքականություն» վերլուծական կայքի հիմնադիր եւ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագերի գծով տնօրեն Անդրեյ Սուշենցովի կարծքով՝ Թրամփի հրթիռային հարձակման կտրուկ քայլը պայմանավորված է մի քանի գործոններով: «Նախ, ԱՄՆ ներսում էլիտաների ճնշմամբ, որ վարչակազմը գնա ավելի պրոակտիվ գործողությունների: Երկրորդը, սիրիական զինված ընդդիմությունն ուղղակի դրա կողմնակիցն է, եւ ամեն ինչ անում էր դրա համար: Դրան կողմ էին նաեւ Հորդանանը եւ Պարսից Ծոցի արաբական շատ երկրներ: Ուստի, այս իմաստով գազային թունավորման դեպքը եւ միջազգային մամուլում դրա տիրաժավորումը լավ պատրվակ էր սիրիական զինված ընդդիմության համար, սակայն վատ նորություն Ասադի կառավարության համար: Ընդամենը ի քանի օր առաջ էր Թրամփի վարչակազմը հայտարարել, որ Ասադի հեռացումն այլեւս առաջնահերթություն չէ», - նշում է նա:

Միեւնույն ժամանակ փորձագետները դեռ չեն շտապում խաչ դնել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա՝ ուղղակի նշելով, որ սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երեւակայությունների մեջ պետք չէ ընկնել ու ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հեռու են սերտ համագործակցությունից: Սա ավելի շատ նախկինում հնչած լավատեսական հայտարարությունների ֆոնին ցույց տվեց, որ որեւէ անգամ հակաահաբեկչական կոալիցիոն համագործակցության մասին խոսելը ժամանակավրեպ է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վերադառնում են բնականոն մրցակցության ռիթմին: «Սակայն ես չէի շտապի խաչ դնել հնարավոր փոխգործակցության վրա: Իմ կարծիքով սա կարող է կողմերին դրդել առավել կոնկրետ համագործակցության սխեմայի: Ուղղակի այժմ արդեն ռիսկերը հասկանալի են եւ պետք են դրանք նվազեցնելու մեխանիզմներ», - նշում է Լուկյանովը:

Կտարածվի՞, թե՞ չէ ռուս-ամերիկյան հակասությունների սրացման նոր շրջափուլի ալիքը Սիրիայի սահմաններից դուրս եւ կհասնի Հարավային Կովկաս, բարդ է ասել: Սակայն դժվար է կասկածի տակ առնել այն, որ այս հակասությունների խորացման պարագայում շատ բան կփոխվի տարածաշրջանում: Արդեն փոխվում է: Իրանը հստակ դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունը, սակայն այլ կերպ է վարվել Թուրքիան: Կարելի է ասել Սիրիայի հարցում ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցության կառկասի վրա առաջին լուրջ ճեղքերն են առաջանում:

«Անկարան անմիջապես «չափազանց դրական» գնահատեց ամերիկյան հարվածները: Անկարայում դա հնչեցնելու համար ուղղակի հերթ էին կանգնել: Էրդողանը հայտարարեց, որ դրական, սակայն բավարար չեն այդ գործողությունները՝ կրկին օրակարգ բերելով «անվտանգության գոտու» հարցը: Վերջինս նաև հետագա գործողություններին աջակցելու և փաստորեն Ասադին տապալելու հարցում պատրաստակամություն հայտնեց», - նշում է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Իսկ այս հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն այցելեց Անկարա:

Ռուսաստանցի մեկնաբան Կոնստանտին Էգերտը նշում է, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռյակը, որը վերջերս Մերձավոր Արեւելքում եղանակ էր ստեղծում, վտանգի տակ է: «Թիլերսոնն այցելեց Անկարա եւ «մշակեց» Էրդողանին այն իմաստով, որ պետք է հիշել, թե ում հետ է ընդհանրապես Թուրքիան: Եւ սա բավականին տխուր նորություն է Ռուսաստանի համար», - նշում է նա:

Տպել
7124 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)