Միքայել Պողոսյանը, քաղաքապետին գովերգած գիտնականը՝ ՀՀԿ-ի ավագանու ցուցակում են

Արդեն հրապարակվել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության ավագանու 195 հոգանոց ցուցակի առաջին 25 ներկայացուցչի անունները: Նրանց մեջ հիմնականում գործող ավագանու անդամներ են, որոնք ընդգրկված են Երեւանի ավագանու «Հանրապետական» խմբակցության կազմում:

Գործող ավագանու անդամներն են՝ Տարոն Մարգարյանը (քաղաքապետ) Սմբատ Լպուտյանը, Հովիկ Մուսայելյանը, Աստղիկ Գեւորգյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Լեւոն Իգիթյանը, Աննա Ասատրյանը, Ենոք Ազարյանը, Նաիրա Նահապետյանը (ՀԷԿ-երի Նաիրա), Կամո Հովհաննիսյանը, Գրիգոր Մինասյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Ռոզա Սիրունյանը, Միքայել Դովլաթյանը, Կամո Արեյանը (փոխքաղաքապետ), Նատալյա Լափաուրին, Սերգեյ Մկրտչյանը (խմբակցության ղեկավար):

Այս ցանկից ուշագրավ են Աննա Ասատրյանի եւ Գրիգոր Մինասյանի առաջադրումները: Աննա Ասատրյանը հայտնի դարձավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին գրած գիտական հոդվածից հետո: Սոցիալական ցանցերում բուռն քննադատվեց Աննա Ասատրյանի գործունեությունը: Այժմ նա ՀՀԿ-ի ավագանու ցուցակում պատվավոր 8-րդ տեղում է: Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսա) եղբայրն է: Գրիգոր Մինասյանը վերջին շրջանում ՀՀԿ խորհրդի անդամ լինելով՝ կառավարությանը քննադատաբար մոտեցող հարցազրույցներով էր հանդես եկել:

ՀՀԿ-ի ցուցակի նորեկների մեջ քիչ են նոր դեմքերը: Նրանք են՝ Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Արամ Սուքիասյանը (փոխքաղաքապետ), Վահե Նիկոյանը (փոխքաղաքապետ), Դավիթ Օհանյանը (փոխքաղաքապետ), Տիգրան Բարսեղյանը (Երեւանի գլխավոր ճարտարապետ), Լիլիթ Բեգլարյանը (ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ):

Տպել
4524 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին