Միքայել Պողոսյանը ՀՀԿ ցուցակում լինելու գրավոր համաձայնություն է տվել եւ ետ չի վերցրել.ԿԸՀ

11/04/2017 schedule18:39

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այս պահը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանից որեւէ դիմում (այդ թվում Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակից դուրս գալու մասին) չի ստացել: Մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինքը նման լուր չունի, որ Միքայել Պողոսյանը հետ վերցրած լինի ավագանու ցուցակում ընդգրկվելու դիմումը:

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի ցուցակում իր լինելը թյուրիմացություն է.

«ՀՀԿ-ի՞: Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ՝ դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ...Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանին չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ»,- ասել էր Պողոսյանը: Այս զրույցից հետո մեզ այլեւս չհաջողվեց կապ հաստատել Պողոսյանի հետ:

Ընդգծենք, որ ավագանու ընտրությունների կուսակցական ցուցակում որպես թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ է ներկայացվում «թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին»: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից տեղեկացանք, որ Միքայել Պողոսյանի վերաբերյալ փաստաթղթերում առկա է հայտարարություն՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված լինելու համաձայնության մասին:

Տպել
19808 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները