ՀՀԿ-ն ԱԺ-ում կունենա 10 հանձնաժողով, «Ծառուկյան»-ը՝ 3, «Ելք»-ը՝ 1. նախագահները փոխվելու են

6-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե մինչ այդ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն Սահմանադրական դատարանում: Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե Ազգային ժողովը քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելին չեն կարող լինել: Գործող խորհրդարանում դրանց թիվը հենց 12 էր՝ գումարած 2 ժամանակավոր հանձնաժողով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր կարծիքով նոր խորհրդարանում ամենաօպտիմալ տարբերակը 8-10 հանձնաժողով ունենալն է: Խոսելով հանձնաժողովների թվի կրճատման մասին՝ նա ակնարկել էր, որ կարող են կրճատվել օրինակ, Եվրոպական ինտեգրման (ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը) եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի (ղեկավարում էր Էլինար Վարդանյանը) մշտական հանձնաժողովները, քանի որ դրանց գործառույթները կարող են կատարել նաեւ այլ հանձնաժողովներ:

Եթե որոշվի, որ պետք է 10 հանձնաժողով լինի, ապա ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ դրանցից 6-ի նախագահի պաշտոնը ՀՀԿ-ին է տրվելու, 3-ինը՝ ԲՀԿ-ին, 1-ը ղեկավարելու է «Ելք»-ը, իսկ ՀՅԴ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ունենա: Դոնթի բանաձեւի համաձայն, որով խորհրդարանական ուժերի միջեւ բաժանվում են հանձնաժողովները՝ առաջինը ՀՀԿ-ն է որոշելու, թե որ հանձնաժողովներն է ղեկավարելու, այնուհետեւ ԲՀԿ-ն, վերջում միայն «Ելք»-ը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին: Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

Հաշվի առնելով, որ նախորդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներից շատերը չեն վերընտրվել կամ պատրաստվում են այլ պաշտոնի անցնել, սպասվում է, որ նոր Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահները նոր մարդիկ կլինեն:

Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն, օրինակ, ըստ տարածված տեղեկությունների՝ Առողջապահության նախարար է նշանակվելու:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում չէր հերքել, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվելու:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 37-րդ տեղում է: Այս պահին դեռ դժվար է ասել՝ այդ տեղը անցողի՞կ է, թե՞ ոչ: Անցողիկ լինելու համար պետք է ինքնաբացարկ ներկայացնեն այդ ցուցակում նրան նախորդող 12 թեկնածուները: Ի դեպ, խոսվում է, որ Արտակ Դավթյանը եւս կարող է Պաշտպանության նախարարությունում պաշտոն ստանալ:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը ապրիլի 2-ի ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով եւ պարտվել Արման Սահակյանին ու Ֆելիքս Ցոլակյանին: armtimes.com-ի տեղեկություններով իշխանությունները նրան խոստացել են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ընտրությունների արդյունքում ԱԺ նոր կազմում ընդգրկվելու հնարավորություն ստացել է եւ եթե ոչինչ չփոխվի՝ նա հանձնաժողովի եզակի նախագահներից է, որ շարունակելու է աշխատել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս այս անգամ այլ պաշտոնի է հավակնում: Նրան պաշտոն են խոստացել գործադիրում: Թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ դեռ այդքան էլ հստակ չէ: Շրջանառվող տարբերակներից մեկը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն է, թեեւ ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանն ընդամենը վերջերս է նշանակվել:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չի վերընտրվել: Չնայած, եթե Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով հավաքած իրենց ցուցանիշներով նրան գերազանցած Կարեն Բոթոյանը կամ Ռաֆիկ Գրիգորյանը այլ պաշտոնի անցնեն՝ Հակոբյանը կկարողանա մանդատ ստանալ:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը մանդատ չի ստանալու, քանի որ «ՕՐՕ» դաշինքը պարտվել է ընտրություններում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս մանդատ չի ստանալու:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հավանաբար կշարունակի ղեկավարել այդ հանձնաժողովը:

ԱԺ-ում գործող երկու ժամանակավոր (Էթիկայի եւ ժամանակավոր հաշվիչ) հանձնաժողովները ղեկավարում էր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս թիվ 11 ընտրատարածքում ապրիլի 2-ի ընտրություններում պարտվել է Արման Սահակյանին ու Ֆելիքս Ցոլակյանին: Եվ եթե նույնիսկ Ֆելիքս Ցոլակյանը այլ պաշտոն ստանա եւ հրաժարվի մանդատից՝ մանդատ կստանա ոչ թե Սուքիաս Ավետիսյանը, այլ Մարտուն Գրիգորյանը: Այնպես որ այս հանձնաժողովը եւս նոր նախագահ է ունենալու:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է 58 (55+3 ազգային փոքրամասնություն) մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31 (30+ 1 ազգային փոքրամասնություն), «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ:

Տպել
24722 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին