Երևան
18 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանին մտահոգում է շինարարության ոլորտում առկա վիճակը: Իրոք այդտեղ վիճակը վիճակ չէ:
«Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի»,- երեկ իր մոտ շինարարությանը վերաբերող տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը: Ինչպե՞ս է պետք այն ակտիվացնել «աշխույժ ցուցանիշներ» ապահովելու համար: Իսկ ցուցանիշները ամենեւին էլ աշխույժ չեն: Հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ փետրվարին անցած տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է մոտ 20 տոկոս անկում: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ էլի անկում էր` մոտ 11 տոկոս, դրանից առաջ էլ` 2015-ին անկումը 1.2 տոկոս էր...: Մի խոսքով, անկում կա՝ հերիք չի, դեռ դրա տեմպն էլ արագանում է:
Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այս ոլորտում այսպիսի կայուն անկում, որը սկսվել է դեռ 2009 թվականից ու ոչ մի կերպ կանգ չի առնում: Շինարարությունը ընդհանրապես եւ անշարժ գույքի շուկան մասնավորապես արտացոլում են երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ ինչու ոչ, նաեւ հոգեբանական ընդհանուր իրավիճակը: Մի քանի պաշտոնական ցուցանիշ: 2008 թվականին Հայաստանում իրականացված շինարարության ընդհանուր արժեքը կազմել է մոտ 859 միլիարդ դրամ: Անցած տարի այդ ծավալը եղել է 398 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, եթե հաշվի չառնենք դրամի փոխարժեքի փոփոխությունները, ապա ընդամենը 7 տարվա ընթացքում շինարարության ծավալները բացարձակ արժեքով նվազել են երկու անգամ:
Իհարկե, 2008 թվականի հետ համեմատությունը այնքան էլ տեղին չէ, քանի որ այդ տարիներին դեռ «փչվում էր» շինարարական փուչիկը, իսկ 2009-ին պայթեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Դրա հետեւանքով շատ արագ պայթեց նաեւ մեր շինարարական փուչիկը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ շինարարության ծավալների անկումը շարունակվում է փուչիկը պայթելուց հետո: Մասնավարապես 2010 թվականին շինարարության ծավալը եղել է 590 միլիարդ դրամ, անցած տարի, ինչպես նշեցինք, 398 միլիարդ:
Եթե նայենք մեր երկրի սոցիալ- տնտեսական ընդհանուր վիճակին, ապա չկա գոնե մի գործոն, որը կկարողանար «աշխուժացնել» շինարարության ոլորտը: Տնտեսագիտության օրենքները դաժան են եւ շրջանցել հնարավոր չէ: Ամեն ինչ հիմնված է առաջարկի եւ պահանջարկի վրա: Շինարարական փուչիկի փչման տարիներին Երեւանի կենտրոնը կառուցապատվեց աննորմալ տեմպերով: Այդ կառուցապատումը ապահովեց «էլիտար», գնային ամենաբարձր հատվածում գտնվող բնակարանների այնպիսի առաջարկ, որի ետեւից պահանջարկը չէր կարող հասնել ու չհասավ: Մինչ օրս էլ այդ «էլիտարների» մի զգալի մասը դեռ վաճառված չէ, իսկ վաճառվածների մի զգալի մասը հանված է վաճառքի:
Առաջարկ-պահանջարկ անհամապատասխանությունը խորացավ նաեւ ամենեւին ոչ «էլիտար» բնակարանների մասով եւ դրա հիմնական պատճառը նախ գնողունակ պահանջարկի նվազումն էր, ապա նաեւ արտագաղթը: Դժվար չէ կռահել, որ եթե տարեկան երկրից անվերադարձ հեռանում է 40-50 հազար մարդ, որը բնակչության մոտ երկու տոկոսն է, իսկ եղած բնակարանների թիվը մնում է անփոփոխ կամ աճում է, ապա եղած բնակարանների նկատմամբ պահանջարկը պետք է նվազի: ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով 2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 6.5 տոկոսով: Իսկ այս տարվա փետրվարին անցած տարվա փետրվարի համեմատ նվազումը արդեն 19 տոկոս է կազմել:
Շինարարության ծավալների կայուն` ոչ «փուչիկային» աճը կարող է լինել միայն ընդհանուր սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավման հետեւանք: Չի կարող շինարարության կայուն աճ լինել մի երկրում, որտեղ կա հարուստների մի փոքր խավ, որը գնալով ավելի է հարստանում, եւ աղքատների մի հսկայական բանակ, որը գնալով ավելի է աղքատանում: Հարստության կենտրոնացումը մի փոքր խումբ մարդկանց ձեռքին շինարարության ծավալների նվազման եւ անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազման պատճառներից է: Անընդհատ հարստացող հարուստը կարող է 5 տուն առնել կամ կառուցել, հետո ավելացնի եւս մի հինգ տուն, ու ինչ-որ պահի կձանձրանա դրանից: Հիմա, կարելի է ասել, նրանք արդեն ձանձրացել են:
Լրացուցիչ գնորդների նոր խավ շուկայում չի հայտնվում: Նույնիսկ միջին խավը, որը կարող է իրեն թույլ տալ հիպոթեկային վարկ վերցնել ու սպասարկել, խուսափում է դրանից: Հիպոթեկային վարկի 11-14 տոկոս տոկոսադրույքը ուղղակի աբսուրդ է: Ստացվում է որ հիպոթեկային վարկ վերցրած գնորդը ընդամենը 8-9 տարվա ընթացքում իր բնակարանի համար պետք է վճարի երկու անգամ ավելի գումար, քան դրա շուկայական գինն է տվյալ պահին: Երեկվա խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հիպոթեկային վարկերի տոկոսներին: Ամենամեծ ջանասիրության դեպքում այդ տոկոսադրույքը հնարավոր է իջեցնել ասենք կես կամ մեկ տոկոսով: Դա որեւէ էական ազդեցություն թողնել չի կարող: Հնարավոր է կարճաժամկետ կտրվածքով մի փոքր աշխուժություն մտցնել, բայց դրա «շորշոփը» շատ շուտով կանցնի: Դա են ապացուցում բնակչության մի քանի խավերի համար տոկոսադրույքի վերաֆինանսավորման ծրագրերի արդյունքները: Օրինակ, Հայաստանում իրականացվեց երիտասարդ ընտանիքների հիպոթեկային վարկերի նվազեցման ծրագիր, կամ պետական պաշտոնյաների համար մի համանման ծրագիր իրականացվեց, սակայն դրանք որեւէ կերպ չաշխուժացրին ընդհանուր ցուցանիշները:
Մի խոսքով, շինարարության ոլորտը առանձին վերցրած չի կարող ինքն իրենով աշխուժանալ, որքան էլ խորհրդակցություններ անցկացվեն: Դրա համար պետք է դրական ուղղությամբ փոխվի երկրի սոցիալ- տնտեսական վիճակը ընդհանրապես: Իսկ այդպիսի նշաններ գոնե առայժմ չեն երեւում:
Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան
Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ
«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
Ինքնասպանության փորձը կանխվել է
Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում
Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ
Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան
Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ
Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է
Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում
Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ
Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ
Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին
«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ
Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ
Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է
Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. Բադասյան
Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածները 16-ն են
ՄԻՊ-ը շարունակում է այցելել Սյունիքի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին
© 2021 Հայկական ժամանակ