Արթիկի N4 դպրոցը կտեղափոխվի N5 դպրոցի շենք, իսկ ազատված տարածքում կգործի կարի ֆաբրիկա

Հայաստանում գործող դպրոցների վերակոմպլեկտավորման վերաբերյալ կառավարության որոշում կամ նախագիծ առայժմ չկա, բայց արդեն իսկ խոսվում է որոշ դպրոցների հնարավոր միավորման մասին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արթիկի համար 4 դպրոցը նախատեսվում է տեղափոխել համար 5 դպրոցի շենք, իսկ ազատված տարածքը վերածել կարի ֆաբրիկայի:

Aravot.am-ի փոխանցմամբ, Արթիկի համար 4 դպրոցում իրավիճակը լարված է, ոտքի են կանգնել կոլեկտիվը, աշակերտները եւ նրանց ծնողները՝ պահանջելով չփակել կրթօջախը: Նշվում է, որ այնտեղ տեղակայվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ: Ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գելիջին է, որը կարի արտադրամաս է բացել նաեւ Ամասիայում։ Դպրոցի փոխտնօրենն ասել է, որ երկու օրը մեկ ցանկացած պահի մի խումբ «ջիփավոր տղամարդիկ» ներխուժում են դպրոց, առանց թույլտվության ներս մտնում, ուսումնասիրություններ կատարում տարածքում, դասի ժամերին ուսուցիչներին առանց հաշվի առնելու մտնում են դասասենյակներ, երեխաներին կանգնեցնում, «Հայր մերն» են կարդալ տալիս ու հեռանում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ընթացիկ տարվա հունվարին 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ էության, հայտարարել էր հանրակրթական ուսումնական հաստատությունները միավորելու հեռանկարի մասին: Նա հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին, իսկ Երեւանի քաղաքապետին էլ առաջարկել էր ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները: «Հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու ժամկետները պաբերաբար երկարաձգվեցին: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից երեկ տեղեկացանք, որ առաջարկները դեռեւս վերջնական մշակված չեն: Նրա խոսքով դրանք պատրաստ կլինեն ու կառավարություն կներկայացվեն մայիսի 5-ին: Իսկ թե ինչու կամ ինչ հիմքով են Արթիկում համար 4 դպրոցը համար 5-ի հետ միավորելու նախապատրաստություններ տեսնում, ԿԳՆ պաշտոնյան ասաց, թե տեղյակ չէ:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը նույնպես հավաստիացրեց, որ դեռեւս որեւէ դպրոցի վերաբերյալ որոշում չկա: Իսկ թե ինչու են Արթիկի դպրոցը արտադրատարածք դարձնել ցանկացողները շենք մտնում, ինչպես իրենց պատկանող տարածքը կմտնեն, Կարապետյանը հավաստիացրեց, որ չգիտի: Ասաց նաեւ, որ տեղյակ չէ համար 4 դպրոցի շենքում կարի ֆաբրիկա բացելու հնարավորության մասին:  

Հրայր Կարապետյանի խոսքով, դպրոցների վերակոմպլեկտավորման ծրագիր կա, ի դեպ, ամբողջ Հայաստանում, բայց դա քննարկման փուլում է: «Եթե նույնիսկ լինի էլ նման բան, այսինքն՝ համար 4 դպրոցը տեղակայվի 5-րդ դպրոցում, աշխատատեղերի ոչ մի խնդիր չի լինելու: Համար 4 դպրոցը կգործի որպես առանձին միավոր: Դպրոցների միավորման խնդիր չէ: Բայց դա դեռ ընդամենը քննարկման փուլում է ու չի վերաբերում միայն Արթիկի 4-րդ դպրոցին»,- ասաց վարչության պետը՝ նշելով, քաղաքում գործում է 8 հանրակրթական հաստատություն:

Նրա տեղեկացմամբ, Արթիկի համար 5 դպրոցի վիճակն ավելի բարվոք է, քան համար 4-ինը: Վերջինում սովորոմ է 130 աշակերտ, համար 5-ում՝ ավելի քան 170: Դպրոցների վերակոմպլեկտավորումը գումարներ խնայելու նպատակ է հետապնդում, բայց եթե համար 4 դպրոցը 5-րդի շենքում որպես առանձին միավոր է գործելու, ապա ինչ խնայողություն է լինելու: Կարապետյանը պատասխանեց, որ դպրոցի պահպանման ծախսը, որ տարեկան կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ:

Արթիկի քաղաքապետարանից նույնպես փորձեցինք մանրամասներ պարզել երկու դպրոցների մեկտեղման մասին: Այստեղից մեզ ասացին, որ քաղաքապետարանում հանրային քննարկում է անցկացվել, քննարկվել են զարգացման հնգամյա ծրագրերը, նաեւ այն հարցը, որ կառավարությունը ցանկանում է Արթիկի համար 4 դպրոցը տրամադրել կարի ֆաբրիկային: Ասացին նաեւ, որ այդ ֆաբրիկայում նախատեսվում է ստեղծել 400-500 աշխատատեղ:

Տպել
4083 դիտում

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները