Ի՞նչ կապ ունի Վ. Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ, եւ ո՞ւր են «Սիթիի» ձայնագրությունները

«ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:

Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:

Հարց է առաջանում` ինչո՞ւ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցները չեն ընդվզում, եւ չեն փորձում տեր կանգնել իրենց իրավունքներին: Ցանկալի կլիներ իհարկե, որ շրջաններից եկած աղջիկները, 19-ամա տղան եւ մյուսները այնպիսի կրթական ցենզ ունենային, որ կարողանային պաշտպանել իրենք իրենց: Այդ դեպքում նրանք նաեւ մտավախություն չէին ունենա, որ գործազուրկ կմնան, վստահ կլինեին, որ անպայման նոր, ավելի քաղաքակիրթ եւ օրինական հիմքերով գործող ընկերությունում աշխատանք կգտնեն:

Բայց այդպիսի քաղաքացին եւ այդպիսի հիմքով գործող ընկերությունները դեռ շատ հեռու են մեզանից: Իսկ դա նշանակում է, որ այդ մարդկանց եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանեն մյուսները` առաջին հերթին պետությունը, եւ հետո բոլոր այն քաղաքացիները, ովքեր գիտակցում են ազատության եւ իրավունքների արժեքը հասարակության, մարդու եւ պետության կյանքում:

«ՍԱՍ գրուպի» հիմնականում երիտասարդ աշխատակիցները ՀՀԿ-ական հայտնի տնօրենների սաներն են, որոնց աչքի առաջ նույնանման ժողովներ տեղի են ունեցել իրենց ուսուցիչների մասնակցությամբ եւ որոնց ծնողները տարիներ շարունակ տեղ են զբաղեցրել տնօրենների` ՀՀԿ շտաբին ներկայացվող ցուցակներում:

Դպրոցների տնօրենների` ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու նպատակով հրավիրած ժողովները, վստահաբար ոչնչով չեն տարբերվել հայտնի ձայնագրությունում արձանագրվածից: Գուցե միայն ռոմանտիկ ճանապարհորդության խոստումը բացակայի:

Իսկ «Երեւան-Սիթիո՞ւմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները այստեղ: Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերեւս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ:

Մի քիչ ավելի գրական հայերենով, մի քիչ ավելի փողոցային լեզվով, ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներով, մեծ կամ փոքր պարգեւներով, առյուծի վանդակն ընկնելու հեռանկարով, կամ առանց դրա, այս խոսակցությունը տվյալ ժամանակահատվածում սփռված է եղել ողջ Հայաստանով:

Քանի՞ մասնավոր կազմակերպություն կգտնվի, որտեղ ղեկավարությունը չի ճնշել աշխատակիցներին իրենց, իրենց հետ առնչություն ունեցող թեկնածուների կամ կուսակցությունների օգտին ձայն բերել: Ավելին` մեծապես անտարբեր է եղել, թե իրենց աշխատակիցներն ում օգտին են քվեարկել, այդպիսով պարզապես հարգելով այդ մարդկանց ընտրության իրավունքը: Թերեւս, երկար փնտրտուքից հետո մեկ ձեռքի մատների վրա հաշվվող նման օրինակներ, այնուամենայնիվ, հնարավոր կլինի գտնել:

Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:

Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:

Եւ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:

Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են:

Տվյալ դեպքում, սակայն, կարեւոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարեւորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ եւ ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, եւ եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ եւ անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու:

Տպել
31865 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)