Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը ծիծաղից բացի ոչ մի բան չի առաջացնում. Բաբայան

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ հաստատել է, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ ծրագրվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Թե երբ է այն տեղի ունենալու՝ Գարեգին Բ-ն չի հստակեցրել: Ի՞նչ կտա այս հանդիպումը կողմերին: Այս ամսին զրուցել ենք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.

- Պարոն Բաբայան, հոգեւոր առաջնորդների նախորդ հանդիպումները հաշվի առնելով՝ այս անգամ ի՞նչ սպասելիքներ կան:

- Այսպիսի հանդիպումները կարեւոր են, բայց սպասել, որ նման հանդիպումների ժամանակ ինչ-որ դարակազմիկ հաջողություն կգրանցվի, այդպես չէ: Բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով հոգեւոր առաջնորդների ազդեցությունը, պետք է որ այդպիսի հանդիպումներ լինեն: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հակամարտություն չէ, Ադրբեջանն ամեն անգամ փորձում է կրոնական երանգ հաղորդել այդ հակամարտությանը, ինչը, իհարկե չի համապատասխանում իրականությանը: Նույն Ադրբեջանի զինվորները պատերազմում են Սիրիայում մահմեդականների դեմ, խաղաղ բնակչության դեմ եւ այլն:

Նման հանդիպումները ցույց են տալիս, որ կրոնական ենթատեքստ չկա այս հակամարտության մեջ եւ կարեւոր է ցանկացած երկխոսություն: Մանավանդ որ պաշտոնական Ստեփանակերտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին առաջարկել է, որ տոնական, այդ թվում կրոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտվի: Դուք տեսնում եք, որ Ադրբեջանը ոչ միայն չի ընդունել այդ գաղափարը, այդ առանձնակի ուժգնությամբ զինադադարը խախտում է հենց այդ օրերին: Հիմա, եթե այդ նույն կրոնական առաջնորդը ինչ-որ ձեւով նպաստի, որ կրոնական տոներին (լինեն դրանք  քրիստոնեական, թե մահմեդական) խաղաղությունը պահպանվի՝ դա նույնպես կլինի կարեւոր քայլ:

- Հաշվի առնելով, որ վերջին շրջանում դիվանագիտական մակարդակում գրեթե սառեցված են Ղարաբաղի հարցով բանակցությունները՝ սա կարո՞ղ է նպաստել, որ վերականգնվեն հանդիպումները:

- Դժվար է ասել, որ կնպաստեն, բայց առհասարակ երկխոսության ձեւ է: Եթե այդ երկխոսությունը տեղի է ունենում, սա արդեն դրական է, այլ բան է, որ Ադրբեջանում անհանդուրժողականություն է եւ երբեմն նաեւ կրոնի ներկայացուցիչներն են իշխանությունների ուղիով շարժվում, հայատյացություն սերմանում: Ի տարբերություն նրանց՝ Արցախում որեւէ կրոնական խտրականություն չկա: Եվ այն, որ մեր պետությունը վերանորոգում է Շուշիի մզկիթը՝ դրա վառ օրինակն է, այն դեպքում, երբ որ Ադրբեջանը ոչնչացնում է մեր խաչքարերը, ինչպես Ջուղայում, քանդում հայկական, հրեական եւ այլ ժողովուրդների կոթողները:

- Շուշիի մզկիթի վերականգնման մասին խոսելով օրերս Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ դա սադրիչ նպատակներ ունի, ի՞նչ նկատի ունի:

- Դե տեսնում եք, անհասկանալի է, սադրիչ նպատակը ո՞րն է: Այսինքն, եթե մզկիթը չվերանորոգվի եւ քանդվի՝ դա՞ է լավ, թե՞ որ վերանորոգվի՝ մանավանդ որ այդ մզկիթը արցախյան պետության կոթողների շարքին է դասվում՝ անկախ նրանից, որ դա քրիստոնեական չէ: Պարոն Փաշազադեն երեւի մոռացել է որոնք են սադրիչ գործողությունները. մոռացել է Ջուղայի խաչքարերի ավերման, հայկական եկեղեցիների ոչնչացման մասին: Երբ որ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին գոհունակություն հայտնելուց հետո մեկնաբանը հետապնդվում է, այս ամենը իրականացնող պետությունը եւ հոգեւոր առաջնորդը չպետք է նման հայտարարություն անեն, որովհետեւ ծիծաղից բացի դա ոչ մի բան չի առաջացնում:

Տպել
14750 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում